Ուկրաինացի և հայ ատոմագետները փորձի փոխանակություն են կատարել
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    58%
    11 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    71%
    7 կմ/ժ
  • Լոռի 9°C
    78%
    1 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    98%
    5 կմ/ժ
  • Արարատ 14°C
    51%
    15 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    85%
    3 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    58%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    68%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    62%
    7 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    65%
    15 կմ/ժ
  • Արցախ 11°C
    92%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Ուկրաինացի և հայ ատոմագետները փորձի փոխանակություն են կատարել

Ուկրաինացի և հայ ատոմագետները փորձի փոխանակություն են կատարել

Ուկրաինայի Ռովնոյի ատոմական էլեկտրակայանում «ԱԷԿ-ի սարքավորումների վերանորոգման աշխատանքների կատարման արդյունավետության գնահատում» թեմայով դասընթացներ է անցկացվել Հայկական ատոմային էլեկտրակայանի վերանորոգման գծով մասնագետների հետ:

Ինչպես տեղեկացնում է «analitikaua.net»-ը, ՌԱԷԿ-ի կողմից ներգրավվել են էներգավերանարոգման ստորաբաժանման և ուսումնավարժական կենտրոնի մասնագետներ:  Մեկ շաբաթվա ընթացքում ատոմագետները փորձի, գաղափարների եւ պրակտիկաների փոխանակում են իրականացրել «տեխնիկական սպասարկում եւ վերանորոգում» ուղղությամբ: Հանդիպման առաջին օրը տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն ՝ ՌԱԷԿ-ի գլխավոր ինժեներ Պավել Կովտոնյուկի և ՌԱԷԿ-ի ներկայացուցիչ Անատոլի Վասիլչուկի գլխավորությամբ:

Պավել Կովտոնյուկը նշել է նման հանդիպումների փոխշահավետ օգտակարությունը:

Միջոցառման ընթացքում ՌԱԷԿ-ի մասնագետները հյուրերին մանրամասն ծանոթացրեցին էլեկտրակայանում տեխսպասարկման և վերանորոգման ուղղության գործունեությանը, անվտանգության համար կարևոր համակարգերի սարքավորումների վերանորոգման կազմակերպմանը, էներգամատակարարման ստորաբաժանման կազմակերպական կառուցվածքի առանձնահատկությանը և այլն:

Թեմայի այլ նորություններ