Հայաստանը Շանհայում կմասնակցի Համաշխարհային առևտրային պալատների միասնական գրասենյակային հարթակի խթանման համաժողովին
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    87%
    0 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    87%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    93%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    89%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    69%
    9 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    88%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    87%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    89%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    87%
    0 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    74%
    15 կմ/ժ
  • Արցախ 12°C
    95%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Հայաստանը Շանհայում կմասնակցի Համաշխարհային առևտրային պալատների միասնական գրասենյակային հարթակի խթանման համաժողովին

Հայաստանը Շանհայում կմասնակցի Համաշխարհային առևտրային պալատների միասնական գրասենյակային հարթակի խթանման համաժողովին

Մարտի 16-ին Շանհայում կանցկացվի Համաշխարհային առևտրային պալատների միասնական գրասենյակային հարթակի (GCP) խթանման համաժողով:  

Համաժողովի կազմակերպիչներն են` Համաշխարհային առևտրային պալատների միասնական գրասենյակային հարթակը, Huanzhou Commerce Management (Shanghai) Co., Ltd-ն, Եվրոպական-ամերիկյան առևտրի և արդյունաբերական պալատը` ՉԺՀ առևտրի նախարարության և Շանհայի Ցինպու շրջանի Մունիցիպալ առևտրային  հանձնաժողովի աջակցությամբ: 

Համաժողովը տեղի կունենա Շանհայի PRIMUS հյուրանոցում։ Միջոցառմանը կմասնակցեն Շանհայի մունիցիպալ ժողովրդական կառավարության, Ցինպու շրջանի կառավարության, Հոնգյաո բիզնես շրջանի,  արտասահմանյան ավելի քան 50 առևտրային պալատների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, շուրջ 20 երկրների դեսպանությունների և հյուպատոսությունների պաշտոնյաներ։   

Համաշխարհային առևտրային պալատների միասնական գրասենյակային հարթակը հիմնվել է 2019 թվականի դեկտեմբերին՝ ՉԺՀ առևտրի նախարարության  առևտրի ծառայությունների և կոմերցիոն ծառայության վարչության և Ցինպու շրջանի մունիցիպալ հանձնաժողովի աջակցությամբ։ Հարթակը գտնվում է Շանհայի Ազգային ցուցահանդեսների և համաժողովների կենտրոնի շենքում (NECC), որը հանդիսանում է Չինաստանի միջազգային ներմուծման ցուցահանդեսի (CIIE) անցկացման մշտական վայրը:

Միասնական և համակողմանի բիզնես սպասարկման այս հարթակի նպատակը Չինաստանի միջազգային ներմուծման ցուցահանդեսի ազդեցության ուժեղացումն է: Այն նախատեսված է Չինաստանում գործող արտասահմանյան ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցչությունների կարիքները բավարարելու և նրանց տնտեսական ու առևտրային գործունեությունը Չինաստանի օրենսդրությանը համապատասխանեցնելու համար։

Համաշխարհային առևտրային պալատների միասնական գրասենյակային հարթակը ներառում է 1200 քառակուսի մետր մակերեսով տարածքի վրա 8 անկախ գրասենյակային տարածք, 41 գրասենյակային սենյակ,  200 աշխատանքային սեղան: 2022թ.-ին նախատեսվում է այն ընդլայնել և հասցնել մոտ 2000 քառակուսի մետրի:

Ներկայումս այստեղ տեղակայված են արտասահմանյան 11 հասարակական կազմակերպություններ` Բելգիայից, Ռումինիայից, Սերբիայից, Ավստրալիայից,  Մոնղոլիայից, Պորտուգալիայից, Ռուսաստանից, Հայաստանից, Հարավային Կորեայից, Շրի Լանկայից և Մալազիայից: Նախատեսվում է, որ 3 տարվա ընթացքում հարթակը կհամալրեն մոտ 50 միջազգային հասարակական կազմակերպություններ:

Հայաստանի բիզնես ասոցիացիաները և հասարակական կազմակերպությունները ևս հնարավորություն ունեն ներկայացված լինելու հարթակում: Չինաստանի կառավարության կողմից նրանց 3 տարով կտրամադրվեն անվճար գրասենյակներ և ֆինանսական աջակցություն` 1 տարվա գործունեության համար, ինչպես նաև  աջակցություն Չինաստանում ներկայացուցչություն գրանցելու հարցում:

Թեմայի այլ նորություններ