Պատգամավորներն անդրադարձել են Ուկրաինայի կոնֆլիկտի համատեքստում ՀԱՊԿ մեխանիզմի գործադրման հավանականության հարցին
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    14%
    7 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    19%
    6 կմ/ժ
  • Լոռի 24°C
    39%
    12 կմ/ժ
  • Տավուշ 23°C
    48%
    14 կմ/ժ
  • Արարատ 29°C
    15%
    2 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    48%
    14 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    14%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 21°C
    33%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    14%
    7 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    21%
    15 կմ/ժ
  • Արցախ 23°C
    44%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.17454
  • Դոլար = 388.08

Պատգամավորներն անդրադարձել են Ուկրաինայի կոնֆլիկտի համատեքստում ՀԱՊԿ մեխանիզմի գործադրման հավանականության հարցին

Պատգամավորներն անդրադարձել են Ուկրաինայի կոնֆլիկտի համատեքստում ՀԱՊԿ մեխանիզմի գործադրման հավանականության հարցին

ՀԱՊԿ մեխանիզմներն աշխատում են միայն, երբ հարձակման է ենթարկվում ՀԱՊԿ անդամ երկրներից մեկը: Այս մասին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով հարցին՝ Հայաստանն ունի՞ դիրքորոշում, թե ինչպե՞ս է վարվելու, եթե ՀԱՊԿ գործընկերը՝ ՌԴ-ն առաջարկի իրագործել ՀԱՊԿ մեխանիզմները, ինչպես եղել է Ղազախստանի դեպքում:

«Կարևոր է ֆիքսել, որ ՀԱՊԿ մեխանիզմներն աշխատում են, երբ հարձակման է ենթարկվում ՀԱՊԿ անդամ երկրներից մեկը, իսկ ռազմական գործողությունների տեղափոխում դեպի ՌԴ տարածք, առնվազն այս պահին ես հավանական չեմ համարում»,-ասաց Ալեքսանյանը:

Էդուարդ Աղաջանյանն էլ, անդրադառնալով հարցին, ասաց, որ այս պահի դրությամբ նման հարց չի քննարկվում, հետևաբար նա չցանկացավ դիրքորոշում հայտնել գոյություն չունեցող օրակարգի մասին: «Եթե կոնկրետ իրավիճակ լինի, ըստ իրավիճակի, ըստ հիմնավորվածության, կարծում եմ՝ հարցը կքննարկվի»,-ասաց նա:

Թեմայի այլ նորություններ