Ռուսական ռազմական գործողություններ Ուկրաինայում, օր 5 (թարմացվող առցանց լուսաբանում)
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    76%
    7 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    87%
    22 կմ/ժ
  • Լոռի 8°C
    91%
    11 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    87%
    10 կմ/ժ
  • Արարատ 13°C
    50%
    10 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    83%
    3 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    76%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    90%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    76%
    7 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    67%
    13 կմ/ժ
  • Արցախ 11°C
    92%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Ռուսական ռազմական գործողություններ Ուկրաինայում, օր 5 (թարմացվող առցանց լուսաբանում)

Ռուսական ռազմական գործողություններ Ուկրաինայում, օր 5 (թարմացվող առցանց լուսաբանում)

23:59

«Կիևի հայտարարությունն այն մասին, որ նա պատրաստ է ապառազմականացման ու ապանացիֆիկացման, քայլ կլինի դեպի ռուսական գործողության ավարտ»,- հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։

23:58

Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ պնդվում է, թե սանիտարական ավտոբուսներով ռուսաստանցի վիրավոր զինծառայողներին տեղափոխում են Բելառուս։

23:56

Նյու Յորքում շարունակվում է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի արտահերթ նիստը։ Հատված Ուկրաինայի մշտական ներկայացուցչի ելույթից.

«Եթե նա (Պուտինը- խմբ․) ցանկանում է ինքնասպանություն գործել, ապա պետք չէ կիրառել միջուկային զինանոց։ Նա պետք է հետևի 1945 թվականի մայիսին բեռլինյան բունկերում այն մարդու օրինակին»,- հայտարարել է ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Կիսլիցան։

23:51

Մարիուպոլը մասամբ հոսանքազրկվել է։ Մինչ այդ, քաղաքում հայտարարվել էր օդային տագնապ։

23:46

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբեզնյան հայտարարել է, որ Միավորված ազգերի կազմակերպությունում ռուսական առաքելության 12 աշխատակցի Միացյալ Նահանգները հայտարարել է «պերսոնա նոն գրատա» («անցանկալի անձ»)։ Նրանք մինչև մարտի 7-ը պետք է լքեն ԱՄՆ-ն։

23:41

Խարկովի մարզի Կուպյանսկ քաղաքի քաղաքապետ Գենադի Մացեգորան կասկածվում է պետական դավաճանության մեջ։ Ավելի վաղ, նա տեսաուղերձ էր հրապարակել, որտեղ հայտարարել էր, որ բանակցություններ է վարել ռուսական զինված ուժերի հետ՝ հանձնելով քաղաքի վերահսկողությունը։

23:34

ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի տարածքում ավիահարվածների և օդուժի կիրառման առաջին պաշտոնական տեսանյութը։

Տեսանյութում երևում են ուկրաինական ուժերի վրա ուղղաթիռների հարձակումները։ Ռուսական պաշտպանական գերատեսչության տարածած տեսանյութում երևում են այդ երկրի զինված ուժերի Ка-52 և Ми-24 ուղղաթիռներ։ Դրանք հրթիռային մի քանի հարված են հասցնում, որից հետո երևում են, հավանաբար, ուկրաինական խոցված տեխնիկայի կադրերը։

 

23:31

Թուրքիան Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով թույլ չի տա անցնել ռազմանավերին։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ նշելով, որ առափնյա և ոչ առափնյա բոլոր երկրները զգուշացվել են։

23:29

Համատեղ հայտարարություն. Բուլղարիայի, Չեխիայի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Սլովակիայի, Սլովենիայի նախագահները համարում են, որ Ուկրաինան արժանի է ԵՄ անհապաղ անդամակցության հեռանկարին։

23:19

Իտալիայի ԱԳ նախարար Լուիջի Դի Մայոն հայտարարել է, որ ԵՄ անդամակցության Ուկրաինայի խնդրանքը «օրինական խնդրանք» է։

23:15

Anonymous-ի հաքերները խոստացել են մարտի 3-ին դատարկել ռուսաստանցիների հաշիվները և դրանք ուղարկել Ուկրաինա։ Նրանք խոստանում են իրականացնել պատմության ամենախոշոր կիբերհարձակումը։

23:12

Պատժամիջոցների տակ է հայտնվել նաև Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության նախկին հրամանատար Ռուստամ Մուրադովը։

23:07

Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի, «Ռոսնեֆտ» պետական նավթային ընկերության նախագահ Իգոր Սեչինի, միլիարդատերեր Ալիշեր Ուսմանովի, Պյոտր Ավենի, «Alfa Group» կոնսորցիումի համասեփականատեր, միլիարդատեր Միխայիլ Ֆրիդմանի, «Транснефть»-ի կառավարման խորհրդի նախագահ Նիկոլայ Տոկարևի, լրագրող Ռոման Բաբայանի նկատմամբ։

Պատժամիջոցների ցուցակում հայտնվել են նաև Պուտինի մտերիմ ընկերներից երաժիշտ, թավջութակահար Սերգեյ Ռոլդուգինը, լրագրող Օլգա Սկաբեևան, գրող, հրապարակախոս Զախար Պրիլեպինը և լրագրող Անտոն Կրասովսկին։

Նաև ցուցակում հայտնվել են «Միասնական Ռուսաստան» կուսակցության գլխավոր քարտուղար Անդրեյ Տուրչակը, հաղորդավար Տիգրան Քեոսայանը, պատմաբան Մոդեստ Կոլերովը, լրագրող Արկադի Մամոնտովը, Volga Group-ի սեփականատեր Գենադի Տիմչենկոն և միլիարդատեր Ալեքսեյ Մորդաշովը։

Պատժամիջոցների տակ է հայտնվել նաև «Սոգազ» ապահովագրական ընկերությունը։

22:44

Համացանցում հրապարակվել են Բելայա Ցերկով քաղաքի կադրերը։

22:42

Խորվաթիայի պաշտպանության նախարար Մարիո Բանոժիչ. Խորվաթիան Ուկրաինա կուղարկի 16,5 միլիոն եվրոյի հրացաններ և գնդացիրներ։

22:38

Տեղական ռադայի պատգամավոր Ալեքսեյ Դորոշենկոն հայտնել է, որ Բրովարի է մտնում ռուսական ռազմատեխնիկան։

22:31

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն Ուկրաինայի մայրաքաղաքում առկա իրավիճակի վերաբերյալ տեսաուղերձ է հրապարակել։ Ուղերձի հիմնական մտքերը.

