Հայաստանը և Կորեան պատրաստակամություն են հայտնել զարգացնել քաղաքական և տնտեսական համագործակցությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    9%
    7 կմ/ժ
  • Շիրակ 26°C
    19%
    7 կմ/ժ
  • Լոռի 23°C
    44%
    13 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    56%
    8 կմ/ժ
  • Արարատ 31°C
    11%
    2 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    51%
    11 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    9%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    53%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    9%
    7 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    20%
    10 կմ/ժ
  • Արցախ 22°C
    51%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.16947
  • Դոլար = 388.08

Հայաստանը և Կորեան պատրաստակամություն են հայտնել զարգացնել քաղաքական և տնտեսական համագործակցությունը

Հայաստանը և Կորեան պատրաստակամություն են հայտնել զարգացնել քաղաքական և տնտեսական համագործակցությունը

Փետրվարի 21-ին Հայաստանի Հանրապետությունը և Կորեայի Հանրապետությունը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Այս կապակցությամբ տեղի է ունեցել երկու երկրների ԱԳ նախարարների նամակների փոխանակում։ 

Կողմերը նշել են, որ երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները, հիմնված լինելով խոր փոխըմբռնման և փոխադարձ հարգանքի վրա, այս երեք տասնամյակի ընթացքում արդեն իսկ զարգացել են տարբեր ոլորտներում, սակայն երկկողմ օրակարգում դեռ կա չիրացված ներուժ: Երկուստեք պատրաստակամություն են հայտնել առավել զարգացնելու ՀՀ և ԿՀ համագործակցությունը քաղաքական, տնտեսական, մշակութային և թվայնացման ոլորտներում։ 

Նախարարները միմյանց հետ առավել սերտորեն աշխատելու պատրաստակամություն են հայտնել՝ հույս հայտնելով, որ գալիք տարիները խթան կհանդիսանան երկկողմ հարաբերությունների առաջիկա զարգացման և մեր համագործակցության բովանդակության ընդլայնման համար։

Թեմայի այլ նորություններ