Հարկային եկամուտների կառուցվածքում ամենամեծ կշիռն ունեցել է ԱԱՀ-ն
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    49%
    9 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    76%
    11 կմ/ժ
  • Լոռի 12°C
    84%
    8 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    93%
    15 կմ/ժ
  • Արարատ 20°C
    44%
    13 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    76%
    11 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    49%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    60%
    26 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    49%
    11 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    54%
    14 կմ/ժ
  • Արցախ 14°C
    84%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Հարկային եկամուտների կառուցվածքում ամենամեծ կշիռն ունեցել է ԱԱՀ-ն

Հարկային եկամուտների կառուցվածքում ամենամեծ կշիռն ունեցել է ԱԱՀ-ն

Պետբյուջեի հարկային եկամուտների կառուցվածքում 2020-ին ամենամեծ կշիռն  ունեցել է ավելացված արժեքի հարկը՝ շուրջ 472 մլրդ դրամ: Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը:

«Մեր եկամուտների կառուցվածքում ամենամեծ կշիռը, ինչպես նախկինում, այնպես էլ 2020-ին ունեցել է ավելացված արժեքի հարկը: ԱԱՀ-ի գծով մուտքերը 2020-ին կազմել են մոտ 472 մլրդ դրամ: Հարկային եկամուտների տեսակետից հաջորդն իր նշանակալիությամբ եկամտային հարկն է, որի մասով պետբյուջեն համալրվել է շուրջ 412 մլրդ դրամով՝ հարկային եկամուտների  գրեթե 30 տոկոսը»,- ասաց Ջանջուղազյանը:

Շուրջ 149 մլրդ դրամ են կազմել շահութահարկի գծով մուտքերը: Ջանջուղազյանը նշեց, որ տվյալ դեպքում պետբյուջեի հարկային եկամուտների շուրջ 11 տոկոսի չափով համալրումը շահութահարկի հաշվին, ըստ էության, հետևանք է 2019-ի տնտեսության շահութաբերության համեմատաբար բարձր մակարդակի, ինչն իր արտացոլումն էր գտել տնտեսության իրական աճի ցուցանիշում:

Ակցիզային հարկից ստացված մուտքերը ընդհանուր հարկային եկամուտների շուրջ 8.9 տոկոսն են կազմել կամ գերեթե 124 մլրդ դրամ:

Թեմայի այլ նորություններ