  • Իրավիճակը մայրաքաղաքում նախկինի պես բարդ է։ Այսօրվանից պարետային ժամը մտցվում է 20:00-07:00։
  • Տրանսպորտը կանգ կառնի 19:00-08:00։
  • Խանութներն ու դեղատները գործում են 08:00-19:00:
  • Նախկինի պես պարետային ժամի ընթացքում տեղաշարժն արգելվում է։ Մեքենայով տեղաշարժվելու համար անհրաժեշտ է ունենալ հատուկ անցաթուղթ։ Հին անցաթղթերն այլևս չեն գործում։
  • Վաղվանից կարգելվի ալկոհոլի վաճառքը։
  • Առաջին անհրաժեշտության ապրանքների, սննդի և դեղամիջոցների գների թանկացումը կդիտարկվի որպես կողոպուտ։

22:19

Լեհական սահմանապահ ծառայությունը հայտնում է մեկ օրվա ընթացքում շուրջ 100 000 ուկրաինացի փախստականների մասին

Վերջին մեկ օրվա ընթացքում մոտ 100 000 փախստական հատել է լեհ-ուկրաինական սահմանը։ Այդ մասին նշվում է լեհական գերատեսչության թվիթերյան միկրոբլոգում։

 

«Երեկ՝ փետրվարի 27-ին Ուկրաինայից Լեհաստան է անցել գրեթե 100 000 մարդ։ Այսօր, մինչև 07:00-ն՝ 28 հազար»,- հստակեցրել են գերատեսչությունում։

Ծառայության ներկայացուցիչները նաև նշել են, որ փետրվարի 24-ից լեհ սահմանապահները թույլատրել են հատել սահմանը ավելի քան 281 հազար մարդու, որոնք փախչում էին Ուկրաինայից։

22:15

Կիևում դարձյալ միացվել են օդային տագնապի ազդանշանները։

22:13

Ֆրանսիան իր դեսպանությունը Կիևից տարհանում է Լվով։

22:12

УНИАН-ը, հղում անելով Bloomberg գործակալությանը, գրում է, որ Ուկրաինան դիմել է Եվրամիությանը՝ խնդրելով տրամադրել ռազմական տեխնիկա, այդ թվում ՀՕՊ համակարգեր և հակահրթիռային պաշտպանության համակարգեր, ինչպես նաև հրանոթներ, ականանետեր և ինքնաձիգներ։

22:05

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դարձյալ տվյալներ չհրապարակեց զոհերի և վիրավորների վերաբերյալ։ ՌԴ պաշտպանական գերատեսչությունն առաջին անգամ մարտական կորուստների առկայության վերաբերյալ հայտարարել էր փետրվարի 27-ին, սակայն այդպես էլ չէր նշել զոհերի թիվը։

22:03

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն ամփոփ տեսաշար է հրապարակել Խարկովի դեպքերի վերաբերյալ։

21:58

ՌԴ ՊՆ-ն նոր տվյալներ է հրապարակել Ուկրաինայում ընթացող «հատուկ գործողությունից»։

Մասնավորապես, նշվում է, որ ռուսական ավիացիան խոցել է ուկրաինական զինված ուժերի զրահատեխնիկայի վեց շարասյուն, ռազմական ենթակառուցվածքների 1146 օբյեկտ, այդ թվում կառավարման և կապի հանգույցի 31 կետ, С-300 ՀՕՊ 81 համալիր, «Бук М-1» և «Оса», ինչպես նաև 75 ռադիոտեղորոշման կայան։

Ռուսական կողմի պնդմամբ՝ ոչնչացվել է 311 տանկ և այլ զրահամեքենա, 42 ինքնաթիռ և ուղղաթիռ (այդ թվում երկրի վրա), համազարկային կրակի 51 ռեակտիվ համակարգ, հրետանային և ականանետային 147 միջոց։

ՌԴ ՊՆ փոխանցմամբ՝ վերջին մի քանի օրվա ընթացքում ուկրաինացի 110 զինծառայող ինքնակամ վայր է դրել զենքը։

Հիշեցնենք, որ ակտիվ մարտական գործողությունների պատճառով անհնար է ստուգել թե ռուսական, և թե ուկրաինական կողմերի հրապարակած տվյալները։

21:41

ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն ռուսական հավաքականներին և ակումբներին հեռացրեցին բոլոր մրցաշարերում մասնակցելուց։

 

21:39

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռուս-ուկրաինական մարտական գործողությունների վերաբերյալ մի քանի հայտարարություն է արել։

  • Թուրքիան խաղաղություն և կայունություն է ցանկանում բոլոր տարածաշրջաններում, այդ թվում սևծովյան,
  • Թուրքիան շարունակում է սերտ երկխոսություն պահպանել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ,
  • Թուրքիան կօգտագործի Մոնտրյոյի կոնվենցիայով սահմանված իր լիազորությունները թուրքական նեղուցներում նավերի շարժի մասով, որպեսզի կանխարգելի ճգնաժամը,
  • Թուրքիան փոխզիջման չի գնա որևէ դաշինքի առաջ, բայց և երես չի թեքի Ռուսաստանից կամ Ուկրաինայից,
  • Թուրքիան կկարողանա հաջողությամբ հաղթահարել ռուս-ուկրաինական ճգնաժամը։

21:33

ՌԴ մարդու իրավունքների հարցերով խորհրդի ղեկավար Վալերի Ֆադեևն առաջարկել է Ուկրաինայում հատուկ գործողության ժամանակ արգելափակել Facebook-ը։

21:27

Բրովարի քաղաքապետը, որը գտնվում է Կիևից 20 կիլոմետր հեռավորության վրա, հայտնել է, որ ավիահարվածների արդյունքում վիրավորվել է 6 մարդ։

21:25

Հրթիռակոծվել է Բրովար քաղաքը։ Ենթադրաբար, հարվածը հասցվել է ռադիոտեղորոշման կապի ռազմական կենտրոնին։

21:17

Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը հայտարարել է, որ Բելառուսում Կիևի ու Մոսկվայի բանակցությունների հաջորդ փուլը կկայանա մի քանի օրից։

21:13

Գերագույն Ռադան օրենսդրական նախագիծ է պատրաստում, որով կբռնագրավվի Ուկրաինայի տարածքում ռուսական ողջ սեփականությունը։

21:07

Ֆինլանդիան զենք կուղարկի Ուկրաինա

Ֆինլանդիայի վարչապետ Սանա Մարինը հայտարարել է, որ Հելսինկին Կիև կուղարկի 2500 ինքնաձիգ, 150 000 փամփուշտ, 1500 հակատանկային լիցք։

21:02

Երեք ուժեղ պայթյուն է հնչել նաև Խարկովում։ 

20:58

УНИАН-ը հայտնում է Կիևում երկու ուժեղ պայթյունի մասին։ Միացել է օդային տագնապի ազդանշանը։

20:54

Կուրսկի մարզի նահանգապետը հայտնել է Ուկրաինայում պայմանագրային սերժանտ Անդրեյ Իլինի զոհվելու մասին։

Այդ մասին նա գրառում է արել VK-ի իր էջում։

«Սիրելի' կուրսկցիներ։ Ցավով հայտնում եմ մեր համերկրացու, Ուկրաինայի տարածքում ռազմական հատուկ օպերացիայի ժամանակ պայմանագրային ծառայության սերժանտ Անդրեյ Իլինի զոհվելու մասին»,- գրել է նա։

Ավելի վաղ, Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիկովը հայտարարել էր կադրային սպա Նուրմագոմեդ Գաջիմագոմեդովի, իսկ Կալմիկիայի հանրապետության ղեկավար Բատու Խասիկովը՝ պայմանագրային ծառայության սերժանտ Կոնստանտին Մանջիևի զոհվելու մասին։

Այսպիսով, Ռուսաստանը Ուկրաինայում մարտական գործողությունների ժամանակ պաշտոնապես ճանաչել է միայն երեք զոհերի փաստը։ Ռուսական պաշտպանական գերատեսչությունը հայտնել էր անձնակազմի շրջանում կորուստների մասին, սակայն չէր նշել թիվը։ 

