ԲՏԱ նախարարն ու ՌԴ դեսպանը անդրադարձել են ԱՊՀ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում իրականացվող համագործակցության հարցերի
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    4 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    93%
    7 կմ/ժ
  • Լոռի 9°C
    81%
    11 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    87%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    59%
    18 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    77%
    8 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    73%
    27 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    4 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    66%
    9 կմ/ժ
  • Արցախ 12°C
    88%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

ԲՏԱ նախարարն ու ՌԴ դեսպանը անդրադարձել են ԱՊՀ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում իրականացվող համագործակցության հարցերի

ԲՏԱ նախարարն ու ՌԴ դեսպանը անդրադարձել են ԱՊՀ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում իրականացվող համագործակցության հարցերի

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Վահագն Խաչատուրյանը ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող աշխատանքներն ու ծրագրերը, որոնք միտված են Հայաստանը կրկին բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր դարձնելուն։  Անդրադառնալով Հայաստանի տնտեսությունը նորագույն տեխնոլոգիաներով վերազինելու անհրաժեշտությանը՝ նախարարը կարևորել է ռուսական ընկերությունների, գիտական հաստատությունների հետ համագործակցության ընդլայնումը: Խաչատուրյանը նշել է նաև, որ ակնկալում է ռուսական կողմի աջակցությունը համատեղ ձեռնարկությունների ստեղծման, գործարանների վերագործարկման, նորարարական տեխնոլոգիաներով վերազինման, արտադրության խթանման, թվայնացման, ինտերնետ կապի գործարկման հետ կապված հարցերում: 

Դեսպան Սերգեյ Կոպիրկինն արդյունավետ է գնահատել երկու երկրների միջև  շարունակական համագործակցությունը տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Անդրադառնալով  World Expo-2030 համաշխարհային ցուցահանդեսը Մոսկվայում անցկացնելու Ռուսաստանի Դաշնության կողմից ներկայացրած հայտին՝ դեսպանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանը՝ իբրև ռազմավարական գործընկեր, իր մասնակցությունն ու աջակցությունը կցուցաբերի ցուցահանդեսի կազմակերպման և անցկացման գործում:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել ոլորտային փոխգործակցության շրջանակները:

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանի խորհրդական Միխայիլ Կոռոլյովը նշել է, որ համատեղ նորարարական ծրագրերի իրականացման, տեխնիկապես բարդ սարքավորումների բաղադրիչների մշակման աշխատանքներ իրականացնելու նպատակով հայ ինժեներների և տեխնիկական մասնագետների համապարփակ գնահատում է կատարվում, և համոզմունք է հայտնել, որ ոլորտում փոխգործակցության խորացման մեծ ներուժ կա:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև ԱՊՀ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում իրականացվող երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցերին:

Թեմայի այլ նորություններ