Էկոնոմիկայի նախարարի տեղակալը Սլովենիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    20 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    62%
    17 կմ/ժ
  • Լոռի 15°C
    57%
    23 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    67%
    7 կմ/ժ
  • Արարատ 18°C
    36%
    30 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    52%
    9 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    45%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    52%
    30 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    45%
    20 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    49%
    34 կմ/ժ
  • Արցախ 20°C
    50%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Էկոնոմիկայի նախարարի տեղակալը Սլովենիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

Էկոնոմիկայի նախարարի տեղակալը Սլովենիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը հոկտեմբերի 6-ին նախարարությունում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Սլովենիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տոմաժ Մենցինի հետ։

Ողջունելով դեսպան Մենցինին՝ փոխնախարար Սիմոնյանը կարևորել է Սլովենիայի՝  որպես ԵՄ երկրի դերը և համառոտ տեղեկացրել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության համագործակցության հիմնական ուղղությունների և իրականացվող ծրագրերի ընթացքի մասին։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության հնարավորությունները՝ առանձնացնելով մեքենաշինությունը, մասնավորապես` էլեկտրական շարժիչով մեքենաների արտադրությունը, դեղագործության, ենթակառուցվածքների, տրանսպորտի, զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտները։

Հայաստանի և Սլովենիայի գործարարների միջև կապերի հաստատման և ամրապնդման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խթանման նպատակով Վարոս Սիմոյանն առաջարկել է կազմակերպել առցանց գործարար միջոցառում։

Երկուստեք դիտարկվել է նաև համատեղ միջկառավարական հանձնաժողովի ստեղծման հնարավորությունը։

Թեմայի այլ նորություններ