ՀՀ ֆինանսների նախարարն աշխատանքային հանդիպում է ունեցել Անդրեա Վիկտորինի հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    87%
    2 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 8°C
    85%
    7 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    91%
    3 կմ/ժ
  • Արարատ 10°C
    65%
    7 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    84%
    3 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    87%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    84%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    87%
    2 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    65%
    6 կմ/ժ
  • Արցախ 12°C
    95%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

ՀՀ ֆինանսների նախարարն աշխատանքային հանդիպում է ունեցել Անդրեա Վիկտորինի հետ

ՀՀ ֆինանսների նախարարն աշխատանքային հանդիպում է ունեցել Անդրեա Վիկտորինի հետ

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը մայիսի 4-ին հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը:

Ինչպես հայտնում են Ֆինանսների նախարարությունից, Տիգրան Խաչատրյանը, ողջունելով հյուրերին, կարևորել է ԵՄ գործունեությունը Հայաստանում, ինչպես նաև ներկայացրել է ՀՀ-ում մակրոտնտեսական ներկա իրավիճակը և անդրադարձել տարածաշրջանային զարգացումների համատեքստում հնարավոր ռիսկերին և ազդեցություններին ՀՀ տնտեսության վրա:

Դեսպան Վիկտորինն ընդգծել է, որ ԵՄ-ն մշտապես կիսում է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները և պատրաստ է շարունակել աջակցության տրամադրումը ՀՀ կառավարությանն ու ներկայացրել է ԵՄ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի վերաբերյալ մանրամասներ:

Տիկին Վիկտորինն իր գոհունակությունն է հայտնել ՀՀ-ԵՄ համագործակցության ամրապնդմանն ու փոխգործակցության շրջանակի ընդլայնմանն ուղղված՝ Կառավարության ջանքերի համար:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են առանցքային այնպիսի հարցերի, ինչպիսիք են  ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ընթացքը, իրականացվող ոլորտային բարեփոխումների բովանդակությունն ու նպատակները:

Թեմայի այլ նորություններ