Հայաստանի և Իրանի միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստի շրջանակներում կանցկացվի հայ-իրանական գործարար համաժողով
▲ Դեպի վեր
  • Երեվան 8°C
    93%
    9 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 7°C
    93%
    7 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    94%
    5 կմ/ժ
  • Արարատ 9°C
    69%
    9 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    84%
    3 կմ/ժ
  • Արմավիր 9°C
    93%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    84%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 7°C
    93%
    9 կմ/ժ
  • Կոտայք 5°C
    65%
    6 կմ/ժ
  • Արցախ 12°C
    95%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Հայաստանի և Իրանի միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստի շրջանակներում կանցկացվի հայ-իրանական գործարար համաժողով

Հայաստանի և Իրանի միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստի շրջանակներում կանցկացվի հայ-իրանական գործարար համաժողով

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի շրջանակներում 2022 թվականի մայիսի 12-ին Երևանում կանցկացվի հայ-իրանական գործարար համաժողով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ համաժողովին իրանական կողմից կմասնակցեն պոլիմերային և պլաստիկ նյութերի, շինանյութերի՝ քար, գիպս, սալիկ, կերամիկա, քիմիական պարարտանյութերի, կենցաղային տեխնիկայի, քիմիական և մաքրման նյութերի, հանքային վառելանյութերի, երկաթի, պողպատի, թուջի, չոր և թարմ մրգերի, հացի, հողագործական և փաթեթավորման ոլորտի սարքավորումների արտադրությամբ զբաղվող ընկերությունների և կազմակերպությունների ներկայացուցիչները։

Միջոցառման շրջանակում նախատեսվում են G2B և B2B ձևաչափով հանդիպումներ։ Մասնակցել ցանկացողները կարող են իրենց տվյալները մինչև մայիսի 11-ն ուղարկել sparanyan@mineconomy.am էլեկտրոնային հասցեին։

Թեմայի այլ նորություններ