ՀՀ-ին B+ վարկանիշի շնորհումը մեծացնում է կառավարության, քաղաքացիների և մասնավոր հատվածի տնտեսական հնարավորությունները. Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    51%
    7 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    43%
    13 կմ/ժ
  • Լոռի 10°C
    70%
    7 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    96%
    10 կմ/ժ
  • Արարատ 16°C
    45%
    6 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    68%
    8 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    51%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    77%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    51%
    7 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    49%
    7 կմ/ժ
  • Արցախ 13°C
    77%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

ՀՀ-ին B+ վարկանիշի շնորհումը մեծացնում է կառավարության, քաղաքացիների և մասնավոր հատվածի տնտեսական հնարավորությունները. Փաշինյան

ՀՀ-ին B+ վարկանիշի շնորհումը մեծացնում է կառավարության, քաղաքացիների և մասնավոր հատվածի տնտեսական հնարավորությունները. Փաշինյան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգի քննարկումը, վարչապետն անդրադարձել է Standard & Poor’s միջազգային գործակալության կողմից Հայաստանին B+ սուվերեն վարկանիշի շնորհմանը, դրական հեռանկարով՝ ընդգծելով այդ իրադարձության կարևորությունը տնտեսական և ներդրումային միջավայրի զարգացման համար: 

«Առաջին տարին է, որ Standard & Poor’s կազմակերպությունը վարկանշել է Հայաստանի Հանրապետությանը և շնորհել է արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման B+ սուվերեն վարկանիշ՝ դրական հեռանկարով:

Առաջին տարին է նաև, որ միաժամանակ Հայաստանին վերաբերող զեկույցներ են հրապարակել վարկանշավորման ոլորտում աշխարհի առաջատար եռյակը՝ Moody’s-ը, Fitch-ը և Standard & Poor’s-ը:

Ընդ որում, եթե Moody’s-ի և Fitch-ի վարկանշավորումը սուվերեն էր և վերաբերում էր միայն Հայաստանի Հանրապետության վարկունակությանը, ապա Standard & Poor’s-ի այս վարկանիշի առանձնահատկությունն այն է, որ սուվերենից բացի, այն միաժամանակ սահմանել է նաև փոխանցման և փոխարկելիության գնահատական, ինչը կարևոր է մասնավոր հատվածի համար: Վերջինս սահմանվել է B, B-, ինչը նշանակում է, որ Հայաստանի մասնավոր հատվածի ձեռնարկություններն ու ֆինանսական հաստատությունները, Standard & Poor’s -ի կողմից վարկանշվելու դեպքում, կարող են ստանալ Հայաստանի սուվերեն վարկանիշից մեկ մակարդակ բարձր վարկանիշ:

Standard & Poor’s սուվերեն վարկանիշի դրական հեռանկարն արտահայտում է կազմակերպության գնահատականն այն մասին, որ Հայաստանում տնտեսության վիճակի բարելավմանն ուղղված գործոնները գերակշռող են և առաջիկա 12 ամսվա ընթացքում կարող են բերել Հայաստանի սուվերեն վարկանիշի բարձրացման:

Standard & Poor’s-ը նշել է, որ եթե հետագա 2-3 տարվա ընթացքում Հայաստանում տնտեսական աճի սպասումներն արդարացվեն, արտաքին խոցելիությունը նվազի, և պետական բյուջեի կատարողականը լինի սպասվածից դրական, ապա դա կբերի նաև երկրի սուվերեն վարկանիշի հետագա բարելավման:

Հայաստանի սուվերեն B+ վարկանիշը հիմնված է այն գնահատականների վրա, որ չնայած արտաքին էական ճնշումներին՝ Հայաստանը հաղթահարել է համավարակի և ռազմական կոնֆլիկտի հետևանքները, առանց վտանգելու երկրի տնտեսական կայունությունը: Standard & Poor’s-ն ակնկալում է, որ Կառավարության հնգամյա ծրագրի իրագործումը կհանգեցնի ավելի արագ տնտեսական աճի:

Այս կազմակերպության հետ համագործակցությունը կնպաստի Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանը և կարագացնի այդ ոլորտում բարեփոխումների ընթացքը՝ հաշվի առնելով, որ սուվերեն վարկանիշը ձեռք է բերվել նաև մասնավոր հատվածի ընկերությունների համար վարկանիշ ստանալու և դրա ներքո տեղական և միջազգային կապիտալի շուկաներ դուրս գալու նպատակով:

