Ոստիկանները ուշ ժամի հրավառություն կատարած անձանց են հայտնաբերել
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    6 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    66%
    4 կմ/ժ
  • Լոռի 17°C
    65%
    5 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    65%
    7 կմ/ժ
  • Արարատ 18°C
    42%
    6 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    58%
    7 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    45%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    70%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    45%
    6 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    45%
    5 կմ/ժ
  • Արցախ 19°C
    66%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24237
  • Դոլար = 390.03

Ոստիկանները ուշ ժամի հրավառություն կատարած անձանց են հայտնաբերել

Ոստիկանները ուշ ժամի հրավառություն կատարած անձանց են հայտնաբերել

ՀՀ ոստիկանությունը հայտնում է ուշ ժամի հրավառություն կատարած անձանց հայտնաբերելու մասին: Ստորև ներկայացնում ենք ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրությունը. 

«Սեպտեմբերի 26-ին, ժամը 00․50-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Ավանում հրավառություն է։ Ոստիկանության օպերատիվ խումբը Ավանի Հովհաննիսյան թաղամասում հայտնաբերեց 40-ամյա մի տղամարդու, որը հրավառություն էր կատարել։

Նրա նկատմամբ կազմվեց վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։

Նույն օրը, ժամը 1․10-ին, ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի աշխատակիցները մայրաքաղաքի Պռոշյան փողոցում հայտնաբերեցին 22-ամյա մի աղջկա, որը հրավառություն էր կազմակերպել։

Նրա նկատմամբ նույնպես կազմվեց վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։
Կոչ ենք անում պահպանել լռության կանոնները։ Ոստիկանությունը հետևողական է»։

Թեմայի այլ նորություններ