Վերին Շորժայի հատվածում ադրբեջանցի զինծառայողները փոխհրաձգություն են հրահրել
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    51%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    76%
    6 կմ/ժ
  • Լոռի 15°C
    74%
    4 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    70%
    1 կմ/ժ
  • Արարատ 16°C
    44%
    5 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    61%
    3 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    51%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    79%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    51%
    6 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    47%
    2 կմ/ժ
  • Արցախ 17°C
    70%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24237
  • Դոլար = 390.03

Վերին Շորժայի հատվածում ադրբեջանցի զինծառայողները փոխհրաձգություն են հրահրել

Վերին Շորժայի հատվածում ադրբեջանցի զինծառայողները փոխհրաձգություն են հրահրել

Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում Ադրբեջանը փոխհրաձգություն է հրահրել: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասաց Զինված ուժերի գլխավոր շտաբի վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը՝ անդրադառնալով տարածված այն տեղեկությանը, որ հայ-ադրբեջանական սահմանին հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել:

«Ադրբեջանական զորքերն իրենք են հրահրել փոխհրաձգությունը: Հայկական կողմը ունի մեկ թեթև վիրավորում ստացած զինծառայող: Մեր տեղեկություններով՝ ադրբեջանական կողմը ունի երկու վիրավոր զինծառայող», - ասաց Ասատրյանը:

Թեմայի այլ նորություններ