Ալմաթիում մեկնարկել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը
▲ Դեպի վեր
  • Երեվան 24°C
    19%
    7 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    37%
    11 կմ/ժ
  • Լոռի 18°C
    58%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    58%
    13 կմ/ժ
  • Արարատ 25°C
    29%
    13 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    43%
    10 կմ/ժ
  • Արմավիր 25°C
    19%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    49%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 23°C
    19%
    7 կմ/ժ
  • Կոտայք 21°C
    44%
    9 կմ/ժ
  • Արցախ 20°C
    44%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.1006
  • Ռուբլի = 4.16767
  • Դոլար = 387.815

Ալմաթիում մեկնարկել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը

Ալմաթիում մեկնարկել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը

Ղազախստանի մայրաքաղաք Ալմաթիում մեկնարկել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը: Այդ մասին Ալմաթիից հայտնում է «Լուրերի» թղթակիցը: Խորհրդի նիստին մասնակցում են ԵԱՏՄ անդամ և դիտորդ երկրների կառավարությունների ղեկավարները, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ավելի ուշ տեղի կունենա ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը:  

Մի շարք լրատվականներ, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ղազախստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցին, գրում են, թե հայկական կողմը Ալմաթիում որպես ժամանակավոր կացարան ընտրել է թուրքական «Rixos Almaty» հյուրանոցը։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հարցմանն ի պատասխան Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ համաձայն արարողակարգի՝ ընդունող երկիրն է որոշում (այս դեպքում Ղազախստանը), թե որ միջոցառումը որտեղ և ինչպես անցկացնել։  

«Բոլոր երկրների պատվիրակությունների անդամներին Ղազախստանն ընդունել է այդ հյուրանոցում, որտեղ և ացկացվելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։ Ինչ վերաբերում է վճարներին՝ ՀՀ պատվիրակության հիմնական կազմի հյուրանոցային վճարը հյուրընկալող կողմի հաշվին է։ »-պարզաբանեցին կառավարությունից։

Հավելենք, որ ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում անցկացվող միջոցառումներին Ղազախստանը հյուրընկալվող պատվիրակություններին ընդունում է հիմնականում տվյալ ցանցին պատկանող հյուրանոցում։

 
 

Թեմայի այլ նորություններ