Եվրասիական տնտեսական միության տարածաշրջանում շաքարավազի դեֆիցիտ կա. ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    45%
    13 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    71%
    9 կմ/ժ
  • Լոռի 11°C
    88%
    3 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    100%
    8 կմ/ժ
  • Արարատ 19°C
    40%
    13 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    80%
    8 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    45%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    77%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    45%
    13 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    57%
    19 կմ/ժ
  • Արցախ 13°C
    95%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Եվրասիական տնտեսական միության տարածաշրջանում շաքարավազի դեֆիցիտ կա. ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյան

Եվրասիական տնտեսական միության տարածաշրջանում շաքարավազի դեֆիցիտ կա. ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյան

Եվրասիական տնտեսական միության տարածաշրջանում շաքարավազի դեֆիցիտ կա, այսպիսով, երրորդ երկրներից 0 տոկոս մաքսատուրքով ներմուծում իրականացնելու նախաձեռնություն է առաջ քաշվել: Այս մասին ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Շաքարավազի շուկայում ուսումնասիրություն ենք իրականացնում, նայում ենք գների դինամիկան: Հայաստան 2-3 ամիս առաջ ներմուծվել է նաև էժան քվոտավորված շաքարավազ, որի արդյունքում գներն իջել են, դրանից հետո՝ բարձրացել: Հիմա, մեր ԵԱՏՄ գործընկերները նոր նախաձեռնությամբ են հանդես եկել, որ 3-րդ երկրներից ներմուծումը մաքսատուրքի 0 տոկոսադրույքով իրականացնեն մինչև դեկտեմբեր ամիս, քանի որ շաքարավազի դեֆիցիտ կա ԵԱՏՄ տարածաշրջանում, հիմնականում ՌԴ-ում՝ կապված կորոնավիրուսի հետ»,- ասաց Գևորգյանը:

Նա հիշեցրեց, որ ՏՄՊՊՀ-ն արդեն հրապարակել է հավի ձվի շուկայի հետ կապված չարաշահման մասին՝ գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների կողմից: Ներկայում ուսումնասիրություն է իրականացվում բենզինի շուկայում, բայց վերջին թանկացումների վերաբերյալ դեռ տվյալներ չկան: Տվյալներն ամփոփվում են եռամսյակն ամփոփելուց հետո: Մյուսը, որում ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություն է իրականացնելու, կարագի շուկան է:

Այժմ նաև բժշկական ծառայությունների հետ կապված ուսումնասիրություններ են կատարվում:

Թեմայի այլ նորություններ