Կորոնավիրուսային համավարակը Հայաստանի տուրիզմի ոլորտում հանգեցրել է ծանր հետեւանքների։ banks.am
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    67%
    6 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    71%
    2 կմ/ժ
  • Լոռի 13°C
    72%
    4 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    77%
    9 կմ/ժ
  • Արարատ 17°C
    53%
    10 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    78%
    11 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    67%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    57%
    20 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    67%
    6 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    55%
    11 կմ/ժ
  • Արցախ 15°C
    76%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Կորոնավիրուսային համավարակը Հայաստանի տուրիզմի ոլորտում հանգեցրել է ծանր հետեւանքների։ banks.am

Կորոնավիրուսային համավարակը Հայաստանի տուրիզմի ոլորտում հանգեցրել է ծանր հետեւանքների։ banks.am

Ոլորտի ընկերությունների գործունեության մասնակի կամ ամբողջական դադարեցվել է, աշխատատեղերը՝ կրճատվել, աշխատավարձերը՝ նվազել։

Այս մասին նշված է Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիայի հայտարարության մեջ։ Ասոցիացիան ուսումնասիրել է հյուրանոցային ոլորտի աշխատաշուկայի փոփոխությունները, որոնք հնարավորություն են տվել գնահատել ոլորտի կրած վնասներն ու դրանց հետագա հետեւանքները։

«Հարցման արդյունքում հաջողվեց պարզել, որ համաճարակային պայմաններում ընկերությունների 37,5%-ը ստիպված է եղել գնալ կրճատումների։ Ցավոք, այս գործընթացը շարունակվելու է, քանի որ պարզվեց, որ դեռեւս կրճատումներ չարած գործատուների մոտ 53,3% ապագայում պատրաստվում են գնալ կրճատումների։ Իրենց աշխատակիցներին արդեն իսկ կրճատած գործատուների 22,2% պատրաստվում են շարունակել հետագա կրճատումները։ Այս փոփոխությունները գրանցվել են այս տարվա ապրիլ-հուլիս ամիսներին։

Հյուրանոցային տնտեսություններում կրճատումներից ամենաշատը տուժել են հետեւյալ բաժինները՝ ռեստորան եւ բար, սենյակների սպասարկում, հյուրերի ընդունելություն եւ գրանցում՝ համապատասխանաբար 48,4%, 42,8%, 41,4% կրճատված աշխատակից»,- նշված է ուսումնասիրության մեջ։

Ըստ Ասոցիացիայի ուսումնասիրության՝ գալիք կրճատումները առավելապես վերաբերելու են հետեւյալ բաժիններին՝ ռեստորան եւ բար՝ 42%, սենյակների սպասարկում՝ 34,1%, հյուրերի ընդունելություն եւ գրանցում՝ 32,7%։

«Առավելագույնս տուժում են եւ կշարունակեն տուժել հետեւյալ 4 բաժինները՝ ռեստորան եւ բար, խոհանոց, սենյակների սպասարկում, հյուրերի ընդունելություն եւ գրանցում։ Այսպիսի իրավիճակում տարիների փորձ եւ բարձր որակավորում ունեցող աշխատակիցներ հայտնվել են անելանելի իրավիճակում, այդ թվում նաեւ այն պատճառով, որ իրենց նեղ մասնագիտացումը կապված է հենց այն առավելագույնս տուժած ոլորտների հետ։

Ցավոք, բազում ընկերություններ, փորձելով պահպանել իրենց աշխատակիցների մի մասին, ֆինանսական միջոցների սղության պայմաններում ստիպված գնացել են նրանց աշխատավարձային ֆոնդի կրճատմանը։

Աշխատակիցների կրճատումներ չկատարած ընկերությունների միայն 25%-ն է պահպանել նախաճգնաժամային աշխատավարձի չափը։ Կրճատումներ կատարած ընկերություններում նախաճգնաժամային աշխատավարձի մակարդակը չի պահպանվել։ Այսպես, այդ ընկերությունների 25%-ը վճարում է հիմնական աշխատավարձի միայն երկու երրորդը, իսկ մնացածը՝ 50% եւ պակաս։

Ուսումնասիրությունները ցույց են տալիս նաեւ, որ համաճարակի պայմաններում հյուրանոցների միայն 33,3%-ն է շարունակել վճարել աշխատակիցների աշխատավարձերը։

Ելնելով սուղ ֆինանսական պայմաններից՝ մնացած տնտեսվարողները նախընտրել են հետեւյալ միջոցառումները՝

•    տրամադրել են վճարվող արձակուրդ՝  29,1%

•    ուղարկել են պարապուրդ՝ 25%

•    տրամադրել են չվճարվող արձակուրդ՝  45,8%։

Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիան մշակել է այս բարդ իրավիճակից դուրս գալու գործողությունների պլան, որը բաց նամակի տեսքով ներկայացվել է պատկան մարմիններին, այդ թվում՝ Տուրիզմի պետական կոմիտեին, ՀՀ Էկոնոմիկայի Նախարարությանը եւ ՀՀ Կառավարությանը։

Քանի որ երկրում եւս մեկ անգամ երկարաձգվեց արտակարգ դրությունը, ներգնա զբոսաշրջության ցուցանիշները այս տարվա համար շարունակում են ձգտել զրոյի, իսկ այն ընկերությունները, որոնք փորձում են գոյատեւել ներքին տուրիզմի հաշվին, ամեն դեպքում գրանցում են բացասական ցուցանիշներ։

Ասոցիացիան այս խնդրի վերաբերյալ առաջարկել է հետեւյալ լուծումը. այս պահին հարկավոր է ՀՀ կառավարության շտապ աջակցությունը՝ աշխատաշուկայում իրավիճակի հետագա վատթարացումը կանխելու նպատակով։

Աջակցությունը պետք է տեղի ունենա հետեւյալ երկու ուղղությամբ՝

•    հարկային բեռի նվազեցում, այդ թվում նաեւ աշխատավարձերի վճարման դեպքում առաջացող եկամտահարկի չեղարկում,

•    ընկերություններում գրանցված աշխատակիցների աշխատավարձերի 50%-ի սուբսիդավորում մինչեւ ընկերությունների վերադարձ ինքնածախսածածկմանը։

Առանց կառավարության կողմից նմանօրինակ համապարփակ եւ շտապ աջակցության՝ ՀՀ տնտեսության հետագա զարգացման համար կարեւորագույն ճյուղը կմնա միայնակ աննախադեպ տնտեսական ճգնաժամի առջեւ, իսկ աշխատատեղերի սրընթաց կրճատումը եւ ոլորտի հզորությունների նվազումն, անշուշտ, շարունակական կլինի»,- նշված է Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիայի հայտարարության մեջ։

Թեմայի այլ նորություններ