 

 

20:46

«Яндекс»-ը առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կդադարեցնի նոր աշխատակիցների ընդունումը։ Դեռևս ընկերությունը նախատեսում է շրջանցել կրճատումները։

20:42

Մեծ Բրիտանիան որոշել է հասնել Ինտերպոլից Ռուսաստանի հեռացմանը։

Այդ մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Փրիթի Փաթելը՝ խորհրդարանում իր ելույթի ժամանակ։

«Այսօր Ուկրաինայի կառավարությունը դիմում է ուղարկել՝ պահանջելով Ինտերպոլում դադարեցնել Ռուսաստանի անդամակցությունը, և մենք կնպաստենք այդ նպատակով միջազգային ջանքերին»,- նշել է նախարարը։

ՌԴ ՆԳՆ-ն արդեն արձագանքել է Փաթելի հայտարարությանը։ Փոխնախարար Իգոր Զուբովի կարծիքով՝ Մեծ Բրիտանիան նման լիազորություններ չունի պահանջելու սահմանափակել Ռուսաստանի հասանելիությունը Ինտերպոլի տվյալների բազաներին։

20:30

Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ կողմերը գտել են որոշ կետեր, որոնց շուրջ կարելի է կանխատեսել ընդհանուր դիրքորոշումներ։

Նրա խոսքով՝ ռուսական և ուկրաինական պատվիրակությունների հաջորդ հանդիպումը կկայանա առաջիկա օրերին՝ լեհ-բելառուսական սահմանին։

20:25

Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի հայտարարությունը լրատվամիջոցների համար։

20:23

Ուկրաինական պատվիրակության կարճ հայտարարությունը. «Կողմերը վերադառնում են իրենց երկրներ՝ նոր բանակցությունների համար լրացուցիչ խորհրդակցությունների անցկացման համար։»

«Նշմարվել են կոնկրետ որոշումներ»,- հայտարարել է ուկրաինական կողմը։

20:19

БелТА-ն գրում է, որ դեռևս հայտնի չէ, թե արդյոք բանակցությունների մասնակիցների լրատվամիջոցների համար հանդես կգան հայտարարությամբ։

20:17

TACC և БелТА գործակալությունները հայտարարել են ռուս-ուկրաինական բանակցությունների ավարտի մասին։

20:16

Մեծ Բրիտանիան հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին։

  • ВТБ-ի, Совкомбанк-ի и Внешэкономбанк-ի բոլոր ակտիվները կսառեցվեն,
  • Сбербанк-ի նկատմամբ պատրաստվում են նոր պատժամիջոցներ,
  • Ռուսական օլիգարխների անշարժ գույքն ու զբոսանավերը կձերբակալվեն,
  • Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարարությունը խնդրել է նավահանգիստներին, որ հասանելիություն չտան ռուսական դրոշով որևէ նավի։
  • ՌԴ միկրոէլեկտրոնիկայի և տեղորոշման սարքավորումների արտահանումը կարգելվի։

20:11

Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել «ԱՄՆ-ի և նրան միացած երկրների ոչ բարեկամական գործողություններով պայմանավորված հատուկ տնտեսական միջոցների կիրառման մասին»։

Այնտեղ մասնավորապես նշվում է.

3. 2022 թվականի մարտի 1-ից արգելել՝

ա) ռեզիդենտների կողմից արտարժույթով ոչ ռեզիդենտների օգտին փոխառության պայմանագրերով արտարժույթի տրամադրման հետ կապված արժութային գործառնությունների իրականացում:

Բացի այդ, ամրագրվել է, որ «արտաքին տնտեսական գործունեության ռեզիդենտ մասնակիցները» կիրականացնեն արժութային հասույթի 80 %-ի վաճառք:

20:01

Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարար Գրանտ Շեփսը խնդրել է նավահանգիստներին, որ հասանելիություն չտան ռուսական դրոշով որևէ նավի։

19:56

Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Եվրոպական միության կազմ Ուկրաինայի անդամակցության դիմումը։ Այդ մասին նշվում է Գերագույն ռադայի տելեգրամյան պաշտոնական ալիքում։

19:46

Ընթանում է ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը։ Սպասվում է, որ այն կլինի եզրափակիչը։ 

Բանակցությունների անցկացման մասին կողմերը համաձայնեցրել էին փետրվարի 27-ին։ Մինչև վերջին պահը հստակ չէր, թե արդյոք կգա ուկրաինական պատվիրակությունը։

19:39

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի եղբայրը՝ Վլադիմիր Կլիչկոն Ավստրիայի, Գերմանիայի, Լիխտենշտեյնի և Շվեյցարիայի քաղաքացիներին ուղղված գերմաներենով տեսաուղերձ է հրապարակել, որտեղ խնդրել է նվիրաբերություն անել«խաղաղության, խաղաղ Եվրոպայի համար»։ Կլիչկոն ընդգծել է, որ ֆինանսական օգնությունն անհրաժեշտ է նրա համար, որ Ուկրաինայի ժողովուրդը կարողանա պաշտպանել իրեն և փրկվի։

 

19:34

Ռուս-ուկրաինական բանակցությունները շարունակվում են արդեն չորս ժամ շարունակ (ընդմիջումներով)։

19:27

Պուտինը Մակրոնին հայտարարել է, որ Ուկրաինայի հետ կարգավորումը հնարավոր է միայն անվտանգության ոլորտում Ռուսաստանի «օրինական շահերի հաշվի առման պարագայում», ներառյալ՝

  • Ղրիմի վրա ռուսական ինքնիշխանության ճանաչում,
  • Ուկրաինական պետության ապառազմականացում և ապանացիֆիկացում,
  • Ուկրաինայի չեզոք կարգավիճակի ապահովում։

Պուտինը Մակրոնին նաև հայտարարել է, որ ռուսական կողմը բաց է Ուկրաինայի ներկայացուցիչների հետ բանակցությունների համար և հույս ունի, որ դրանք արդյունք կունենան։

19:24

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հավաքվել է Ուկրաինայի հարցով արտահերթ նիստի։ Այն սկսվել է մեկ րոպե լռությամբ։

19:21

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Մանրամասները դեռևս հայտնի չեն։

19:17

Հոկեյի եվրոտուրը կանցնի առանց Ռուսաստանի հավաքականի։ Հոկեյի Շվեդիայի, Ֆինլանդիայի և Չեխիայի ֆեդերացիաները որոշել են Եվրոտուրին չհրավիրել Ռուսաստանի հավաքականին։

19:14

Միջազգային օլիմպիական կոմիտեն խորհուրդ է տվել միջազգային մրցություններին չհրավիրել Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներին, իսկ եթե հրավիրել, ապա միայն որպես «չեզոքներ»։ Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի ղեկավարը հայտարարել է, որ դա հակասում է Օլիմպիական խարտիային։

19:12

Կանադան, ԱՄՆ-ից հետո, արգելել է իր բոլոր ֆինանսական կառույցներին գործառնություններ ունենալ Ռուսաստանի բանկի հետ։ Այդ մասին հայտնել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։

 

