Վարդավառի տոնական միջոցառումներով պայմանավորված՝ մարզային ճանապարհներին իրականացվելու է ուժեղացված ծառայություն
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    94%
    2 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 9°C
    97%
    4 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    95%
    1 կմ/ժ
  • Արարատ 13°C
    83%
    2 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    95%
    1 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    94%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    93%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    94%
    2 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    81%
    6 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Վարդավառի տոնական միջոցառումներով պայմանավորված՝ մարզային ճանապարհներին իրականացվելու է ուժեղացված ծառայություն

Վարդավառի տոնական միջոցառումներով պայմանավորված՝ մարզային ճանապարհներին իրականացվելու է ուժեղացված ծառայություն

Վարդավառի տոնական միջոցառումներով պայմանավորված՝ հուլիսի 24-ին Ճանապարհային ոստիկանությունն իր կողմից սպասարկվող մարզերի առավել բանուկ ճանապարհահատվածներում, հատկապես՝ Երևան-Սևան ճանապարհահատվածում, իրականացնելու է ուժեղացված ծառայություն:

Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը հորդորում է տրանսպորտային միջոցներ վարելուց և երթևեկության մեջ լինել առավել զգոն, խստագույնս պահպանել երթևեկության անվտանգության կանոնները, չդրսևորել ավելորդ ինքնավստահություն և չվնասել երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը:

«Առավելապես մեր ուշադրության կենտրոնում են լինելու ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարող անձինք, որոնց նկատմամբ չի դրսևորվելու ներողամտություն: Ցանկացած հակաօրինական վարք ցուցաբերած վարորդ պատժվելու է օրենքի ողջ խստությամբ, իսկ տրանսպորտային միջոցները տեղափոխվելու են պահպանվող հատուկ տարածքներ:

Հարգելի՛ քաղաքացիներ, որպեսզի չխաթարվի օրվա տոնական տրամադրությունը, հորդորում եմ համատեղ ուժերով կանխենք հնարավոր պատահարները և առավել պատասխանատվությամբ հետևենք երթևեկության անվտանգության կանոններին:
Շնորհավորում եմ Քրիստոսի Պայծառակերպության՝ Վարդավառի տոնի կապակցությամբ և մաղթում անվտանգ երթևեկություն»,- նշված է Ճանապարհային ոստիկանության պետի տարածած հաղորդագրությունում:

Թեմայի այլ նորություններ