Քրիստիննե Գրիգորյանի որոշմամբ կստեղծվի ՄԻՊ-ին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհուրդ
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    87%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    76%
    2 կմ/ժ
  • Լոռի 11°C
    73%
    2 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    81%
    9 կմ/ժ
  • Արարատ 11°C
    60%
    27 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    91%
    7 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    87%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    61%
    1 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    87%
    6 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    60%
    20 կմ/ժ
  • Արցախ 14°C
    81%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Քրիստիննե Գրիգորյանի որոշմամբ կստեղծվի ՄԻՊ-ին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհուրդ

Քրիստիննե Գրիգորյանի որոշմամբ կստեղծվի ՄԻՊ-ին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհուրդ

ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը օգոստոսի 25-ին որոշում է ստորագրել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհուրդ ստեղծելու մասին։

Խորհուրդը ձևավորվել է կանանց իրավունքների պաշտպանության բնագավառում անհրաժեշտ փորձ ունեցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից և անկախ մասնագետներից՝ անդամության հրավերի հիման վրա ընտրված հայտատուներից։ Այն ի պաշտոնե ղեկավարում է Պաշտպանը։

Խորհրդի նպատակն է կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում Պաշտպանի գործունեությանն աջակցելը՝ որպես խորհրդատվական մարմին:

Նորաստեղծ խորհրդի խնդիրներն են աջակցել Պաշտպանին՝ կանանց իրավահավասարության ապահովման, քաղաքական մասնակցության ակտիվացման, կանանց նկատմամբ բռնության և գենդերային բռնության կանխարգելման աշխատանքներում, նպաստել կանանց իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացմանը, վեր հանել խնդիրներն ու բացերը` առաջարկելով օրենսդրական լուծումներ:

Խորհրդի անդրանիկ նիստը կկայանա սեպտեմբերի 9-ին։

Այս պահին գործում են Պաշտպանին առընթեր երեք խորհրդատվական խորհուրդներ՝ խոշտանգումների կանխարգելման, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով և հաշմանդամություն ունեցող անձանց  իրավունքների պաշտպանության  խորհրդատվական խորհուրդները:

Որոշումն ամբողջական՝ այստեղ:

Թեմայի այլ նորություններ