Դիտարկվում է առաջիկայում արգելել Եվրո 4-ից ցածր էկոլոգիական դաս ունեցող ավտոմեքենաների ներմուծումը Հայաստան. ՏԿԵ նախարար
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    48%
    9 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    55%
    24 կմ/ժ
  • Լոռի 15°C
    66%
    21 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    76%
    2 կմ/ժ
  • Արարատ 18°C
    28%
    30 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    39%
    4 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    48%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    59%
    27 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    48%
    9 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    44%
    17 կմ/ժ
  • Արցախ 21°C
    52%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Դիտարկվում է առաջիկայում արգելել Եվրո 4-ից ցածր էկոլոգիական դաս ունեցող ավտոմեքենաների ներմուծումը Հայաստան. ՏԿԵ նախարար

Դիտարկվում է առաջիկայում արգելել Եվրո 4-ից ցածր էկոլոգիական դաս ունեցող ավտոմեքենաների ներմուծումը Հայաստան. ՏԿԵ նախարար

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Լիտվայում մասնակցել է «Տրանսպորտ և լոգիստիկա 2050» տրանսպորտային նորարարության միջազգային համաժողովին։
 
Պանելային քննարկման ժամանակ, որին տեսակապով մասնակցել են նաև Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի տրանսպորտի նախարարներն ու փոխանախարարը, անդրադարձ է կատարվել առանց թղթի լոգիստիկային, կարևորվել է փոխադրումների իրականացման ժամանակ ծառայությունների թվայնացման անհրաժեշտությունը։
 
Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը մշակել և 2017 թվականի հոկտեմբերին ընդունել է մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի հիմնական ուղղությունների մասին փաստաթուղթ, որով հաստատվել են այն հիմնական առաջնահերթությունները, որոնց իրագործումը պետք է իրականացվի մինչև 2025 թվականը։
 
Նախարարի խոսքով՝ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ձևավորման համար 2020 թվականին հաստատվել է համապատասխան միջոցառումների ծրագիր։ Այդ միջոցառումների ծրագրի կետերից մեկով նախատեսվում է ստեղծել թվային «ցուցափեղկ», որի նախագիծը հաստավեց վերջերս՝ Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստում։ Հետևաբար Հայաստանը մինչև 2025 թվականը կունենա ամբողջությամբ ձևավորված թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգեր, որոնք թույլ կտան անցում կատարել թղթից թվի։
 
Պանելային քննարկման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև «կանաչ» տրանսպորտին անցում կատարելու հարցին։
 
Նախարարն ընդգծել է, որ դա գլոբալ խնդիր է, բայց այդ ուղղությամբ ևս Հայաստանը աշխատանք է տանում։ Մասնավորապես՝ էկոլոգիապես մաքուր էներգիայով աշխատող տրանսպորտային միջոցների շահագործումը խթանելու համար 2020 թ.-ից ԵԱՏՄ շրջանակներում կիրառվեց արտոնություն, որի համաձայն ներմուծողներն ազատվում են բոլոր տեսակի մաքսատուրքերից էլեկտրական շարժիչով մեքենաներ ներմուծելու դեպքում։ Արտոնությունը գործում է մինչև 2021 թվականի վերջը, բայց քննարկվում է դրա ժամկետների երկարաձգման հարցը։
 
Ուղևորափոխադրող տրանսպորտում էկոլոգիապես մաքուր տրանսպորտի շահագործումը խթանելու նպատակով 2020 թվականի դեկտեմբերին Կառավարությունն ընդունեց երթուղիների շահագործման համար նոր մրցութային կարգ, որտեղ նաև պահանջներ են սահմանված ավտոբուսների և միկրոավտոբուսների գնահատման նկատմամբ։ Գնահատման աղյուսակում էլեկտրական, հիբրիդային կամ ջրածնային շարժիչով աշխատող ավտոբուսներին տրվել է առավելություն։ Այսինքն՝ այլ բոլոր հավասար պայմաններում, էկոլոգիապես մաքուր հիմքով աշխատող ավտոբուսները ստանում են ավելի բարձր միավոր, քան այլ տեսակի վառելիքով աշխատողները։
 
Նախարարը նշել է, որ դիտարկվում է առաջիկայում արգելել Եվրո 4-ից ցածր էկոլոգիական դաս ունեցող ավտոմեքենաների ներմուծումը Հայաստան։
 
Լիտվա կատարած այցի շրջանակներում վաղը նախարար Սանոսյանը կհանդիպի նաև Լիտվայի կապի և տրանսպորտի նախարար Մարիուս Սկուոդիսի հետ
 

 

Թեմայի այլ նորություններ