Առաջիկայում կստորագրվի Իրանի Իսլամական Հանրապետություն-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    63%
    0 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    81%
    4 կմ/ժ
  • Լոռի 14°C
    61%
    20 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    76%
    5 կմ/ժ
  • Արարատ 16°C
    46%
    29 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    63%
    4 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    63%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    61%
    31 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    63%
    0 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    51%
    22 կմ/ժ
  • Արցախ 17°C
    63%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Առաջիկայում կստորագրվի Իրանի Իսլամական Հանրապետություն-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը

Առաջիկայում կստորագրվի Իրանի Իսլամական Հանրապետություն-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը

Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության գլխավոր տնօրենը հայտարարել է, որ առաջիկայում կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը, գրում է ParsToday-ը։

Ալիռեզա Փեյմանփաքը, չորեքշաբթի օրը Թեհրանում Իրան-Ռուսաստան համատեղ առևտրային համաժողովում ասել է. «Ակնկալվում է, որ բանակցությունների արդյունքում, 2022 թվականի աշնանը, կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը՝ որպես առևտրի զարգացման շարժիչ ուժ«:

Նշելով, որ երկկողմ առևտրի ընդլայնման համար առկա են լավ հնարավորություններ, Փեյմանփաքը հավելել է, որ «միջանցքների գործարկմամբ, հնարավոր կլինի ընդլայնել առևտուրը նաև երրորդ երկրների հետ»։

Նա նշել է, որ Իրանի կենտրոնական բանկի ու մասնավոր բանկերի և ռուսական բանկերի միջև դրամավարկային և բանկային փոխանակումների շուրջ արդյունավետ   բանակցություններ են տեղի ունեցել և երաշխիքային ֆոնդերը կարող են ապահովագրել երկու երկրների միջև իրականացվող առևտուրը։

Թեմայի այլ նորություններ