Հայաստանը շահագրգռված է Չինաստանի հետ բոլոր ոլորտային ուղղություններով համագործակցության զարգացմամբ. Հայկ Չոբանյանը՝ Ֆան Յոնգին
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    9%
    7 կմ/ժ
  • Շիրակ 26°C
    19%
    7 կմ/ժ
  • Լոռի 22°C
    48%
    11 կմ/ժ
  • Տավուշ 22°C
    54%
    9 կմ/ժ
  • Արարատ 31°C
    11%
    2 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    55%
    9 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    9%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    53%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    9%
    7 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    20%
    6 կմ/ժ
  • Արցախ 22°C
    51%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.16947
  • Դոլար = 388.08

Հայաստանը շահագրգռված է Չինաստանի հետ բոլոր ոլորտային ուղղություններով համագործակցության զարգացմամբ. Հայկ Չոբանյանը՝ Ֆան Յոնգին

Հայաստանը շահագրգռված է Չինաստանի հետ բոլոր ոլորտային ուղղություններով համագործակցության զարգացմամբ. Հայկ Չոբանյանը՝ Ֆան Յոնգին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հուլիսի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրին՝ Հայկ Չոբանյանը նշել է, որ Հայաստանի համար այսօր օրհասական է  բարձր տեխնոլոգիական արդյունաբերության հզորացումը՝ երկրի զարգացման ու անվտանգության ապահովման նպատակով, և այս առումով անգնահատելի է Չինաստանի հետ համագործակցությունը՝ որպես զարգացած արդյունաբերական երկիր։ Բարձր գնահատելով Չինաստանի նվաճումները  բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, նորարարության, ռազմարդյունաբերության ոլորտներում՝ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Չինաստանի հետ բոլոր ոլորտային ուղղություններով համագործակցության զարգացմամբ:
Առանձնակի կարևորելով կրթական բաղադրիչը՝ Չոբանյանն առաջարկել է դեսպանին դիտարկել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և չինաստանյան համալսարանների հետ համատեղ  կրթական ծրագրերի իրականացման հնարավորությունը, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական և  տնտեսական գոտիների  ներքին և արտաքին հեռահաղորդակցության ենթակառուցվածքների ստեղծման հնարավորությունները։ Նախարարի պաշտոնակատարը հրավիրել է դեսպանին և չինական ընկերություններին մասնակցելու «Դիջիթեք Էքսպո» ցուցահանդեսին։
Դեսպան Ֆան Յոնգը շնորհակալություն է հայտնել նախարարի պաշտոնակատարին ընդունելության համար և նշել է, որ բարձր տեխնոլոգիական ոլորտում հայ-չինական համագործակցության կարևորության մասին խոսել է նաև ՀՀ վարչապետի և փոխվարչապետի հետ հանդիպումների ժամանակ։ Դեսպանը պատրաստակամություն է հայտնել կրթական հաստատություններից զատ նպաստելու նաև չինական ձեռնարկատիրական ընկերությունների հետ համագործակցության զարգացմանը։
 
Հանդիպման ժամանակ զրուցակիցներն անդրադարձել են նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, առողջապահության,  գյուղատնտեսություն, վերականգնվող էներգիայի և այլ ոլորտներում տեխնոլոգիաների կիրառությանն ուղղված համատեղ հետազոտական ծրագրերի իրականացման և փորձի փոխանակման հնարավորություններին։

Թեմայի այլ նորություններ