19:07

Շոկային կադրեր Մարիուպոլի հիվանդանոցներից մեկից։

Ուշադրությո'ւն, տեսանյութում կան դաժան տեսարաններ։

18:56

Խարկովի իշխանությունները հայտնել են հրթիռակոծության արդյունքում 11 զոհի մասին։

Խարկովի քաղաքային խորհրդի մամուլի ծառայությունը հայտնել է, որ քաղաքի հրթիռակոծման արդյունքում զոհվել է 11 մարդ։ Խորհրդի տվյալներով՝ հրթիռակոծությունն իրականացրել են ռուսական զորքերը, իսկ ռուսական կողմը դեռևս չի մեկնաբանել այս հայտարարությունը։

«Գնդակոծության արդյունքում, որը վարվում է մինչև հիմա, չենք կարող նույնիսկ ճիշտ ժամանակին գործադրել փրկարար ծառայություններն ու վերացնել հետևանքները։ Միայն այս րոպեին 11 զոհ և տասնյակ վիրավորներ կան։ Մենք ցավակցում ենք զոհվածներին»,- Խարկովի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովի խոսքերը մեջբերում է УНИАН-ը։

Վարչակազմը նշել է, որ Խարկովի հիվանդանոցում այս պահին կա 31 մարդ, որոնցից 15-ը զինծառայողներ են, իսկ 16-ը՝ քաղաքացիական։ Տուժած խաղաղ բնակչուհիներից մեկը մահացել է։

18:34

Շվեյցարիան փակում է իր օդային տարածքը Ռուսաստանի ինքնաթիռների համար, ինչպես նաև ռուսաստանցի հինգ օլիգարխների մուտքը այդ երկիր, որոնց անունները դեռևս չեն հրապարակվել։

Ռուսական ինքնաթիռների համար մուտքը փակ կլինի տեղի ժամանակով 17:00-ից։ Արգելքը չի տարածվի դիվանագիտական թռիչքների վրա։

Բացի այդ, Շվեյցարիայի իշխանությունները սառեցնում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, վարչապետ Միխայիլ Միշուստինի և ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովի ակտիվները, եթե դրանք հայտնաբերվի։

Շվեյցարիայի իշխանությունները նշում են, որ խոսքն աննախադեպ որոշման մասին, որը, այդուհանդերձ, չի հակասում չեզոք երկրի կարգավիճակին։

18:21

Բելառուսից հեռացել են ամերիկացի բոլոր դիվանագետները։ ԱՄՆ դեսպանությունը դադարեցրել է իր աշխատանքը։

18:04

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ Խարկովի վերջին հրթիռակոծությունից հետո հիվանդանոց է տեղափոխվել 31 տուժած։ 

17:59

Կիև, փետրվարի 28:

17:52

Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը և Խարկովի բնակիչները հայտնել են, որ քաղաքի միկրոշրջանները հրթիռակոծվում են «Գրադ» կայանքներից։

Խարկովում արված լուսանկարները հրապարակել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովան։

17:48

Ուկրաինայում պետական դավաճանության մեղադրանքով ձերբակալվել է Խարկովից ոչ շատ հեռու գտնվող Յուժնի քաղաքի քաղաքապետ Ալեքսանդր Բրյուխանովը։

17:35

Ժնև Սերգեյ Լավրովի այցը չեղարկվել է։ Այնտեղ նա մասնակցելու էր ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստին և Զինաթափման համաժողովին։

ԵՄ երկրները թույլ չեն տվել նրա ինքնաթիռի մուտքն իրենց օդային տարածք։

17:24

Ռուսաստանի կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան մամլո ասուլիս է տվել։

Նա մասնավորապես նշել է, որ ԿԲ-ն դադարեցրել է արտարժույթային ինտերվենցիաները, որի օգնությամբ կարգավորում էր ռուբլու կուրսը։ Նրա խոսքով՝ այդպիսի քայլի Ռուսաստանի բանկն ստիպված էր գնալ ԱՄՆ-ի և Եվրամիության պատժամիջոցների պատճառով։

Նաբիուլինայի մամլո ասուլիսի հիմնական մտքերը.

  • Բոլոր բանկերն իրականացնում և կիրականացնեն հաճախորդների առաջ իրենց պարտականությունները,
  • Մենք զարգացրել ենք նաև ներքին ֆինանսական կառուցվածքը։ Այն անխափան կաշխատի։ ԿԲ ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման համակարգը կկարողանա երկրի ներսում փոխարինել SWIFT համակարգին։ 
  • Վճարային համակարգերի քարտերը, որոնք թողարկվել են պատժամիջոցների տակ գտնվող բանկերի կողմից, Ռուսաստանի ներսում կգործեն սովորական կարգով։

17:14

«Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտարարել է, որ Բելառուսում ռուս-ուկրաինական բանակցություններում ուկրաինական պատվիրակությունը պահանջում է Ղրիմից և Դոնբասից դուրս հանել ռուսական զորքերը»։ Այս վերնագրով ռուսական և ուկրաինական լրատվամիջոցները տարածել էին Արեստովիչի խոսքը։ 

Որոշ ժամանակ անց վերջինս նշել է, որ դա միայն իր անձնական կարծիքն է, այլ ոչ պատվիրակության պաշտոնական դիրքորոշումը։ 

17:04

Ռոսավիացիան փակում է իր երկինքը 36 երկրների համար։

Ռուսական գերատեսչությունը հայտնում է, որ ցանկում ներառված են Եվրամիության բոլոր երկրները, ինչպես նաև Մեծ Բրիտանիան, Ալբանիան, Անգիլիան, Բրիտանական Վիրջինյան կղզիները, Ջիբրալթարը, Ջերսին, Կանադան և Նորվեգիան։

17:01

ՌԴ ՊՆ. ՌԴ զինված ուժերից հատուկ ռազմական գործողությանը մասնակցում են միայն սպաներն ու պայմանագրային զինծառայողները։ Ուկրաինական կողմի պնդմամբ՝ ներգրավված են նաև ժամկետային զինծառայողները։

16:57

Ահասարսուռ կադրեր են հրապարակվում Խարկովից։ 

Ուշադրությո'ւն, առաջին տեսանյութում կան զոհված անձինք։

16:51

Խարկովում հրթիռային հարվածները հասցվել են Ռոգան և Ալեքսեևկա արվարձաններին։ Ինչպես փոխանցում է УНИАН-ը, երեք մարդ զոհվել է, ևս 14-ը՝ վիրավորվել։

16:43

Վլադիմիր Պուտինն Արևմուտքի երկրներին անվանել է «ստի կայսրություն»։

Փետրվարի 28-ին ՌԴ նախագահը խորհրդակցություն է անցկացրել կառավարության անդամների և իր աշխատակազմի հետ, որպեսզի քննարկի պատժամիջոցների սահմանման հետ կապված տնտեսական հարցերը։ Ահա, թե ինչպես է նա սկսել իր ելույթը։

