ԿԲ նախագահի խոսքով՝ ՀՀ բանկային համակարգը որոշակի լուծումներ տվել է տարադրամի արտահոսքի ռիսկի հետ կապված
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    77%
    6 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    87%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    97%
    3 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    4 կմ/ժ
  • Արարատ 14°C
    60%
    12 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    92%
    2 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    77%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    89%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    72%
    11 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    73%
    4 կմ/ժ
  • Արցախ 12°C
    97%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

ԿԲ նախագահի խոսքով՝ ՀՀ բանկային համակարգը որոշակի լուծումներ տվել է տարադրամի արտահոսքի ռիսկի հետ կապված

ԿԲ նախագահի խոսքով՝ ՀՀ բանկային համակարգը որոշակի լուծումներ տվել է տարադրամի արտահոսքի ռիսկի հետ կապված

ՀՀ կենտրոնական բանկը տարադրամի արտահոսքի ռիսկի հետ կապված իր կողմից սահմանափակումների կարիք չի տեսնում, այս պահին խնդիր չկա: Այս մասին ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ասուլիսում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք տարադրամի արտահոսքի վտանգ կա այս պահին, եթե այո, ապա կանխելու համար ԿԲ-ն կարո՞ղ է որոշակի սահմանափակումներ մտցնել՝ տարադրամի ձեռքբերման նկատմամբ:

«Ինչ վերաբերում է տարադրամի արտահոսքի հետ կապված սահմանափակումներին, կարծում եմ, որ այս փուլում խնդիր չկա, դրա կարիքը չկա»,-ասաց Գալստյանը:

ԿԲ նախագահը նշեց՝ գիտի, որ կան երկրներ, որոնք կանխիկ տարադրամի արտահոսքի վրա որոշակի սահմանափակումներ են կիրառում:

«Բանկային համակարգի գործընկերների կողմից որոշակի լուծումներ այդ հարցի կապակցությամբ տրվել են: Բայց այս պահի դրությամբ անհրաժեշտությունը չեմ տեսնում, որ ԿԲ-ն ինչ-որ դիրեկտիվով կարգավորի այդ իրավիճակը»,-եզրափակեց Գալստյանը:

Թեմայի այլ նորություններ