Սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    51%
    2 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    66%
    13 կմ/ժ
  • Լոռի 12°C
    75%
    5 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    66%
    4 կմ/ժ
  • Արարատ 19°C
    44%
    6 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    49%
    3 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    39%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    74%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    39%
    0 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    46%
    0 կմ/ժ
  • Արցախ 16°C
    55%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.1006
  • Ռուբլի = 4.16767
  • Դոլար = 387.815

Սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

Սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի թվում կընդունի «Վարժական հավաքներ հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:

Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է 2023թ. սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ, սահմանվում են վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, ընդհանուր քանակները և մասնագիտությունները, յուրաքանչյուր մասնագիտությամբ հավաքների ժամկետները և պահեստազորայինների քանակները:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Պահեստազորային պատրաստության շրջանակներում վարժական հավաքների անցկացումը պլանավորված է ՀՀ կառավարության 2022 թվականի համապատասխան որոշմամբ, դրանց նպատակն է զորքերի համալրումն ավելի պատրաստված և անհրաժեշտ  զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններով, ինչպես նաև պահեստազո-րում հաշվառված քաղաքացիների մասնագիտական պատրաստվածության որակի բարձրա-ցումը` պահեստազորում կուտակելով համապատասխան զինվորական հաշվառման մասնագի-տություն ունեցող պահեստազորայիններ: Գործընթացն իրականացվելու է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 18.10.2018թ. N 1174–Ն որոշման համաձայն: Միաժամանակ, վարժական հավաքներում չեն ընդգրկվել ինժեներական մասնագիտությամբ պահեստազորայինները, որը նախատեսված է եղել 2023թ. համար սահմանված վարժական հավաքների պլանում, քանի որ ԶՈՒ կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ներկա դրությամբ առկա չէ այդ մասնագիտությամբ պահեստազորայիններին մասնագիտական վերապատրաստման կամ այլ նպատակներով վարժական հավաքներին ներգրավվելու կարիք»:

Թեմայի այլ նորություններ