Մինչև տարեվերջ գնաճը կպահպանվի բարձր մակարդակում, 2022-ին կմոտենա նպատակային ցուցանիշին. ԿԲ նախագահ
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    77%
    17 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    81%
    7 կմ/ժ
  • Լոռի 10°C
    95%
    3 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    6 կմ/ժ
  • Արարատ 14°C
    49%
    11 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    97%
    5 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    77%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    89%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    77%
    17 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    61%
    9 կմ/ժ
  • Արցախ 12°C
    98%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Մինչև տարեվերջ գնաճը կպահպանվի բարձր մակարդակում, 2022-ին կմոտենա նպատակային ցուցանիշին. ԿԲ նախագահ

Մինչև տարեվերջ գնաճը կպահպանվի բարձր մակարդակում, 2022-ին կմոտենա նպատակային ցուցանիշին. ԿԲ նախագահ

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի գնահատմամբ՝ մինչև տարեվերջ 12-ամսյա գնաճը կպահպանվի բարձր մակարդակում, այնուհետև 2022թ-ին կմոտենա նպատակային 4 տոկոս ցուցանիշին և միջնաժամկետ հատվածում կկայունանա դրա շուրջ: Այս մասին ասուլիսին ասաց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

Գալստյանը հիշեցրեց՝ 2021 թվականի նոյեմբերի 2-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ սահմանելով 7.25 տոկոս: 2021թ. սեպտեմբերին արձանագրվել է 0.1 տոկոս գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.2 տոկոս գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը մնացել է անփոփոխ՝ ամսվա վերջին կազմելով 8.9%: 12-ամսյա բնականոն գնաճը ևս սեպտեմբերին ցուցաբերել է կայուն վարքագիծ՝ պահպանվելով 8.0% մակարդակում։

«Արտաքին աշխարհում, չնայած կորոնավիրուսի նոր տեսակի բավականին արագ տեմպերով տարածմանը, պատվաստանյութերի ակտիվ կիրառման և խիստ սահմանափակումներից հնարավորինս խուսափելու պայմաններում ՀՀ հիմնական գործընկեր երկրներում շարունակվում է տնտեսական ակտիվության ու համախառն պահանջարկի վերականգնումը: Պահանջարկի դրական զարգացումների ֆոնին հիմնականում առաջարկը սահմանափակող գործոններով պայմանավորված, հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում դիտվում է գնաճային միջավայրի զգալի ընդլայնում, ինչն արտացոլվում է նաև գործընկեր երկրների ներքին գնաճերի արագացման վարքագծում: Այս պարագայում արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունը պահպանվում է»,-ասաց ԿԲ նախագահը:

Ըստ Գալստյանի՝ ՀՀ տնտեսության ընթացիկ զարգացումները նախանշում են կանխատեսումների համեմատ որոշակի ավելի թույլ ակտիվության մասին` հիմնականում պայմանավորված գյուղատնտեսության ճյուղի անկմամբ, ինչպես նաև համավարակի տարածման հերթական ալիքի հետևանքով ծառայությունների ճյուղի ակնկալվող դանդաղմամբ: Այդուհանդերձ, պահանջարկի դրական զարգացումները պահպանվում են, ինչին, Գալստյանի խոսքով, շարունակում է մեծապես նպաստել մասնավոր սպառումը` արտերկրից ստացվող դրամական փոխանցումների մեծ ծավալների և մասնավոր խնայողությունների նվազման հետևանքով: Այս պարագայում ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ արտադրական կարողությունների ընդլայնման նկատմամբ մասնավոր սպառման դեռևս պահպանվող առաջանցիկ աճը շարունակում է նպաստել ներքին գնաճային միջավայրի պահպանմանը: Միևնույն ժամանակ, ըստ ԿԲ-ի, հասարակության գնաճային սպասումները դրսևորում են կայունացման նշաններ:

Չնայած արտաքին հատվածում և ՀՀ տնտեսությունում գնաճային ազդեցությունների պահպանմանը, ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ նախորդ տարեվերջից դրամավարկային պայմանների` ապագային միտված և հետևողական խստացումը բավարար ազդեցություն է ունենում առաջանցիկ պահանջարկի կարգավորման, գնաճի զսպման և միջնաժամկետում գնաճի նպատակի ապահովման ուղղությամբ:

«Ուստի, Խորհուրդը նպատակահարմար է համարել վերաֆինանսավորման տոկոսադրույքը ներկայումս թողնել անփոփոխ: Նման պայմաններում կանխատեսվում է, որ մինչև տարեվերջ 12-ամսյա գնաճը կպահպանվի բարձր մակարդակում, այնուհետև 2022թ-ին կմոտենա նպատակային 4% ցուցանիշին և միջնաժամկետ հատվածում կկայունանա դրա շուրջ: ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ տնտեսական հեռանկարների մասով դեռևս պահպանվող անորոշությունների ներքո կանխատեսված միջնաժամկետ ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հավասարակշռված են և դրանց դրսևորման պարագայում պատրաստ է համարժեքորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունության նպատակի իրագործումը»,-ասաց Գալստյանը:

Ըստ ԿԲ գնահատականների՝ մյուս տարվա ընթացքում ամենահավանական ժամկետը կլինի երկրորդ եռամսյակի վերջը, որ գնաճը կմոտենա թիրախային ցուցանիշին:

Նա նշեց՝ ԿԲ-ի գնահատականները և բազային սցենարը, որն ունեն գործողությունների հիմքում,  այս պահի դրությամբ թույլ են տալիս տոկոսադրույքը պահել այն մակարդակի վրա, որը կա՝ 7.25: «Սակայն, եթե իրավիճակը փոխվի, և մենք տեսնենք, որ մեր բազային սցենարից ունենք որոշակի փոփոխություն և ռիսկերի կուտակում, եթե համաշխարհային արժեշղթաները բավականին երկար ժամանակ մնան խաթարված, ապա ԿԲ-ն չի վարանի որևէ գործողություն իրականացնելուց»,-ասաց Գալստյանը:

Թեմայի այլ նորություններ