«Ես ձեզ հրավիրել եմ նրա համար, որ խոսենք հարցերի մասին, որոնք կապված են տնտեսության, ֆինանսների հետ։ Մենք Միխայիլ Վլադիմիրովիչի (Միշուստին) հետ նախապես քննարկել ենք այս թեման, ի նկատի ունենալով, իհարկե, նաև այն պատժամիջոցները, որոնք հիմա, այսպես կոչված, արևմտյան հանրությունը, ինչպես ես նրան անվանել եմ իմ ելույթում, այդ «ստի կայսրությունը», փորձում է իրագործել մեր երկրի նկատմամբ»,- ասել է Պուտինը։

16:41

ԱՄՆ ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչությունը (OFAC) հայտնել է, որ պատժամիջոցներ է սահմանել Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամի և նրա ղեկավար Կիրիլ Դմիտրևի նկատմամբ։

Ռուսական ընկերությունը պատասխանատու է «Спутник V» պատվաստանյութի արտահանման համար։

16:32

ԱՄՆ-ն Մոսկվայում իր դեսպանության աշխատակիցներին, որոնք չեն զբաղվում օպերատիվ աշխատանքով, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին, թույլատրել է մեկնել Ռուսաստանից։ ԱՄՆ-ն նաև դադարեցնում է Մինսկում իր դեսպանության աշխատանքը։ 

16:11

Չեռնիգովի գնդակոծության արդյունքում այրվել է «Эпицентр» հիպերմարկետը։

16:02

Ուկրաինայի ռազմածովային ուժերը հայտարարել է, որ Զմեյնի կղզում գտնվող զինծառայողները ողջ են և գտնվում են գերության մեջ։

15:59

The Jerusalem Post-ը գրում է, որ միլիարդատեր Ռոման Աբրամովիչը, Ուկրաինայի խնդրանքով, ժամանել է Բելառուս, որպեսզի օգնի անցկացնել հրադադարի շուրջ Ռուսաստանի ու Ուկրաինայի բանակցությունները։

15:54

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդուի հետ։

 

«Բանակցություններ եմ վարել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդուի հետ։ Շնորհակալություն եմ հայտնել Ուկրաինային հզոր աջակցության համար՝ հակազդելու ագրեսիային։ Ճապոնիան հատկացնում է լրացուցիչ 100 միլիոն դոլար` արդեն իսկ հաստատված 100 միլիոն դոլար աջակցությանը։ Ամբողջությամբ աջակցում է ՌԴ-ի դեմ կոշտ պատժամիջոցներին։ Շնորհակալությո՜ւն դրա համար։ Իրոք, գլոբալ հակառազմական կոալիցիան գործում է»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

15:46

TACC գործակալությունը հաստատել է իր կայքի վրա հաքերային հարձակումը։

15:43

Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշենկոն հայտարարել է Խարկովի հրթիռակոծության արդյունքում տասնյակ զոհերի մասին։

15:39

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ վերջինիս հրամանով, Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի կառավարման կետերի հերթապահ հերթափոխները, Հյուսիսային և Խաղաղօվկիանոսյան նավատորմը, հեռահար ավիացիայի հրամանատարությունը անցել են ուժեղացված կազմով մարտական հերթապահության։

15:34

Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի կենտրոնական բանկի և անհատական պատժամիջոցներ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ։ Այդ մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդուն։

15:29

Ուկրաինական լրատվամիջոցները պնդում են, որ Խարկովում ռուսական կողմի գնդակոծության արդյունքում Խարկով-Պոլտավա գնացքը չի կարողանում շարժվել։ Մեքենավարը մարդկանց ասել է պառկել հատակին։ Գնացքում հիմնականում գտնվում են կանայք և երեխաներ։ Որոշ լրատվամիջոցներ էլ փոխանցում են, որ կրակոցներն ուղղված են գնացքի ուղղությամբ։

15:23

Ուկրաինայի Խերսոնի մարզում լքված ռուսական նորագույն «Панцырь» զենիթահրթիռային համալիր։

15:21

Կիևում մեկ ժամվա մեջ երրորդ անգամ միացվել են օդային տագնապի ազդանշանները։

15:18

Ռոսկոմնադզորը TikTok-ից պահանջել է անչափահասներից թաքցնել «ռազմական բնույթի բովանդակությունը»։

15:15

Հաքերային հարձակման են ենթարկվել նաև Известия-ի, Коммерсант-ի, Знак-ի, Е1-ի և Фонтанка-ի կայքերը։

15:13

Anonymous-ի հաքերները կոտրել են ТАСС լրատվական գործակալության կայքը։

15:09

Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը բացել է ռուս-ուկրաինական բանակցությունները։ Ըստ նրա՝ Լուկաշենկոն հույս ունի, որ հնարավոր կլինի լուծումներ գտնել ճգնաժամային բոլոր հարցերի համար։

15:02

Պատվիրակությունները զբաղեցրեցին իրենց տեղերը։

14:56

Կալմիկիայի իշխանությունները հաստատել են Ուկրաինայում ռուսաստանցի զինծառայողի զոհվելը։

Կալմիկիայի ղեկավար Բատու Խասիկովը հայտնել է, որ «Դոնբասի պաշտպանության հատուկ գործողության ընթացքում ծառայողական պարտքը կատարելու ժամանակ ողբերգաբար զոհվել է մեր համերկրացի, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի պայմանագրային ծառայության սերժանտ Կոնստանտին Յուրևիչ Մանջիևը»։ Հանրապետության ղեկավարը նրա մահվան այլ մանրամասներ չի հայտնել։

 

14:52

 Մեկնարկեցին ռուս-ուկրաինական բանակցությունները։

14:51

Բելառուսական «Белта» գործակալությունը ուղիղ հեռարձակում էր իրականացնում բանակցությունների սրահից, որտեղ պետք է կայանար Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների բանակցությունները։ Բուն բանակցությունները դեռ չեն սկսվել։ Ինչ-որ մի պահ օպերատորին ասացին, որ անջատի հեռարձակումը, որից հետո տեսագրությունը շարունակվեց ևս մի քանի րոպե, իսկ այնուհետ ընդհատվեց։ Լրագրողները սկսեցին պատրաստվել նկարահանումների, ինչը կարող է խոսել այն մասին, որ շուտով կմեկնարկեն ռուս-ուկրաինական բանակցությունները։

14:43

Խարկով։

14:37

AirBaltic ավիաընկերությունը մինչև մայիսի վերջ երկարաձգել է դեպի Ռուսաստան թռիչքների դադարեցումը։

14:35

«Аэрофлот»-ը, մինչև մարտի 2-ը, չեղարկել է թռիչքները դեպի ԱՄՆ, Դոմինիկանա, Մեքսիկա և Կուբա։ Այդպիսի որոշում է կայացվել «Կանադայի օդային տարածքի փակման պատճառով»։

14:31

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հանդես է եկել ուղերձով.

