Հայաստանը՝ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքում
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    64%
    6 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    62%
    19 կմ/ժ
  • Լոռի 10°C
    95%
    8 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    94%
    6 կմ/ժ
  • Արարատ 20°C
    59%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    86%
    9 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    64%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    83%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    64%
    6 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    57%
    9 կմ/ժ
  • Արցախ 13°C
    72%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.23574
  • Դոլար = 388

Հայաստանը՝ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքում

Հայաստանը՝ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքում

Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի կառուցումը և դրան Հայաստանի միացումը հանրապետությունը կդարձնի կարևոր տարանցիկ հանգույց և կընդլայնի մուտքը դեպի արտաքին շուկաներ։ Այս մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի կողմից հրապարակված «Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցք. Եվրասիայի համար տրանսպորտային շրջանակի ստեղծում» զեկույցում։

Փաստաթղթում նշվում է նաև, որ «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքը, որը Ռուսաստանի Դաշնությունից Թեհրանով կանցնի Հնդկաստան, այժմ շինարարության ավարտական ​​փուլում է և պետք է Հայաստանը կապի Իրանի հետ, կարող է համալրվել Վրաստանի տարածքում նոր՝ 23 կմ երկարությամբ՝ Քվեշեթի-Կոբի (ներառյալ 10 կմ թունելը) հատվածով։

Ինչպես հայտնում են ԱՊՀ-ի համացանային հարթակում, հատկապես նշվում է, որ Արցախյան վերջին պատերազմից հետո երթուղին ակտիվացել է Հնդկաստանից դեպի իրանական Չաբահար նավահանգիստ, այնուհետև Հայաստան, ապա Վրաստան և Սև ծով ուղղությամբ։

Քչերն են հիշում, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև կա «Բարեկամության և համագործակցության պայմանագիր», որը ստորագրվել է դեռևս 1995 թվականին, որն իրենից ներկայացնում է տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության պայմանագրերի մի ամբողջ փաթեթ։

Արցախյան վերջին պատերազմի օրերին Հնդկաստանը վերադարձավ  իր չեզոք դիրքորոշմանը, բայց միաժամանակ անուղղակի տեղեկատվական աջակցություն էր ցուցաբերում Հայաստանին։ Նշենք, որ նաև տեղական մամուլն էր իրադարձություններին անդրադարձել առավելապես Հայաստանի դիրքերից։

Հնդկաստանն առաջին անգամ կիսվել է իր ճանապարհային ծրագրերով դեռ 2021 թվականի մարտին՝ ընդգծելով, որ պատրաստվում է Հայաստանը ներառել Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքում։ Այս որոշումը Հնդկաստանում կայացվել է 2020 թվականին Արցախում 44-օրյա պատերազմից հետո։ Հարավասիական միջուկային տերությունը  հասկացրել է, որ Հայաստանը դիտարկում է որպես ռազմավարական գործընկեր։

Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցքի գործարկումը Հնդկաստանին հնարավորություն կտա ամրապնդել իր դիրքերը տրանսպորտային միջանցքի նախագծում և ձեռք բերել կարճ ճանապարհ՝  հարավկովկասյան հանրապետության տարածքով դեպի Սև ծովյան նավահանգիստներ և ԵԱՏՄ շուկա։

Հայաստանի տարածքով անցնող երթուղին կարող է տնտեսապես շահավետ լինել, եթե ավարտվի «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարությունը և փոխադրողներին տրամադրվի միջազգային չափանիշներին համապատասխանող ճանապարհ:

Սեպտեմբերի վերջին Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Սիսիանից մինչև Իրանի հետ սահման «Հյուսիս-հարավ» ծրագրի հարավային հատվածի կառուցման 1 մլրդ դոլարի ներդրումային ծրագրին: Հասկանալի է, որ գումարի զգալի մասը հատկացվելու է հետպատերազմյան տրանշներից և Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրված վարկերից (ընդհանուր գումարը՝ 2,6 մլրդ եվրո)։ Նախագծին կմասնակցի նաև ԵԶԲ-ն։

Ինչպես հայտնում են ԱՊՀ-ի համացանային հարթակում՝ հոդվածում շեշտվում է, որ Պարսից ծոց-Սև ծով միջանցքի լիարժեք գործածումը կնվազեցնի Իրանի և Հնդկաստանի ռիսկերը, ինչպես նաև Հայաստանին կտրամադրի Սև ծով և Պարսից ծոց մուտք գործելու այլընտրանքային ճանապարհ։

Դելիի և Թեհրանի համար Հայաստանով անցնող երթուղին, նույնիսկ ամենավատ ճանապարհը, կարևոր է զուտ քաղաքական տեսանկյունից։ Նրանք շահագրգռված են, որ Ադրբեջանին Նախիջեւանից եւ Թուրքիայից բաժանող Սյունիքի մարզը ունենա ենթակառուցվածքային առավելագույն հագեցվածություն։ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդգծել է, որ Սյունիքի մարզը կարող է դառնալ Չաբահար նավահանգիստը Սեւ ծովի հետ կապող կարեւոր հանգույց։

Բացի այդ, նաև նախատեսված է այս տարի ավարտին հասցնել Սյունիքի մարզում ևս յոթ մայրուղու շինարարություն, այդ թվում՝ ադրբեջանական դիրքերը շրջանցող դեպի Կապան այլընտրանքային երթուղին։

Թեմայի այլ նորություններ