Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ձերբակալվել է, դատավոր Արուսյակ Ալեքսանյանին ազատությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    59%
    4 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    54%
    7 կմ/ժ
  • Լոռի 13°C
    68%
    13 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    86%
    4 կմ/ժ
  • Արարատ 17°C
    43%
    6 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    60%
    4 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    59%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    66%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    59%
    4 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    47%
    5 կմ/ժ
  • Արցախ 14°C
    85%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ձերբակալվել է, դատավոր Արուսյակ Ալեքսանյանին ազատությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ձերբակալվել է, դատավոր Արուսյակ Ալեքսանյանին ազատությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել

Կաշառքի գործով ձերբակալվել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և դատավորին ազատությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ: Փաստաբանների պալատի մամուլի քարտուղար Սիլվի Տիգրանյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատել է այն լուրը, որ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանին, այլ մանրամասներ չհաղորդելով:

Լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել նաև, որ Բարձրագույն դատական խորհուրդը քննարկում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու ու կալանավորելու թույլտվություն ստանալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը։

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից այս տեղեկության հետ կապված նշեցին, որ  «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 161-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա՝ դատավորի լիազորությունների իրականացման կապակցությամբ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով ՀՀ գլխավոր դատախազն հոկտեմբերի 17-ին միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ:

«Նախաքննության գաղտնիությունը, դատական իշխանության ու դատավորի հեղինակությունը պահպանելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ միջնորդության բովանդակությունը և դատավորին անհատականացնող տվյալները հրապարակման ենթակա չեն: Փաստաբանին առաջադրված մեղադրանքը փոխկապակցված է ՀՀ գլխավոր դատախազի վերոնշյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված փաստական տվյալների հետ: «Փաստաբանության մասին» օրենքի 22-րդ հոդվածի երրորդ պարբերության հիման վրա՝ վարույթն իրականացնող մարմինը փաստաբանին ձերբակալելու մասին տեղեկացրել է Փաստաբանների պալատի նախագահին»,- ասացին դատախազությունից:

Լրատվամիջոցներում նշվում է, որ քրեական վարույթը վերաբերում է «օրենքով գող»-ի առնչվող գործով կաշառք ստանալուն։

Թեմայի այլ նորություններ