Հայաստանում նվազագույն պարենային զամբյուղում ներառված ապրանքների մասով կանխատեսվող դեֆիցիտ չկա. Վահան Քերոբյանը կոչ է անում անհարկի գնումներ չկատարել
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    87%
    2 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 10°C
    77%
    2 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    91%
    3 կմ/ժ
  • Արարատ 10°C
    58%
    9 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    84%
    3 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    87%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    69%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    87%
    2 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    65%
    6 կմ/ժ
  • Արցախ 12°C
    95%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Հայաստանում նվազագույն պարենային զամբյուղում ներառված ապրանքների մասով կանխատեսվող դեֆիցիտ չկա. Վահան Քերոբյանը կոչ է անում անհարկի գնումներ չկատարել

Հայաստանում նվազագույն պարենային զամբյուղում ներառված ապրանքների մասով կանխատեսվող դեֆիցիտ չկա. Վահան Քերոբյանը կոչ է անում անհարկի գնումներ չկատարել

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մեկնաբանել է Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության վերաբերյալ տարածվող լուրերը:

«Ռուսաստանյան, ինչպես նաև հայաստանյան ԶԼՄ-ներում վերջին երկու օրերին տարածվող տեղեկատվության վերաբերյալ, համաձայն որի նախատեսվում է սահմանափակել ՌԴ-ից մի շարք պարենային ապրանքատեսակների արտահանումը ԵԱՏՄ երկրներ, տեղեկացնում եմ, որ Հայաստանի պարենային անվտանգության խնդիրները գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության և անմիջական
վերահսկողության տակ։
 
Մինչ այս պահը, ՌԴ կառավարության կողմից չկա հաստատված որոշում պարենային ապրանքների արտահանման արգելքի վերաբերյալ, հետևաբար Հայաստան ապրանքների ներմուծումն իրականացվում է բնականոն կերպով։
 
Հայաստանի Հանրապետությունում ներկայումս նվազագույն պարենային զամբյուղում ներառված ապրանքների մասով կանխատեսվող դեֆիցիտ չկա։
 
Մենք կապի մեջ ենք ռուսաստանյան մեր գործընկերների հետ, և նույնիսկ արտահանման հնարավոր սահմանափակումների վերաբերյալ ՌԴ կառավարության որոշման պարագայում՝ Հայաստանի Հանրապետությունն ունի բնակչության պարենային անվտանգությունն ապահովելու բոլոր անհրաժեշտ ռեսուրսները։
 
Ռուսաստանի Դաշնության հացահատիկի ինքնաբավությունը կազմում է շուրջ 150 տոկոս, ինչը նշանակում է, որ ՌԴ-ն ունի բավարար պաշարներ ներքին սպառման և արտահանման համար։
 
Կոչ ենք անում քաղաքացիներին՝ խուճապային տրամադրություններ չառաջացնել և անհարկի գնումներ չկատարել»,- ասված է նախարարի մեկնաբանության մեջ:
 

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մի քանի փաստ է ներկայացրել ցորենի արտադրության և ներմուծման մասին:
 
«Հայաստանի ցորենի ցանքատարածությունները 2021 թ. կազմել են 58 967 հա, որից աշնանացան ցորեն՝ 57 288, գարնանացան՝ 1 679 հա։ Կառավարությունը սուբսիդավորել է աշնանացան սերմացուի գնի 30%, որի բերքահավաքն ակնկալվում է 2022 թ. երրորդ եռամսյակում։
 
2021 թ. ներմուծվել է շուրջ 275 000 տոննա ցորեն, իսկ Հայաստանում ցորենի արտադրությունը կազմել է 97 000 տ։ Ներմուծումն իրականացվում է ՌԴ-ից։
 
2021 թ. ՌԴ ցորենի արտադրությունը կազմել է 76 մլն տոննա, որից արտահանվում է շուրջ 25-30 մլն տոննան։ ՌԴ ինքնաբավության մակարդակը կազմում է 130-140%:
 
Այսօր առավոտյան հեռախոսազրույց ունեցա ՌԴ գյուղատնտեսության փոխնախարարի հետ, որը հավաստիացրեց, որ ՌԴ հնարավոր սահմանափակումները միտված են սահմանափակելու ռե-էքսպորտը, հետևաբար ցանկացած սահմանափակման դեպքում Հայաստանին անհրաժեշտ պահանջարկը լրացնելու մեխանիզմներ կգտնվեն։
 
2021 թ. աշնանը ՌԴ-ում ամբողջությամբ իրականացվել է ցորենի ցանքը, որն ակնկալում է անփոփոխ բերք 2022 թ.։ Արևածաղկի սերմացուի պահանջարկը նույնպես բավարարված է, և նախատեսվող արտադրական քանակների նվազում ՌԴ-ում չի կանխատեսվում։
 
Ամբողջ աշխարհում ակնհայտ պահանջարկ է ձևավորվում գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ, հետևաբար պետք է հնարավորինս շատ արտադրել, մշակել հողատարածքները՝ շուկայում մեր դիրքերն ամրապնդելու նպատակով»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Խոջոյանը:
 
Ավելի վաղ հայտնել էինք՝ Ռուսաստանը ժամանակավոր արգելք կկիրառի հացահատիկի ու շաքարավազի արտահանման վրա։ Այս մասին հայտարարել էր ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը:
 
Հացահատիկի արտահանման սահմանափակումները կվերաբերեն ցորենին, տարեկանին, գարուն ու եգիպտացորենին:
 

Թեմայի այլ նորություններ