  • Կիևը շարունակում է պահել պաշտպանությունը,
  • գիշերը բախումներ և փոխհրաձգություններ են եղել, մի քանի ռուսաստանցի գերեվարվել է,
  • Կիևի հանրային տրանսպորտը գործում է սահմանափակ ռեժիմով,
  • բնակիչներին կոչ են անում փողոց դուրս չգալ «նույնիսկ պարետային ժամից դուրս»,
  • կողոպտիչներին «կզինաթափեն առանց նախազգուշացման»։

14:27

Բելառուսական БелТА գործակալությունը ուղիղ հեռարձակում է սկսել բանակցությունների սրահից։ Պատվիրակությունները դեռևս չեն ժամանել բանակցությունների սրահ։

14:23

Այն սրահը, որտեղ ընթանում են բանակցությունները։

14:21

Բելառուսի Գոմելի մարզում մեկնարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները։

Պատվիրակություննրի հանդիպումը տեղի է ունենում Ուկրաինայի հետ սահմանից ոչ շատ հեռու՝ Պրիպյատ գետի ափին։ Ըստ ОНТ հեռուստաընկերության՝ անվտանգության նկատառումներից ելնելով հանդիպման վայրը չի նշվում։

14:13

Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են Խարկովի հրթիռակոծման մասին։

14:08

Իսրայելի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ չի արտաքսի իր երկրում անօրինական կարգով գտնվող Ուկրաինայի քաղաքացիներին։

14:01

Կիևի խանութներում սննդի լուրջ խնդիր կա։ Դատարկ են հացի և մսամթերքի բաժինները։ Բացի այդ, խանութների առաջ հերթեր են գոյանում։

13:59

Չինաստանը Ուկրաինայում հակամարտության ապասրման և «զսպվածության» կոչ է արել։ Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը Ռուսաստանին ու Ուկրաինային կոչ է արել «պահպանել հանգստություն և ցուցաբերել զսպվածություն, որպեսզի կանխարգելվի իրավիճակի հետագա սրումը»։ Նա առաջարկել է լսել «անվտանգության ոլորտում Ռուսաստանի խելամիտ պահանջներին»։

13:53

Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի բարձրագույն հանձնակատար Միշել Բաչելետը հայտնել է, որ Ուկրաինայում, ռուսական գործողության մեկնարկից ի վեր, զոհվել է առնվազն 102 խաղաղ բնակիչ, ևս 304-ը՝ վիրավորվել։ Սակայն կա վտանգ, որ իրական թիվը «էականորեն բարձր է»։

13:46

Сбербанк-ը հերքում է, որ հաճախորդներին արգելել է ներդրումային հաշիվներից հանել իրենց գումարները։ Ավելի վաղ, նման բովանդակությամբ տեղեկատվություն տարածել էին Telegram-ի ռուսական հատվածի մի շարք ալիքներ։

13:33

Ռուսաստանի զինված ուժերն օգտագործում են քաղաքացիական ռադիոսարքեր, որոնք հեշտությամբ գաղտնալսվում են։

Ուկրաինական «Милитарный» պարբերականը հրապարակել է չինական արտադրության քաղաքացիական ռադիոսարքի լուսանկար, որը, ըստ ուկրաինական կողմի, հայտնաբերվել է ռուսաստանցի գերիներից մեկի կամ լքված ռուսական տեխնիկայի մեջ։ Ավելի վաղ, Conflict Intelligence Team-ի ռուսաստանցի աղբյուրներից մեկը, որն անմիջականորեն ռուսական կողմից ներգրավված է մարտական գործողություններին, հայտնել էր, որ ռուսական զինծառայողները հիմնականում օգտվում են քաղաքացիական ռադիոսարքերից և բջջային հեռախոսակապից։ 

 

13:29

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը Կիևում առկա իրավիճակի մասին.

«Բազմաթիվ լրատվամիջոցներում տարածվում է նոր ֆեյք այն մասին, որ Կիևն իբր շրջափակված է ռուսական զորքերով։ Ռուսաստանցիներն այդ մասին կարող են միայն երազել։ Կիևն ամբողջությամբ վերահսկվում է ուկրաինական զորքերի կողմից, մուտքը Կիև հնարավոր է։ Այո, որոշ արվարձաններում շարունակվում է դիմակայությունը, ընթացել են ծանր մարտեր։ Բայց մենք չենք տա մայրաքաղաքը։ Դա մեր մայրաքաղաքն է։ Դա մեր երկիրն է։ Ռուսական զինծառայողներն այստեղ տեղ չունեն։ Նրանք պետք է անմիջապես լքեն մեր երկիրը և իրենց հետ տանեն իրենց զինվորների հազարավոր մարմինները, որոնց մեծ մասն ուղղակի փտում է դաշտերում։ Մենք նույնիսկ չենք կարող դրանք հաշվել ու հավաքել, որովհետև մարտերը շարունակվում են բազմաթիվ վայրերում։ Որևէ ֆեյքով ռուսներն այդ իրականությունը չեն կարող թաքցնել»։

13:25

Լիտվան դիմել է Միջազգային քրեական դատարան՝ խնդրելով հետաքննություն սկսել «Ուկրաինայում Ռուսաստանի և Բելառուսի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների» վերաբերյալ։

Լիտվայի արդարադատության նախարար Էվելինա Դոբրովոլսկայայի խոսքով՝ անհրաժեշտ են հրատապ գործողություններ՝ «ընդդեմ Ուկրաինայում Ռուսաստանի և Բելառուսի դաժան ագրեսիայի»։

13:20

Ուկրաինան նոր տվյալներ է հրապարակել ռուսական կողմի կորուստների վերաբերյալ։

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ պատերազմի ողջ ընթացքում ռուսական զինված ուժերի մարդկային կորուստները մոտենում են 5300-ին։ Ընդորում, նշվում է, որ այդ թվի մեջ ներառված են ոչ միայն զոհերը, այլև՝ վիրավորները։ Սեփական կորուստների վերաբերյալ ուկրաինական պաշտպանական գերատեսչությունը տվյալներ չի հրապարակել։

ՌԴ ՊՆ-ն ևս տվյալներ չի հրապարակում սեփական կորուստների վերաբերյալ։ Նախօրեին, ռուսական պաշտպանական գերատեսչությունը հայտարարել էր, որ «Ուկրաինայում հատուկ գործողության» արդյունքում կան զոհեր, բայց չէր նշել կոնկրետ թիվը, այլ միայն ընդգծել, որ ռուսական կորուստները «մի քանի անգամ քիչ են ոչնչացված ազգայնականներից»։

13:10

Բերդյանսկ քաղաքում ուկրաինացիները, քաղաքն իրենց վերահսկողության տակ վերցրած ռուսական ուժերի մոտ, երգում են Ուկրաինայի ազգային օրհներգը։

13:04

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդես է եկել նոր տեսաուղերձով, որտեղ Եվրամիությանը կոչ է արել Ուկրաինային նոր, պարզեցված ընթացակարգով ներառել իր կազմ։

«Երբ ես հավակնում էի նախագահի պաշտոնին, ես ասում էի, որ մեզնից յուրաքանչյուրը նախագահ է։ Որովհետև մենք բոլորս պատասխանատու ենք մեր պետության համար։ Մեր հրաշալի Ուկրաինայի։ Իսկ հիմա այնպես ստացվեց, որ մեզնից յուրաքանչյուրը մարտիկ է։ Մարտիկ իր տեղում։ Եվ ես վստահ եմ, որ մեզնից յուրաքանչյուրը կհաղթի»,- հայտարարել է Զելենսկին։

12:53

Ռուսաստանը սկսել է արգելափակել ուկրաինական լրատվամիջոցները։

Այսպես Ռոսկոմնադզորը «Интерфакс Украина»-ին, «Гордон»-ին, «Корреспондент» թերթին և «Украинская правда»-ին ներառել է արգելված կայքերի ցանկում։

