Ցավոք, մի շարք բարեփոխումներ չարաշահվում են. Փաշինյանն անդրադարձավ միկրոբիզնեսին
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    10%
    7 կմ/ժ
  • Շիրակ 26°C
    17%
    4 կմ/ժ
  • Լոռի 23°C
    44%
    13 կմ/ժ
  • Տավուշ 22°C
    54%
    9 կմ/ժ
  • Արարատ 31°C
    11%
    2 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    51%
    11 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    10%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 20°C
    41%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    10%
    7 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    20%
    10 կմ/ժ
  • Արցախ 22°C
    51%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.16947
  • Դոլար = 388.08

Ցավոք, մի շարք բարեփոխումներ չարաշահվում են. Փաշինյանն անդրադարձավ միկրոբիզնեսին

Ցավոք, մի շարք բարեփոխումներ չարաշահվում են. Փաշինյանն անդրադարձավ միկրոբիզնեսին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավով արձանագրում է, որ կառավարության կատարած մի շարք բարեփոխումներ չարաշահվում են: Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ գործադիրը  ներդրել է միկրոբիզնեսի համակարգը, որի նպատակը փոքր ընկերություններին աջակցելն էր, որպեսզի նրանք ավելի հեշտությամբ դառնան ավելի խոշոր ու հաջողակ:

«Նման կարգավիճակ ստանում են այն ընկերությունները, որոնք ունեն տարեկան մինչև 24 մլն դրամ շրջանառություն: Նաև այդ սեգմենտի համար եկամտային հարկի տարբերակված ցուցանիշ ենք սահմանել՝ նպատակ ունենալով աջակցել փոքր բիզնեսին: Բայց, ցավոք, նման դեպքերում տեսնում ենք, որ օրինակ՝ տարեկան 100 մլն դրամ շրջանառություն ունեցող ընկերություններն այս օրենսդրական փոփոխություններից օգտվելու կամ ավելի ճիշտ չարաշահելու համար՝ կիսվում են 4 մասի ու դառնում 4 հատ միկրոձեռնարկատիրական ընկերություն, որը մեր բարեփոխման նպատակից անդին է»,-  ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետք է այս թեմային անպայման անդրադառնալ, հարկային չարաշահումներ թույլ չտալու համար: «Մենք արդեն ունենք մշակած օրենքի նախագիծ ու պետք է այդ ուղղությամբ գնանք առաջ»,- ընդգծեց նա:

Թեմայի այլ նորություններ