Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, նախագահ Արմեն Սարգսյանը` Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 24°C
    31%
    20 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    55%
    43 կմ/ժ
  • Լոռի 12°C
    92%
    7 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    69%
    4 կմ/ժ
  • Արարատ 25°C
    39%
    10 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    62%
    7 կմ/ժ
  • Արմավիր 25°C
    31%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    92%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 23°C
    31%
    20 կմ/ժ
  • Կոտայք 21°C
    48%
    18 կմ/ժ
  • Արցախ 15°C
    65%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 386.1006
  • Ռուբլի = 4.16767
  • Դոլար = 387.815

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, նախագահ Արմեն Սարգսյանը` Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, նախագահ Արմեն Սարգսյանը` Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի հետ

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել.

Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները շարունակել են տարածաշրջանում իրավիճակի եւ դրա կայունացման նպատակով ձեռնարկվող միջոցառումների քննարկումը՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների իրագործման համատեքստում: Նիկոլ Փաշինյանը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերի համար:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին։

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ` մաղթելով քաջառողջություն, երջանկություն և հաջողություն:

Մեծագույն հաճույքով եմ հիշում օրերս Գլազգոյում կայացած մեր ջերմ և բարեկամական հանդիպումն ու զրույցը: Ինձ համար թանկ հիշողություն է նաև դեռևս 2019 թվականին Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակում կայացած մեր անկեղծ և անմիջական հանդիպումը, որից ստացած պարզ մարդկային տպավորություններն այսօր էլ ուղեկցում են ինձ:

Հուսով եմ, որ առաջիկայում նոր հնարավորություն կունենանք հանդիպելու և զրուցելու միջազգային ու երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող տարբեր հարցերի շուրջ:

Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների երկարամյա հարաբերություններն ունեն ամուր հիմք և հուսալի հեռանկար՝ հաշվի առնելով փոխադարձ վստահությունն ու հարգանքը և բարեկամական կապերը երկու ժողովուրդների միջև:

Մեր երկրների միջև արդեն իսկ ձևավորված սերտ համագործակցության մեջ և գործընկերային կապերում, անկասկած, մեծ են Ձեր անձնական դերն ու ներդրումը թե՛ որպես ԱՄՆ 46-րդ նախագահ, թե՛ որպես ԱՄՆ 47-րդ փոխնախագահ և երկարամյա սենատոր։

Ուրախ եմ, որ առկա է երկկողմ շահագրգռվածություն տարբեր ոլորտներում միջպետական երկխոսությունը և փոխգործակցությունը զարգացնելու ուղղությամբ: Համայն հայությունը և անձամբ ես բարձր ենք գնահատում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում Ձեր և ԱՄՆ վարչակազմի շարունակական ջանքերը, որը մարդու իրավունքներն ու համամարդկային արժեքները պաշտպանելու հանձնառության վերահաստատումն է:

Համոզված եմ, որ մեր միջև ձևավորված անձնական հարաբերությունների և համատեղ ջանքերի շնորհիվ ևս Հայաստանի և Միացյալ Նահանգների բազմաբնույթ համագործակցությունը կարող է նոր բովանդակություն ստանալ։ Վստահ եմ, որ միասին կկարողանանք առավել զարգացնել լավագույն ավանդույթների ու փորձի վրա հիմնված հայ-ամերիկյան փոխգործակցու­թյունը՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների»:

 

 

Թեմայի այլ նորություններ