ՊՆ-ում քննարկել են հետպատերազմյան շրջանում զինված ուժերի առջև ծառացած հիմնական խնդիրները
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    48%
    9 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    58%
    6 կմ/ժ
  • Լոռի 14°C
    65%
    17 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    81%
    2 կմ/ժ
  • Արարատ 18°C
    33%
    11 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    61%
    17 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    48%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    60%
    22 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    48%
    9 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    41%
    8 կմ/ժ
  • Արցախ 15°C
    90%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

ՊՆ-ում քննարկել են հետպատերազմյան շրջանում զինված ուժերի առջև ծառացած հիմնական խնդիրները

ՊՆ-ում քննարկել են հետպատերազմյան շրջանում զինված ուժերի առջև ծառացած հիմնական խնդիրները

ՀՀ ՊՆ վարչական համալիրում ապրիլի 16-ին անցկացվել է ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի աշխատանքային խորհրդակցություն: Այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախքան օրակարգային հարցերին անցնելը՝ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ներկայացրել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նորանշանակ առաջին տեղակալ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին: Բարձր գնահատելով նրա մասնագիտական գիտելիքները, փորձն ու ծառայողական ուղին զինված ուժերում՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը Արշակ Կարապետյանին կարևոր այս պաշտոնում մաղթել է արդյունավետ աշխատանք և հաջողություններ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են հետպատերազմյան շրջանում զինված ուժերի առջև ծառացած հիմնական խնդիրները, բանակի մարտունակության ու կարգապահության ամրապնդմանն ուղղված միջոցառումները և այդ ուղղությամբ զորամասերում տարվող աշխատանքների արդյունքները:

Անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմի ավարտից հետո անձնակազմի բարոյահոգեբանական վիճակին, զինծառայողների արձակուրդների տրամադրման գործընթացին, զորամասերում առօրյա ծառայության կազմակերպանն ու առաջնագծում մարտական հերթապահության անվտանգային միջոցառումներին առնչվող տարաբնույթ հարցերի:

Բարձրաձայնված խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը տվել է մի շարք ցուցումներ և հանձնարարականներ` նախանշելով առաջիկա աշխատանքների գլխավոր ուղղությունները:

Թեմայի այլ նորություններ