Ռուսաստանը և Ուկրաինան հակասական տվյալներ են հաղորդում միմյանց հասցված կորուստների մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    13%
    7 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    22%
    6 կմ/ժ
  • Լոռի 24°C
    39%
    12 կմ/ժ
  • Տավուշ 23°C
    48%
    14 կմ/ժ
  • Արարատ 29°C
    15%
    2 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    48%
    14 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    13%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 21°C
    33%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    13%
    7 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    21%
    15 կմ/ժ
  • Արցախ 23°C
    44%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.18523
  • Դոլար = 388.602

Ռուսաստանը և Ուկրաինան հակասական տվյալներ են հաղորդում միմյանց հասցված կորուստների մասին

Ռուսաստանը և Ուկրաինան հակասական տվյալներ են հաղորդում միմյանց հասցված կորուստների մասին

Ռուսաստանի և Ուկրաինայի պաշտպանական գերատեսչությունները հակասական տվյալներ են հաղորդում միմյանց հասցված ռազմատեխնիկական և մարդկային կորուստների վերաբերյալ: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում, Ուկրաինայում իրականացվող հատուկ ռազմական գործողության շրջանակներում, ոչնչացվել է 158 ռազմական օբյեկտ:

Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի կործանիչ ավիացիան խոցել է ուկրաինական զինուժին պատկանող երկու միավոր ՄիԳ-29 և մեկ միավոր Սու-27 ռազմական օդանավ: Բացի այդ, ՌԴ զինուժը գերճշգրիտ հարվածով շարքից հանել է Ուկրաինայի զինուժին պատկանող Օզերնոյե օդանավակայանը Ժիտոմիրի շրջանում:

Իսկ ընդհանուր առմամբ, ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության, ՌԴ զինուժը ողջ գործողության ընթացքում Ուկրաինայում ոչնչացրել է 2482 ռազմական օբյեկտ:

Ուկրաինայի զինուժն էլ իր հերթին հայտարարել է, որ փետրվարի 24-ին սկսված պատերազմից մինչ օրս սպանվել է ռուսական զինված ուժերի անձնակազմի մոտ 12 000 զինծառայող, ոչնչացվել է 1036 զրահամեքենա, 474 միավոր ավտոմոբիլային տեխնիկա, 120 միավոր հրետանային համակարգեր և այլ ռազմական տեխնիկա:

Ռուսական կողմի հաղորդած տվյալներով՝ ռուսական զինուժի մարդկային կորուստների թիվը անհամեմատ փոքր է: ՌԴ ՊՆ-ն Ուկրաինայում իր անձնակազմի կորուստների մասին տվյալներ առաջին անգամ պաշտոնապես հաղորդեց մարտի 2-ին՝ նշելով, որ ռուսական կողմից զոհվել է 498 զինծառայող, վիրավորվել 1597-ը:

Ռուսական կողմը Մոսկվայի ժամանակով ժամը 10:00-ից լռության ռեժիմ է հայտարարել, բացվել են մարդասիրական միջանցքները Կիևից, Չեռնիգովից, Սումիից, Խարկովից և Մարիուպոլից:

Թեմայի այլ նորություններ