Այս վարկանիշի հիմնական առանձնահատկությունը կայանում է նրանում, որ մեր մասնավոր հատվածը ներկայացնող կազմակերպությունները, այդ թվում՝ ֆինանսական կազմակերպությունները, ավելի մատչելի միջազգային վարկանիշ ստանալու հնարավորություն են ստացել և դրա ներքո թե՛ հայաստանյան, թե՛ արտաքին շուկաներում ավելի հարմար և հասանելի պայմաններով ֆինանսական միջոցներ են կարողանալու ներգրավել»,- ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Հայաստանի Հանրապետությունը, նաև այս համատեքստում մասնավոր ընկերությունները եթե դրսից ֆինանսներ, այսինքն՝ վարկեր ներգրավելու անհրաժեշտություն ունեն, այս վարկանշման արդյունքում ավելի էժան վարկեր կստանան: Ինչո՞ւ: Որովհետև երբ միջազգային հեղինակություն ունեցող կազմակերպությունները գնահատում են երկիրը որպես հուսալի գործընկեր՝ ելնելով ֆինանսատնտեսական և մակրոտնտեսական կայունության ցուցանիշներից, այդ պարագայում շուկաներում ավելի ցածր տոկոսով են նրանց գումարներ առաջարկվում:

Հարգելի՛ գործընկերներ, ուզում եմ հիշեցնել, որ վերջին տարիներին մենք 2 անգամ եվրոբոնդերի թողարկում ենք իրականացրել, և երկու անգամ էլ տոկոսների պատմական մինիմում է արձանագրվել: Ընդ որում՝ վերջին անգամ թողարկումն իրականացրել ենք հունվարին, երբ շատ ծանր շրջանում էինք գտնվում: Եվ, այնուամենայնիվ, միջազգային ներդրողները վստահեցին Հայաստանի կառավարության կարողությանը՝ պահպանելու մակրոտնտեսական կայությունը և հաղթահարելու ճգնաժամը: Արդյունքում միջազգային ներդրողները ճիշտ դուրս եկան: Այս ինստիտուտների գնահատականը շատ կարևոր է, որովհետև պոտենցիալ ներդրողները, որոնք շատ կոնկրետ բան ունեն կորցնելու, նրանց գնահատականն ունենում է շատ ավելի ընդարձակ ազդեցություն ընդհանուր իրավիճակի վրա, և սա իսկապես չափազանց կարևոր է»,-ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իհարկե, մինչև այս պահը որոշ հայկական մասնավոր ընկերություններ ունեցել են Standard & Poor’s-ի ռեյտինգավորում, բայց առանց սուվերեն ռեյտինգի այդ գործընթացն անհամեմատ ավելի բարդ և դժվար է ընթանում: Հիմա այս գործողությամբ մենք օգնում ենք, որպեսզի նաև մեր մասնավոր ընկերություններն ավելի հեշտ այդ գործընթացով անցնեն:

Երկրորդն այն է, որ, իհարկե, ռեյտինգավորումն օգնում է միջազգային շուկաներին, բայց նաև օգնում է ներքին շուկայում: Նույնիսկ Կենտրոնական բանկը որոշ պահուստավորման նորմատիվների համար ունի արտոնություններ՝ տրված այն ընկերությունների համար, որոնք ունեն ռեյտինգավորում, և ենթադրաբար այդ ընկերությունները տեղական շուկայում էլ ավելի էժան վարկավորում կստանան:

Բայց այստեղ ամենակարևորն այն է, որ այսօր, մեր վերջին մի քանի բարեփոխումներից հետո, մենք ընկերությունների արդեն բավական մեծ կոհորտ, խումբ ունենք, որոնք աուդիտ են անցնում, մոտեցնում են իրենց կորպորատիվ կառավարման մակարդակը միջազգային ստանդարտներին, և այդ ընկերությունների համար սա իսկապես շատ լավ հնարավորություն է՝ ռեյտինգավորվել և ունենալ ավելի լավ հասանելիություն միջազգային շուկաներին:

Մենք հիմա ռեյտինգավորում ենք մեկ պետական ընկերություն՝ Արտահանման ապահովագրական գործակալությունը և, ամենայն հավանականությամբ, հենց Standard & Poor’s-ի միջոցով էլ կանենք»,- ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք Standard & Poor’s-ի վարկանշումը որևէ առանձնահատկությամբ տարբերվո՞ւմ է Moody’s-ի և Fitch-ի ռեյտինգավորումից:

