ՀՀ էկոնոմիկայի նախարարը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը վերահաստատել են համագործակցության խորացման պատրաստակամությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    26%
    0 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    44%
    7 կմ/ժ
  • Լոռի 14°C
    70%
    7 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    61%
    6 կմ/ժ
  • Արարատ 22°C
    39%
    11 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    48%
    7 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    24%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    66%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    24%
    6 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    48%
    7 կմ/ժ
  • Արցախ 17°C
    49%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.1006
  • Ռուբլի = 4.16767
  • Դոլար = 387.815

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը վերահաստատել են համագործակցության խորացման պատրաստակամությունը

 ՀՀ էկոնոմիկայի նախարարը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը վերահաստատել են համագործակցության խորացման պատրաստակամությունը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ։

Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Վարոս Սիմոնյանը և Ավագ Ավանեսյանը, նաև նախարարության և Մշտական համակարգողի գրասենյակի անձնակազմի ներկայացուցիչները։

Շոմբի Շարփը շնորհավորել է նախարարին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

ՄԱԿ-ի մշտական համակարգողը նշել է, որ Հայաստանի կառավարության հետ քննարկվող 2021-2015 թթ․ ՄԱԿ-ի Զարգացման աջակցության շրջանակը լավ հնարավորություն է վերանայելու և նոր թափ հաղորդելու համագործակցությանը․ «ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի անունից ցանկանում եմ նշել, որ մենք մեծապես գնահատում ենք Էկոնոմիկայի նախարարության հետ մեր լայնածավալ համագործակցությունը՝ մարդկանց և համայնքների համար ընդհանուր բարեկեցություն և կայունություն ապահովելու համար: Այժմ մենք ընդլայնում ենք մեր համատեղ ջանքերը` վերջին մարտահրավերներից ավելի լավ վերականգնվելու համար, և շուտով կմեկնարկենք ՄԱԿ-ի Գործընկերության նոր հնգամյա շրջանակը, որի հիմքում Հայաստանի համար կանաչ, կայուն և ներառական տնտեսական աճն է», - ասել է Շոմբի Շարփը: Նա հավելել է, որ համագործակցությունը կարող է շարունակվել նաև ՓՄՁ զարգացման, ներդրումների խթանման, նորարարության ֆինանսավորման  և վենչուրային ֆոնդերի ստեղծման ուղղություններով։

Ողջունելով Հայաստանում իրականացվող ՄԱԿ-ի հետ համատեղ նախագծերը, Վահան Քերոբյանը նշել է, որ հանդիպումը լավ հնարավորություն է հետագա համագործակցության ուղղություններն ուրվագծելու և հստակեցնելու համար։ Նախարարը հետաքրքրվել է Հայաստանում ՄԱԿ-ի տնտեսական կառույցների գրասենյակների հիմնման հնարավորություններով, ներկայացրել նախարարության տեսլականը ՓՄՁ-ների համար ֆինանսական միջոցների հասանելիության, կապիտալ շուկայի զարգացման վերաբերյալ։

Վահան Քերոբյանը տեղեկացրել է նախարարության կողմից իրականացվող գիտելիքահենք տնտեսական քաղաքականության մշակման աշխատանքների  մասին։ Նա հայտնել է նաև գյուղական վայրերում ոչ գյուղատնտեսական աշխատատեղերի ստեղծման նախաձեռնության մասին, ինչը հնարավորություն կընձեռի գյուղական համայնքների բնակիչներին աշխատելու նաև զբոսաշրջության, թեթև արդյունաբերության և այլ ոլորտներում։

Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել ջրային ոլորտի ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի իրականացմանը։ Պարոն Շարփը նշել է գյուղական համայնքներում աշխատուժի վերապատրաստման, այդ թվում՝ կանանց համար ծրագրերի անհրաժեշտության մասին։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են փոխհամաձայնեցված ուղղություններով համագործակցության խորացման պատրաստակամությունն ու հանձնառությունը: Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Թեմայի այլ նորություններ