Բիշքեկի Եվրասիական համաժողովում ստորարգվել են համագործակցության 17 ծրագրեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    93%
    2 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    87%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    93%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    89%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    69%
    9 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    88%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    87%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    89%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    93%
    2 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    74%
    15 կմ/ժ
  • Արցախ 12°C
    95%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Բիշքեկի Եվրասիական համաժողովում ստորարգվել են համագործակցության 17 ծրագրեր

Բիշքեկի Եվրասիական համաժողովում ստորարգվել են համագործակցության 17 ծրագրեր

Ղրղզստանի մայրաքաղաքում տեղի ունեցած առաջին Եվրասիական տնտեսական համաժողովի մասնակիցներն ստորագրել են համագործակցության 17 ծրագրեր: Մայիսի 27-ին Բիշքեկում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան:

«Համաժողովի  արդյունքներով ստորագրվել են համագործակցության 17 ծրագրեր տարբեր ուղղությունների շուրջ»,- հայտնել Է նա: Նրա խոսքով՝ հանգուցային համաձայնագրերից մեկն Է դարձել համագործակցության հուշագիրը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պետությունների գյուղատնտեսական արտադրանքի եւ պարենի արագացված երկաթուղային եւ մուլտիմոդալ փոխադրումների «Եվրասիական ագրոԷքսպերս» համատեղ ծրագրի իրագործման բնագավառում: «Այդ նախագծի շնորհիվ առաջին տոննաներով գյուղատնտեսական արտադրանքը Ղրղզստանից կմատակարարվի Ռուսաստանի Դաշնությանը»,- նշել Է նա:

Առաջին Եվրասիական տնտեսական համաժողովը կայացել Է մայսի 26-ին Բիշքեկում: Դրան մասնակցել են աշխարհի 25 երկրներից պետական մարմինների եւ գործարար կառույցների շուրջ 2,5 հազար ներկայացուցիչներ, այդ թվում Հարավ - արեւելյան Ասիայից եւ Լատինական Ամերիկայից: Միջոցառման շրջանակներում գործել են վեց քննարկումային հարթակներ: ԵԱՏՄ-ի կազմի մեջ են մտնում Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Ղրղզստանը, հաղորդել Է ՏՍՍՍ-ը:

Թեմայի այլ նորություններ