«Այո, կա ընդունված պրակտիկա, որ դիվերսիֆիկացված գնահատականները շատ ավելի մեծ հուսալիություն են տալիս օտարերկրյա ներդրողներին և ընդհանրապես շուկայի մասնակիցներին։ Որքան շատ լինեն վարկանշումները հեղինակավոր գործակալությունների կողմից, այնքան համարվում է ավելի ճշգրիտ և դիվերսիֆիկացված: Որովհետև մեկ բան է, երբ մեկ աուդիտոր կամ մեկ վարկանիշ շնորհող կազմակերպություն է խոսում դրա մասին, այլ բան է, երբ տվյալ դեպքում 3 առաջատար վարկանիշ շնորհող կազմակերպություն տվել է գնահատականներ, որոնք բավական սիմետրիկ են։

Այստեղ կա մեկ այլ կարևոր բաղադրիչ՝ բոլորի գնահատականների համակարգի մեջ շեղում չկա, գնահատականները շատ համահունչ են, այսինքն՝ outlook-ն էլ, կայունությունն էլ երեք հավաստում են ստանում: Դա շատ կարևոր է մեր ռազմավարական նպատակի՝ կապիտալի շուկայի ձևավորման ուղղության համար»,-ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Աշխարհում ընդունված է, որ Moody’s-ը և Fitch-ն աշխատում են ավելի խոշոր կազմակերպությունների հետ: Այսինքն՝ այդ կազմակերպությունների հենց չափը պայման է, որպեսզի ընկերությունները կարողանան դիմել՝ այդ երկու կազմակերպությունների վարկանիշն ստանալու ծառայությունը վերցնելու համար:

Ընդունված է նաև կարծել, որ Standard & Poor’s-ն իր անցյալ պրակտիկայում ավելի հաճախ աշխատել է փոքր կազմակերպությունների հետ, իսկ Հայաստանի տնտեսության կառուցվածքն այնպիսին է, որ մեզ մոտ մեծ քանակով միջին, փոքր կազմակերպությունները կարող են դիմել նման հեղինակավոր միջազգային կազմակերպության վարկանիշը վերցնելու համար: Դա է պատճառը, որ Կենտրոնական բանկի հետ կապիտալի շուկայի զարգացման հարցերը քննարկելու ժամանակ շատ երկար քննարկում էինք՝ արդյոք երրորդ վարկանշային կազմակերպությունը պե՞տք է բերել Հայաստան, թե՞ ոչ:

Կենտրոնական բանկի և մեր քննարկումների հիմնական եզրակացությունն այն է, որ Fitch»-ը և «Moody’s-ը Հայաստանում են 2006 թվականից ի վեր, բայց քանի որ մասնավոր հատվածի կազմակերպությունների համար բավարար հասանելի չեն՝ խոշորների հետ աշխատելու պրակտիկայի պատճառով, երրորդի՝ «Standard & Poor’s»-ի մուտքը Հայաստան և Հայաստանին սուվերեն վարկանիշ տալը, հետո նաև՝ դրա արդյունքով մասնավոր կազմակերպությունների վարկանշման հնարավորություն բացելը կօգնի, որ մեր փոքր, միջին կազմակերպությունները նույնպես անցնեն այդ ճանապարհն ավելի հասանելի եղանակով:

Ինչո՞ւ է դա կարևոր: Երբ վարկանշված կազմակերպություններն արդեն ցուցակված կլինեն, թե՛ հայաստանյան, թե՛ օտարերկրյա փոքր ներդրողները, որոնք չեն ուզում այդ կազմակերպությունների ֆինանսական հաշվետվություններն ամբողջությամբ կարդալ, որ որոշեն՝ իրենք արժանի՞ են համարում այդ կազմակերպությանն իրենց գումարները վստահելը, թե՞ ոչ, նայելու են վարկանիշին»,-ասաց Տիգրան Խաչատրյանը: 

«Կարծում եմ՝ թեմայի լրացուցիչ պարզաբանման կարիք կա: Ե՛վ պարոն Գրիգորյանը, և՛ պարոն Խաչատրյանն ընդգծեցին՝ կարևոր է, որ պոտենցիալ փոքր ներդրողը, ընդհուպ քաղաքացին, որն ուզում է իր խնայողությունները ճիշտ տեղում ներդնել, այս դեպքում կարիք չունի ընկերության մասին շատ մանրամասներ իմանալ: Ինքը նայում է՝ ասենք «Standard & Poor’s» -ը գնահատել է, վարկանշել է, այդ վարկանիշը կողմնորոշիչ է:

