Մեկնարկում է աշնանացան ցորենի արտադրության խթանման աջակցության ծրագիրը
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    42%
    4 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    47%
    13 կմ/ժ
  • Լոռի 9°C
    87%
    2 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    80%
    7 կմ/ժ
  • Արարատ 18°C
    52%
    2 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    47%
    10 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    42%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    87%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    42%
    4 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    52%
    12 կմ/ժ
  • Արցախ 12°C
    66%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.1006
  • Ռուբլի = 4.16767
  • Դոլար = 387.815

Մեկնարկում է աշնանացան ցորենի արտադրության խթանման աջակցության ծրագիրը

Մեկնարկում է աշնանացան ցորենի արտադրության խթանման աջակցության ծրագիրը

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը գյուղատնտեսների համար մշակել է աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը, որով առաջարկվում է աշնանացան ցորենի էլիտա եւ/կամ 1-ին վերարտադրության հավաստագրված սերմերի գնի մասնակի սուբսիդավորում կամ փոխհատուցում, որի արդյունքում սերմերը ձեռք կբերվեն շուկայականից առավել ցածր գներով։

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնել են, որ տնտեսվարողներին կտրամադրվի ցորենի մշակության, ցանքաշրջանառության կիրառման վերաբերյալ անվճար խորհրդատվություն։ Ծրագրից կարող են օգտվել Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի եւ Կոտայքի մարզերում 2-20 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող տնտեսվարողները։

Ցանք կատարելու նպատակով ձեռք բերվող սերմերի հանրագումարը չի կարող գերազանցել 7000 կգ-ը եւ ձեռք բերված սերմերով պետք է պարտադիր ցանք կատարվի մինչեւ տվյալ տարվա նոյեմբերի 1-ը։ Տրամադրվող սուբսիդիայի կամ փոխհատուցման գումարը 1 կգ սերմի համար կկազմի 70 դրամ։

Ծրագրին մասնակցելու համար սերմերի վաճառք իրականացնողները՝ մատակարարները պետք է մինչեւ հուլիսի 20-ը դիմեն Էկոնոմիկայի նախարարություն եւ կնքեն հուշագիր, որի արդյունքում հավաքագրված տեղեկատվությունը մինչեւ հուլիսի 22-ը կհրապարակվի նախարարության կայքում։

Տնտեսվարողները կարող են սերմ ձեռք բերել միայն նախարարության կայքում հրապարակված մատակարարներից։

Սերմերի վաճառքը կիրականացվի հուլիսի 27-ից մինչեւ հոկտեմբերի 15-ը։

Ծրագրի շրջանակում մատակարարներն ու տնտեսվարողները նույնպես կարող են իրենց կողմից արտադրված եւ/կամ ներմուծված սերմերով ցանք կատարել եւ ստանալ սուբսիդիա կամ փոխհատուցում։

Ծրագրի մանրամասներին հնարավոր է ծանոթանալ Էկոնոմիկայի նախարարության կայքում։

Թեմայի այլ նորություններ