Բացի այդ, արգելափակվել են նաև «Настоящее время»-ն, «Крым.Реалии» պարբերականը և New Times-ը։

12:45

Վլադիմիր Մեդինսկի. Բանակցությունները նախատեսվում են սկսել Մոսկվայի ժամանակով 12:00-ին

Ռուս-ուկրաինական բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ ակնկալվում է, որ դրանք կմեկնարկեն Մոսկվայի ժամանակով 12:00-ին (Երևանի ժամանակով՝ 13:00-ին)։

 

12:42

Փետրվարի 28-ի առավոտյան Ռոսկոմնադզորն արգելափակել է «Настоящее время» հեռուստաընկերության կայքը։ 

12:36

Ուկրաինական պատվիրակությունը ժամանել է ուկրաինա-բելառուսական սահման՝ մասնակցելու ռուսական կողմի հետ բանակցություններին։

Պատվիրակության կազմում են «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան, ՊՆ նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը, նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, Եռակողմ շփման խմբում Ուկրաինայի պատվիրակության ղեկավարի առաջին տեղակալ Անդրեյ Կոստինը, ժողովրդական պատգամավոր Ռուստամ Ումերովը և ԱԳ նախարարի տեղակալ Նիկոլայ Տոչիցկին։

Բանակցությունների հիմնական թեման կրակի անհապաղ դադարեցումն ու Ուկրաինայի տարածքից ռուսական զորքերի դուրսբերումն է։

12:20

Գերմանական Daimler Truck-ը դադարեցնում է իր համագործակցությունը ռուսական «Կամազ»-ի հետ։

12:05

Խարկովում երկարաձգվել է պարետային ժամի ժամանակահատվածը։ Այն սկսվելու է փետրվարի 28-ին, ժամը 16:00-ից և կձգվի մինչև մարտի 1-ը, ժամը 06:00։ Տեղական իշխանությունները բնակիչներին կոչ են արել տնից դուրս չգալ առանց փաստաթղթերի և խանութներ ու դեղատներ չգնալ երկու հոգուց ավելի։

11:26

Ուկրաինական «Էներգոատոմ»-ը հերքում է, որ ռուսական զինծառայողները վերահսկողության տակ են վերցրել Զապորոժյեի ԱԷԿ-ը (ավելի վաղ այդ մասին հայտնել էր ՌԴ ՊՆ-ն)։

«Ուշադրություն մի՛ դարձրեք այդ ֆեյքի վրա։ ԶԱԷԿ-ը գտնվում է Ուկրաինայի ամբողջական վերահսկողության տակ և կայուն աշխատում է՝ ապահովելով երկիրը էլեկտրաէներգիայով»,- նշում է «Էներգոատոմ»-ը։

11:17

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական զինծառայողները՝

  • «գերակայություն են ստացել» Ուկրաինայի երկնքում,
  • վերահսկողության տակ են վերցրել Զապորոժյեի ԱԷԿ-ը, Բերդյանսկ քաղաքը և Զապորոժյեի մարզի Էներգոդար քաղաքը,
  • Օպերացիայի մեկնարկից ի վեր խոցել են ռազմական ենթակառուցվածքների 1114 օբյեկտ,
  • Ընդհանուր առմամբ, ոչնչացրել 314 տանկ և այլ զրահամեքենա, համազարկային կրակի 57 ռեակտիվ համակարգ, հրետանային 121 միջոց և ականանետ,
  • Մեկ օրվա ընթացքում խոցվել է ուկրաինական մեկ տան, ևս չորսը ոչնչացվել երկրի վրա։

11:13

ՌԴ ՊՆ-ն Կիևի բնակիչներին ուղերձ է հրապարակել

«Քաղաքում գտնվող բոլոր խաղաղ բնակիչները կարող են անխոչընդոտ լքել Ուկրաինայի մայրաքաղաքը՝ Կիև-Վասիլկով ավտոճանապարհով։ Այդ ուղղությունը բաց է և անվտանգ»,- նշվում է հայտարարության մեջ։

Ռուսական կողմը ևս մեկ անգամ նշել է, որ հարվածներ է հասցնում միայն ռազմական օբյեկտներին։ «Քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում»,- պնդում է ՌԴ ՊՆ-ն։

11:08

«Победа» ավիաընկերությունը չեղարկել է դեպի Եվրոպա բոլոր թռիչքները։ Հաճախորդների համար ձևակերպվել է միջոցների ավտոմատ վերադարձը։

11:04

Եվրամիությունից հետո Մեծ Բրիտանիան ևս պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի ԿԲ-ի նկատմամբ

Բրիտանական իշխանություններն արգելել են ցանկացած գործառնություն, որը կապված ՌԴ ԿԲ-ի, Ազգային բարեկեցության հիմնիդրամի և ՌԴ ֆինանսաների նախարարության հետ։

10:57

Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել է, որ շրջանի բնակիչների զորահավաքը կանգնեցվել է, «որովհետև լրացվել է այն ուղղություններում անհրաժեշտ թվաքանակը, որի համար ուղղված էր զորահավաքի կազմակերպումը»։ Այդ մասին Պուշիլինը հայտարարել է «Россия-24» հեռուստաընկերության եթերում։

10:53

Զապորոժյեի մարզի Բերդյանսկ շրջանի վարչակազմը հայտնում է, որ շրջանը բռնազավթված է։ Բերդյանսկում ռուսական զորքերի «հատուկ գործողության» ժամանակ, ինչպես նշվում է, զոհվել է տեղական ձեռնարկություններից մեկի աշխատակիցը։ Եվս մեկ մարդ վիրավորվել է։ Ոստիկանության տեղական բաժինը կազմացրվել է, քաղաքային իշխանությունները հրաժարվել են համագործակցել ռուսական զինծառայողների հետ։ Քաղաքապետարանում նշում են, որ ռուսական զորքերի կողմից քաղաքի գրավումից հետո, զինվորականները սկսել են խուզարկություն իրականացնել տներում՝ հեռախոսներ որոնելու համար։

10:47

Փլուզված շենք Կիևից ոչ շատ հեռու գտնվող Վասիլկով քաղաքում, փետրվարի 27:

10:45

Նորվեգական Equinor նավթարդյունահանող ընկերությունը կդադարեցնի Ռուսաստանում իր ներդրումները և դուրս կգա «Роснефть»-ի համատեղ ձեռնարկությունից։ 

«Ներկայումս մենք կանգնեցնում ենք նոր ներդրումները մեր ռուսական բիզնեսում և կսկսենք մեր արժեքներին համապատասխան մեր համատեղ ձեռնարկությունից դուրս գալու գործընթաց»,- հայտարարել է ընկերության ղեկավար Անդերս Օպեդալը։

Ավելի վաղ, բրիտանական BP-ն հայտարարել էր, որ կվաճառի «Роснефть»-ի բաժնետոմսերի 19,75 %-ը։

10:39

Բելառուսի ԱԳՆ-ն հայտնել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների տարածքը պատրաստ է, սպասում են պատվիրակությունների ժամանմանը։ Բանակցությունները պետք է սկսվեն առաջիկա ժամերին։ 