Բայց սա այսբերգի երևացող կողմն է: Չերևացող կողմը հետևյալն է. որպեսզի որևէ մասնավոր ընկերություն ստանա «Standard & Poor’s»-ի վարկանիշ, պետք է լինի թափանցիկ: Դիմելուց առաջ կա գործողություն՝ նա պետք է պարտադիր հրավիրի միջազգային հեղինակություն ունեցող աուդիտ, և այդ ընկերությունները Հայաստանում գործում են: Այդ աուդիտի եզրակացության հիման վրա է, որ «Standard & Poor’s»-ը և միջազգային վարկանշող ընկերությունները վարկանիշ են տալիս: Սա էլ իր հերթին բերում է լրացուցիչ էֆեկտների. որպեսզի ընկերությունը մաքսիմալ դրական վարկանիշ ստանա, պետք է ի ցույց դնի իր ողջ ներուժը, որպեսզի ի ցույց դնի իր ողջ ներուժը, պետք է ստվերից ամբողջությամբ դուրս գա և գա սպիտակ դաշտ: Սա իր հերթին բերում է արդեն հարկային վարչարարության պարզեցման:

Սա իր հերթին բերում է նաև այն պրոցեսին, որին վերջին տարիներին ականատես ենք լինում՝ աշխատատեղերի տեղափոխում ստվերային դաշտից արդեն երևացող դաշտ: Սա բերում է պետական եկամուտների լրացուցիչ աճի: Սա մեծացնում է պետության, Կառավարության, քաղաքացիների և մասնավոր հատվածի հնարավորությունը: Պարոն Գալստյանին էլ ձայն տամ, և այստեղ ես լրացուցիչ առաջարկ ունեմ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: 

«Մեր սուվերեն վարկանիշի ստացումը Standard & Poor’s-ի կողմից նվազեցնում է մասնավոր ընկերությունների ծախսը, որովհետև եթե մենք սուվերեն վարկանիշն ստացած չլինեինք, S&P-ն գար վարկանշելու որևէ մասնավոր կազմակերպություն, ծախսերի մեջ ներառելու էր սուվերեն կոմպոնենտի հաշվարկի ծախսերը ևս:

Հիմա քանի որ մենք արդեն սուվերեն վարկանիշն ստանում ենք, S&P-ն հետազոտելու է միայն կոնկրետ ընկերության վարկանիշը, թափանցիկությունը, գործունեությունը: Այս առումով, կարծում եմ, պետությունն իր կողմից անհրաժեշտ քայլն արել է, և Ձեր կողմից բարձրացված հարցի առումով, երևի պետք է հորդորել մասնավոր ընկերություններին՝ ևս գնալ այդ ճանապարհով, բաց, թափանցիկ, հաշվետվողական լինել, որպեսզի կարողանան միջոցներ ներգրավել ու ծավալել իրենց գործունեությունը»,- ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: 

«Մեր Կառավարությունը պետք է աշխատի այն պոտենցիալ ընկերությունների հետ, որոնք կարող են վարկանշվել, աջակցենք նրանց և, ի վերջո, իրականացնել բաժնետոմսերի թողարկում մեր ներքին շուկայում: Կարծում եմ՝ այն խնդիրը, որ դրել ենք մեր առաջ դեռևս 2018 թվականին, պետք է 2022-2023 թվականներին ամեն ինչ անենք, որպեսզի ի հայտ գան արդեն այդպիսի կոնկրետ ընկերություններ: 1-2 ընկերության կողմից հաջող թողարկումն էական փոփոխություններ է բերելու ամբողջ տնտեսական դաշտում՝ սկսած աշխատելու մշակույթից և շարունակած ֆինանսական միջոցների հասանելիությամբ: Եկեք պայմանավորվենք, որ այս կետից սկսած կոնկրետ ծրագիր կունենանք՝ այն պոտենցիալ ընկերությունների հետ աշխատելու, որոնք կարող են գնալ այս ճանապարհով:

Կրկնեմ՝ սա, ի վերջո, և՛ կթեթևացնի բեռը բանկային համակարգի վրա, և՛ քաղաքացիներին, և՛ մասնավոր ընկերություններին կտա հնարավորություն, և՛ կբարելավվի նաև պետության, Կառավարության գործերը տնտեսական աճ ապահովելու առումով»,- ասաց ՀՀ վարչապետը:

Թեմայի այլ նորություններ