Դեպի Ռուսաստանի Դաշնություն արտահանումները նվազել են. էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    11%
    7 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    24%
    15 կմ/ժ
  • Լոռի 15°C
    78%
    1 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    70%
    6 կմ/ժ
  • Արարատ 31°C
    21%
    2 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    61%
    5 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    11%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    70%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    11%
    7 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    43%
    19 կմ/ժ
  • Արցախ 18°C
    60%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.1006
  • Ռուբլի = 4.17105
  • Դոլար = 387.815

Դեպի Ռուսաստանի Դաշնություն արտահանումները նվազել են. էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան

Դեպի Ռուսաստանի Դաշնություն արտահանումները նվազել են. էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան

Ռուսաստանում ճգնաժամի հետևանքով Հայաստանում ավելի շատ տուժել է արտահանման ոլորտը:

Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Մի քանի օր առաջվա տվյալներով՝ դեպի Ռուսաստան արտահանումները մոտ 30 տոկոս անկում են ապրել: Դա մտահոգիչ է: Իհարկե, մյուս ուղղություններով ունենք արտահանման աճ»,- ասաց նա:

Քերոբյանը նշեց, որ հիմա արտահանողների հետ աշխատում են, որպեսզի արագ վերակնքեն պայմանագրերն արդեն նոր գների պայմաններում, որի արդյունքում արտահանման ծավալները կսկսեն կտրուկ աճել: Որովհետև այն դեֆիցիտը, որն առաջացել է ռուսական շուկայում արևմտյան բազմաթիվ ընկերությունների դուրս գալու պատճառով, թույլ է տալիս ենթադրել, որ Հայաստանը կարող է իր չափաբաժինը ռուսական շուկայում մեծացնել:

«Կան շատ հնարավորություններ ու ռիսկեր, ռեյտինգային ընկերություններն ու միջազգային ֆինանսական ընկերություններն ավելի պահպանողական տեսակետին են մոտենում, այսինքն՝ իրենք համարում են, որ բոլոր ռիսկերը տեղի կունենան, ու ոչ մի հնարավորություն չի իրացվի, ու, ըստ դրա, ասում են, որ տնտեսական աճը կլինի ոչ թե 5.6 տոկոս, այլ 1.5 կամ 1.6 տոկոս: Մենք պետք է այնպես անենք, որ բոլոր ռիսկերը քիչ իրացվեն, ու բոլոր հնարավորությունները, ինչքան հնարավոր է, շատ իրացվեն: Մեր թիրախը՝ ապահովել 7 տոկոս տնտեսական աճ, դեռ մնում է ուժի մեջ ու չենք պատրաստվում հեշտ հանձնվել»,- նշեց էկոնոմիկայի նախարարը:

Թեմայի այլ նորություններ