Համբարձում Մաթևոսյանը Հորդանանի ներդրումների նախարարի հետ քննարկել է երկու երկրների ներդրումային առանձնահատկությունները
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    72%
    0 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    71%
    9 կմ/ժ
  • Լոռի 10°C
    94%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    98%
    2 կմ/ժ
  • Արարատ 17°C
    72%
    2 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    67%
    7 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    72%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    95%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    77%
    0 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    82%
    1 կմ/ժ
  • Արցախ 16°C
    50%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.21717
  • Դոլար = 388

Համբարձում Մաթևոսյանը Հորդանանի ներդրումների նախարարի հետ քննարկել է երկու երկրների ներդրումային առանձնահատկությունները

Համբարձում Մաթևոսյանը Հորդանանի ներդրումների նախարարի հետ քննարկել է երկու երկրների ներդրումային առանձնահատկությունները

Հայաստանի փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի ընթացքում մարտի 30-ին հանդիպել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության ներդրումների նախարար Խեյրի Ամրի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հորդանանի և Հայաստանի ներդրումային միջավայրի առանձնահատկությունները, այդ թվում` խրախուսման մեխանիզմների լայն շրջանակը:

Հորդանանի Հաշիմյան Թագավորության ներդրումների նախարարը նշել է, որ 2020 թ. Երևանում կայացած Հայաստան-Հորդանան գործարար համաժողովը մեծ հետաքրքրություն է առաջացրել հորդանանցի ներդրողների շրջանում: Նախարար Ամրը նաև բարձր է գնահատել Հորդանանում հայկական համայնքի դերը պետության զարգացման գործում:

Ի հեճուկս համավարակի առաջ բերած սահմանափակումների՝ համագործակցության դինամիկայի ցանկալի մակարդակն ապահովելու նպատակով կողմերը պայմանավորվել են շարունակել ակտիվ համագործակցությունը, իսկ ներդրումների նախարարը տեղեկացրել է մոտ ապագայում իր` գործարար համայնքի հետաքրքրված ներկայացուցիչների հետ Հայաստան այցելելու մտադրության մասին: Երկուստեք կարևորվել է նման ակտիվ փոխգործակցությունը՝ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման, ինչպես նաև համագործակցության նոր հնարավորություններ դիտարկելու տեսանկյունից:

Թեմայի այլ նորություններ