10:31

Դնեպրում պարետային ժամի ընթացքում գնդակոծել են մի ավտոմեքենա, որի վարորդը ոստիկանության պահանջից հետո հրաժարվել է կանգ առնել։ Այդ մասին հայտնում է «Днепр Инфо»-ն։ Դա տեղի է ունեցել փետրվարի 27-ին, տեղի ժամանակով 20:50-ին (Երևանի ժամանակով՝ 22:50-ին)։ Նախնական տվյալներով՝ Կալինովոյի փողոցում Toyota Prado-ի վարորդը ոստիկանության պահանջից հետո կանգ չի առել, որի արդյունքում ավտոմեքենայի ուղղությամբ կրակ է բացվել։ Մեկ մարդ վիրավորվել է։

 

10:23

Ուկրաինական պատվիրակությունն արդեն Բելառուսի տարածքում է։ Մոտենում են բանակցությունների վայրին։

Այդ մասին հայտնել է Սպուտնիկ գործակալության բելառուսական ծառայության աղբյուրը, որը մոտ է կանգնած բանակցային գործընթացին։

Սպասվում է, որ ռուս-ուկրաինական բանակցությունները կսկսվեն առավոտյան։

10:16

Գործարար Միխայիլ Խոդորկովսկին, տնտեսագետ Սերգեյ Գուրիևը և գործարար Եվգենի Չիչվերկինը հայտարարել են Ռուսաստանի հակառազմական կոմիտեի ստեղծման մասին։ Բոլոր երեքն էլ ժամանակին հետապնդվել են Ռուսաստանում։

10:09

Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստիրկինը հանձնարարել է հետաքննել «ուկրաինացի զինվորականների կողմից ռուսական լզինծառայողների նկատմամբ խոշտանգումների բոլոր փաստերը»։ 

Քննչական կոմիտեի հայտարարության մեջ նշվում է, որ «ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ ուկրաինացի զինվորականները խոշտանգում են գերեվարված ռուսական զինծառայողներին»։

10:04

Կիևի քաղաքային վարչակազմը տվյալներ է հրապարակել գիշերն Ուկրաինայի մայրաքաղաքում առկա իրավիճակի վերաբերյալ։

«Ընդհանուր առմամբ այս գիշերը հանգիստ է անցել, եղել են մի քանի բախումներ և մարտեր դիվերսիոն-հետախուզական խմբերի հետ, սակայն այս գիշեր քաղաքը ավելի շատ պատրաստվել է պաշտպանության»։ Քաղաքային իշխանությունները բնակիչներին զգուշացրել են, որ առավոտյան 8-ից (Երևանի ժամանակով՝ 10:00-ից) Կիևում կսկսեն գործել մթերային խանութները։ Բնակիչները տեղեկացվել են, որ փողոցներում տեղադրվել են ամրացումներ, հակատանկային ոզնիներ և ամրաշինական այլ սարքավորումներ։

Պարետային ժամը չի չեղարկվել։ Փետրվարի 28-ից այն դարձյալ կգործի երեկոյան 22:00-ից մինչև առավոտյան 07:00-ն։

09:53

Կանադան հայտարարել է, որ պատրաստվում է հետաքննություն սկսել «Аэрофлот»-ի կողմից իր օդային տարածք մուտք գործելու արգելքի խախտման մասով։

Ինչպես փոխանցում է Trasnsport Canada-ն, Մայամիից Մոսկվա մեկնող ինքնաթիռը կիրակի օրը մտել է Կանադայի օտային տարածք։

Հիշեցնենք, որ երեկ Կանադան փակել էր իր օդային տարածքը Ռուսաստանի ինքնաթիռների համար։

09:46

The Times-ը պնդում է, որ Կրեմլի հրամանով Կիևում գործում են Վագների խմբի ավելի քան 400 վարձկաններ, որոնք իբր պատրաստվում են սպանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Պարբերականի աղբյուրների տվյալներով՝ ուկրաինական իշխանություններն այդ մասին իմացել են փետրվարի 26-ին, որից հետո Կիևում խստացրել են պարետային ժամի պայմանները։

09:34

The Guardian-ը գրում է, որ Մեծ Բրիտանիայի իշխանությունները դիտարկում են բրիտանական նավահանգիստներ ռուսական նավերի մուտքի արգելքի հնարավորությունը։

09:23

Ռուսական ռազմատեխնիկայի շարասյուն, որը շարժվում է դեպի Կիև:

Արբանյակային լուսանկար, որն արվել է Կիևի մարզի Իվանկով գյուղի մոտ՝ Ուկրաինայի մայրաքաղաքից մոտ 60 կիլոմետր հեռավորության վրա։

09:19

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 27-ին հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ։ Ինչպես հայտնում է Մեծ Բրիտանիայի վարչապետի մամուլի ծառայությունը, հեռախոսազրույցի ընթացքում Զելենսկին հայտարարել է, որ առաջիկա 24 ժամը Ուկրաինայի համար «վճռորոշ կլինեն»։

09:15

Հրապարակվել է Չեռնիգովի բնակելի շենքի վրա ընկած հրթիռի արդյունքում առաջացած հրդեհի կադրերը։

09:03

ԵՄ նոր պատժամիջոցները մտան ուժի մեջ։

  • Արգելվել են Ռուսաստանի կենտրոնական բանկի ակտիվների և պահուստների կառավարման հետ կապված գործառնությունները,
  • Եվրամիության օդային տարածքն ամբողջությամբ փակվեց ռուսական ավիաընկերությունների համար։

09:00

Ինչ է կատարվել փետրվարի 28-ի գիշերը՝ հակիրճ.

  • Ռուսաստանի զինված ուժերը վերսկսել են հարձակումը Կիևի վրա։ Ուկրաինայի մայրաքաղաքում և Խարկովում դարձյալ հնչում են պայթյուններ։ Ռուսական բանակի հարձակում սպասում են նաև Խերսոնում և Նիկոլաևում։ Ուկրաինայի հատուկ կապի պետական ծառայությունը հայտարարել է, որ գիշերը 02:45-ին Չեռնիգովի կենտրոնում հրթիռն ընկել է բնակելի տան վրա։ Հրդեհ է սկսվել, այրվում է բնակելի շենքի ստորին երկու հարկերը։ Տուժածների մասին դեռևս տվյալներ չկան։
  • Զապորոժյեի մարզի Բերդյանսկ քաղաքի վարչական բոլոր շենքերն անցել են ՌԴ զինված ուժերի վերահսկողության տակ։ Այդ մասին հայտարարել է քաղաքապետի պաշտոնակատար Ալեքսանդր Սվիդլոն։ Նրա խոսքով՝ զինված մարդիկ մտել են քաղաքապետարանի շենք և առաջակել շարունակել աշխատանքն իրենց վերահսկողության տակ։
  • Առավոտյան Հայաստանում 1 ռուբլու փոխարժեքը հասել է մինչև 2,50 դրամի (առքը)։
  • ՌԴ Պետդումայի արդեն երրորդ պատգամավորն է կոչ անում դադարեցնել ռազմական գործողությունները։ Խոսքը Կոմունիստական կուսակցության պատգամավոր Վյաչեսլավ Մարխաևի մասին է։

Թեմայի այլ նորություններ