Բելառուսն ու Հայաստանը քննարկում են բեռնատար փոխադրումների ամբողջական ազատականացման հարցը
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    63%
    0 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    81%
    4 կմ/ժ
  • Լոռի 14°C
    61%
    20 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    76%
    5 կմ/ժ
  • Արարատ 16°C
    46%
    29 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    63%
    4 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    63%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    61%
    31 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    63%
    0 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    51%
    22 կմ/ժ
  • Արցախ 17°C
    63%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Բելառուսն ու Հայաստանը քննարկում են բեռնատար փոխադրումների ամբողջական ազատականացման հարցը

Բելառուսն ու Հայաստանը քննարկում են բեռնատար փոխադրումների ամբողջական ազատականացման հարցը

Բելառուսը քննարկում է Հայաստանի հետ միջազգային բեռնափոխադրումների ամբողջական ազատականացման հնարավորությունը։

Այս մասին հայտնում է Բելառուսի տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
 
Նշվում է, որ տրանսպորտի և հաղորդակցությունների նախարարի առաջին տեղակալ Ալեքսեյ Լյախնովիչը մասնակցել է Բիշքեկում կայացած ԵԱՏՄ անդամ պետությունների՝ տրանսպորտի ոլորտում լիազորված մարմինների ղեկավարների խորհրդի նիստին: Միջոցառման շրջանակում Բելառուսի տրանսպորտի նախարարության ներկայացուցիչը բանակցություններ է վարել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի հետ:
 
Բելառուսի տրանսպորտի նախարարության հաղորդագրության մեջ նշված է, որ գլխավոր թեման միջազգային ավտոմոբիլային փոխադրումների ազատականացումն էր։ Կողմերը պայմանավորվել են մոտ ժամանակներում համատեղ խառը հանձնաժողովի նիստ անցկացնել ու արձանագրություններով ամրապնդել մշակված որոշումները:

Թեմայի այլ նորություններ