Դեկտեմբերին Երևանում կկայանա Միջազգային էներգետիկ խարտիայի նախարարական հանդիպումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    37%
    26 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    54%
    28 կմ/ժ
  • Լոռի 15°C
    66%
    21 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    76%
    2 կմ/ժ
  • Արարատ 21°C
    28%
    30 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    42%
    6 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    37%
    26 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    59%
    27 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    37%
    26 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    48%
    32 կմ/ժ
  • Արցախ 21°C
    52%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Դեկտեմբերին Երևանում կկայանա Միջազգային էներգետիկ խարտիայի նախարարական հանդիպումը

Դեկտեմբերին Երևանում կկայանա Միջազգային էներգետիկ խարտիայի նախարարական հանդիպումը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է Միջազգային էներգետիկ խարտիայի գլխավոր քարտուղար Ուրբան Ռուսնակին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից,  կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Միջազգային էներգետիկ խարտիայի միջև համագործակցային օրակարգի հարցեր։ Անդրադարձ է կատարվել Խարտիայի պայմանագրի արդիականացման գործընթացին։

«Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք գոհունակություն հայտնեցին ընթացիկ ակտիվ համագործակցության կապակցությամբ՝ նշելով Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը Խարտիայի կողմից իրականացվող տարաբնույթ ծրագրերին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հանգամանորեն քննարկվել են Էներգետիկ խարտիայի համաժողովում Հայաստանի նախագահության շրջանակներում դեկտեմբերի 14-ից 15-ը Երևանում կայանալիք նախարարական հանդիպմանն առնչվող հարցեր։ 

Թեմայի այլ նորություններ