Երևանում կայացել է հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի հինգերորդ նիստը
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    67%
    11 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    62%
    7 կմ/ժ
  • Լոռի 9°C
    72%
    1 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    100%
    7 կմ/ժ
  • Արարատ 15°C
    55%
    12 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    83%
    3 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    67%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    65%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    58%
    11 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    53%
    8 կմ/ժ
  • Արցախ 12°C
    94%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Երևանում կայացել է հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի հինգերորդ նիստը

Երևանում կայացել է հայ-չեխական միջկառավարական  հանձնաժողովի  հինգերորդ նիստը

Երևանում հոկտեմբերի 15-ին տեղի է ունեցել հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական  հանձնաժողովի  հինգերորդ նիստը։

Նիստին մասնակցելու համար Երևան է ժամանել Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ, հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի չեխական կողմի համանախագահ Մարտինա Տաուբերովայի գլխավորած պատվիրակությունը։

Հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նիստի աշխատանքներին մասնակցել են Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը և Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան   Բեդրիխ Կոպեցկին, երկու երկրի պետական կառույցների ներկայացուցիչներ։

Նիստի պաշտոնական բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել հանձնաժողովի հայկական և չեխական կողմի համանախագահները և երկու երկրների դեսպանները։

Վարոս Սիմոնյանը  նշել է, որ վերջին շրջանում Հայաստանում մեծ թվով բարեփոխումներ են իրականացվել։ Նա շեշտել է Հայաստանի պատրաստակամությունը համագործակցել Եվրամիության հետ, ինչն արտացոլված է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում, նաև ընդգծել Հայաստանի համար «Արևելյան գործընկերության» կարևորությունը։ Էկոնոմիկայի փոխնախարարը նշել է, որ Հայաստանի և Չեխիայի միջև համագործակցությունը պետք է բարձրացնել նոր մակարդակի, և դրա համար կա չօգտագործված մեծ պոտենցիալ։ Նա հույս է հայտնել, որ այդ ուղղությամբ երկուստեք ջանքեր կգործադրվեն և կարվեն պրագմատիկ քայլեր, ինչից կշահեն երկու երկրների քաղաքացիները․ «Չեխիան մեզ համար լուրջ գործընկեր է։ Կփորձենք հզորացնել մեր հարաբերությունները, լինել  ավելի ակտիվ։ Մենք պետք է կարողանանք աշխարհին ցույց տալ, որ կարող ենք սպառողական տնտեսությունից անցնել տեխնոլոգիական տնտեսության», - ասել է Վարոս Սիմոնյանը։ Նշելով, որ գալիք տարի Չեխիան ստանձնելու է ԵՄ նախագահությունը՝ Վարոս Սիմոնյանն անհրաժեշտ է համարել առավելագույնս արդյունավետ օգտագործել այդ առիթը։

Մարտինա Տաուբերովան իր խոսքում ընդգծել է, որ  Չեխիայի համար Հայաստանը կարևոր գործընկեր է այս տարածաշրջանում, և կա շահագրգռվածություն ընդլայնելու համագործակցությունը՝ օգտագործելով բոլոր հնարավորությունները։ Նա  գոհունակությամբ նշել է, որ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում ստեղծվել է հետագա անելիքների լավ ժամանակացույց, և անհրաժեշտ է դրանք կյանքի կոչել։ Չեխիայի արդյունաբերության և առևտրի փոխնախարարը հորդորել է հանձնաժողովի անդամներին, դեսպաններին նվիրվածությամբ հետամուտ լինել, որպեսզի իրագործվեն հինգերորդ նիստի արձանագրության բոլոր կետերը։ Խոսելով համագործակցության ուղղությունների մասին՝ նա նշել է, որ բացի ավանդական ոլորտներից, որոնց ուղղությամբ համագործակցությունը կշարունակվի, պետք է զարգացնել նաև գործակցությունը բարձր հավելյալ արժեք ստեղծող ոլորտներում՝ օգտագործելով երկու երկրների ինտելեկտուալ ներուժը և կիրառելով նորագույն տեխնոլոգիաները։ Որպես համագործակցության մեծ պոտենցիալ ունեցող ոլորտներ՝ նա առանձնացրել է առողջապահությունը, էներգետիկան,  էլեկտրոնային կառավարումը, «կանաչ գյուղատնտեսությունը»։  

Նիստի ընթացքում քննարկվել է առևտրատնտեսական հարցերի լայն շրջանակ էներգետիկայի, արդյունաբերության, տրանսպորտի, գյուղատնտեսության, կրթության, գիտության, թվայնացման, շրջակա միջավայրի և բնության պահպանության, զբոսաշրջության, սոցիալական ապահովության և առողջապահության, տարածքային կառավարման, ՓՄՁ, ստանդարտացման, սերտիֆիկացման և համապատասխանության գնահատման ոլորտներում համագործակցության ընթացքի և ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ։

Կարևորվել է մասնավոր հատվածի համագործակցության խթանումը, բիզնեսի համար արտոնյալ պայմանների ապահովումը, արդյունաբերական պարկերի, համատեղ ձեռնարկությունների ստեղծումը։

Միջոցառման ավարտին հանձնաժողովի հայկական և չեխական կողմի նախագահներ Վարոս Վիմոնյանը և Մարտինա Տաուբերովան ստորագրել են հինգերորդ նիստի արձանագրությունը։

Թեմայի այլ նորություններ