Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 4300-ը
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    72%
    0 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    71%
    9 կմ/ժ
  • Լոռի 10°C
    94%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    98%
    2 կմ/ժ
  • Արարատ 17°C
    72%
    2 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    67%
    7 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    72%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    95%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    72%
    0 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    82%
    1 կմ/ժ
  • Արցախ 16°C
    50%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.21717
  • Դոլար = 388

Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 4300-ը

Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 4300-ը

Թուրքիային և Սիրիային պատուհասած 7,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 4300-ը, կան հազարավոր վիրավորներ: Երկու երկրներում հազարավոր շենքեր են փլուզվել: Մարդասիրական կազմակերպությունները հատկապես մտահոգված են Սիրիայի հյուսիս-արևմտյան հատվածի բնակիչների համար, քանի որ այնտեղ 4 միլիոն մարդ արդեն իսկ ապրում էր մարդասիրական օգնության հույսով: Այս մասին հաղորդում է CNN-ը:

Երկրաշարժին հաջորդել է առնվազն 100 հետցնցում:

Թուրքիայում զոհերի թիվը առնվազն 2921 է, ավելի քան 15 800 մարդ վիրավոր է: Երկրում փլուզվել է առնվազն 5606 շենք: Ըստ ՄԱԿ-ի՝ երկուշաբթի օրը տեղի ունեցած երկրաշարժը Թուրքիայում ամենահզորն էր 1939 թ.-ից ի վեր:

Սիրիայի իշխանությունները հաղորդել են 1451 զոհի և 3500-ից ավելի վիրավորի մասին:

Որոնողափրկարարական աշխատանքները բավական բարդ են ընթանում եղանակային վատ պայմանների պատճառով: Փրկարարները չեն կարողանում հասնել երկրաշարժից տուժած շրջաններ:

Associated Press գործակալության փոխանցմամբ՝ բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ ԵՄ երկրները, ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Իսրայելը, Հարավային Կորեան, Հորդանանը, Եգիպտոսը, Հնդկաստանը, Իրաքը և Իրանը, փրկարարների են ուղարկել Թուրքիա և Սիրիա՝ որոնողափրկարարական աշխատանքներին օժանդակելու համար:

Թուրքիայի կենտրոնական հատվածում նոր երկրաշարժ է տեղի ունեցել` 5.3 մագնիտուդ հզորությամբ: Այս մասին հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Ցնցումները գրանցվել են Երևանի ժամանակով 07.13-ին: Էպիկենտրոնը գտնվել է Անկարայից 43 կմ հեռավորության վրա, օջախը 10 կմ խորության վրա է եղել: Այս երկրաշարժից 5 րոպե առաջ գրանցվել է ևս մեկ ցնցում` 5 մագնիտուդ հզորությամբ. այն գրանցվել է Մալաթիա արվարձանի մոտակայքում:

Թեմայի այլ նորություններ