Կառավարությունը հավանություն տվեց «Հայկ-88» ՍՊԸ-ի ներդրումային ծրագրին․ 10 մլն դոլարի ներդրում կիրականացվի
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    14%
    13 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    30%
    32 կմ/ժ
  • Լոռի 20°C
    56%
    12 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    60%
    12 կմ/ժ
  • Արարատ 29°C
    18%
    17 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    45%
    13 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    14%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 17°C
    48%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    14%
    13 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    32%
    7 կմ/ժ
  • Արցախ 22°C
    47%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.1006
  • Ռուբլի = 4.16971
  • Դոլար = 388

Կառավարությունը հավանություն տվեց «Հայկ-88» ՍՊԸ-ի ներդրումային ծրագրին․ 10 մլն դոլարի ներդրում կիրականացվի

Կառավարությունը հավանություն տվեց «Հայկ-88» ՍՊԸ-ի ներդրումային ծրագրին․ 10 մլն դոլարի ներդրում կիրականացվի

ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց համաձայնություն տալ «Հայկ-88» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը կառուցապատման իրավունքով հողամասեր տրամադրելուն, ինչպես նաեւ հավանություն տվեց ներդրումային ծրագրին։

Հարցը զեկուցող տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ «Հայկ-88» ՍՊԸ-ն հանդիսանում է Կոմիտաքի պողոտայի Հ 49/9 հասցեում գտնվող 2774.1 քմ մակերեսով շինության սեփականատեր եւ դրա զբաղեցրած 2016 քմ մակերեսով հողամասի վարձակալ։

«Ծրագրով նախատեսվում է ապամոնտաժել ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող շինությունը, լուծել հողամասի նկատմամբ ընկերության վարձակալության իրավունքը եւ Կոմիտասի պողոտայի 49/9 եւ 49/10 հասցեներում գտնվող հողամասերում ձեւակերպել կառուցապատման իրավունքով»,- ասաց նախարարը։

Նա նշեց, որ ծրագրի իրականացումից հետո ընկերության կողմից Երեւանի բնակիչների համար կկառուցվի Կոմիտասի պողոտան հատող վերնանցում, որն իրար կկապի Արաբկիր մանկական զբոսայգին եւ քննարկվող այգին։

«Ծրագրով նախատեսված ընդհանուր ներդրումները կկազմեն 10 մլն դոլարին համարժեք, որից այգու բարեկարգման եւ վերակառուցման համար՝ 1 մլն դոլար, որն ուղղելու է ամֆիթատրոնի կառուցման, շատրվան-ջրավազանների կառուցման, կաթիլային ոռոգման համակարգի ապահովման, լուսավորություն եւ այլ աշխատանքների իրականացում։ Նշեմ նաեւ, որ ներկա պահին այդ տարածքը գտնվում է ոչ բարեկարգ վիճակում եւ այստեղ ներդրումների կարիք կա»,- ներկայացրեց Պապիկյանը։

Թեմայի այլ նորություններ