ԵԱՏՄ տարածքում մշակվում է միասնական էներգետիկ շուկայի ձևավորման հարցով միջազգային պայմանագիր
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    20 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    62%
    17 կմ/ժ
  • Լոռի 15°C
    57%
    23 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    67%
    7 կմ/ժ
  • Արարատ 18°C
    36%
    30 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    52%
    9 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    45%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    52%
    30 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    45%
    20 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    49%
    34 կմ/ժ
  • Արցախ 20°C
    50%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

ԵԱՏՄ տարածքում մշակվում է միասնական էներգետիկ շուկայի ձևավորման հարցով միջազգային պայմանագիր

ԵԱՏՄ տարածքում մշակվում է միասնական էներգետիկ շուկայի ձևավորման հարցով միջազգային պայմանագիր

ԵԱՏՄ տարածքում միասնական էներգետիկ շուկայի ձևավորման հարցով միջազգային պայմանագիր է մշակվում: Այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերի Կոլեգիայի անդամ Տեմիրբեկ Ասանբեկովը, մանրամասնել՝ մինչև պայմանագրի ստորագրումը նախատեսված է կարգավորել առկա խնդիրները, փոփոխություններ կատարել միության անդամ երկրների ներքին օրենսդրությունում, որից հետո արդեն պետությունների ներսում հաստատման համար փաստաթղթեր կստորագրվեն: Ասանբեկովը նաև հայտնել է, որ միասնական շուկա ստեղծելուց հետո գազն ընդհանուր պայմաններով ձեռք բերելու հարցը այժմ քննարկումների փուլում է, և որոշումը կարող է ընդունվել միայն երկրների ղեկավարների մակարդակով:

Տեմիրբեկ Ասանբեկով (ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերի կոլեգիայի անդամ) - Մենք պարզապես այդ սկզբունքային դիրքորոշումը քննարկման ենք բերում երկրների կառավարությունների մակարդակով: Այժմ աշխատում ենք միջկառավարական համաձայնագրերի վրա: Կարծում եմ՝ այս հարցի համար դեռ որոշակի ժամանակ կպահանջվի:

Թեմայի այլ նորություններ