Նման բռնության գործողությունները պետք է պատշաճ կերպով արձագանք ստանան. Փաշինյանը՝ գերիների սպանության տեսանյութի մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    9%
    7 կմ/ժ
  • Շիրակ 26°C
    19%
    7 կմ/ժ
  • Լոռի 23°C
    44%
    13 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    56%
    8 կմ/ժ
  • Արարատ 31°C
    12%
    1 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    55%
    9 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    9%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    53%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    9%
    7 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    20%
    10 կմ/ժ
  • Արցախ 21°C
    54%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.16947
  • Դոլար = 388.08

Նման բռնության գործողությունները պետք է պատշաճ կերպով արձագանք ստանան. Փաշինյանը՝ գերիների սպանության տեսանյութի մասին

Նման բռնության գործողությունները պետք է պատշաճ կերպով արձագանք ստանան. Փաշինյանը՝ գերիների սպանության տեսանյութի մասին

Ադրբեջանական Telegram- ալիքներում տեսանյութ է տարածվել, որում ադրբեջանցի զինծառայողները գնդակահարում են հայ գերիներին։

«Հայ ռազմագերիներին, ըստ ամենայնի, մահապատժի են ենթարկում. ևս մեկ սարսափելի տեսանյութ է հայտնվել: Եթե ապացուցվի այս տեսանյութի իսկությունը, ապա սա ռազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի և մեղավորները պատժվեն»,- Twitter-ում գրել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանն «Արմենպրեսի» հարցին ի պատասխան մեկնաբանել է ադրբեջանական Telegram- ալիքներում տարածված տեսանյութը, որում ենթադրաբար ադրբեջանցի զինծառայողները դաժանաբար գնդակահարում են հայ գերիների:

«Տեղանքի և ժամանակագրության վերաբերյալ այս պահին որևէ հստակ տվյալ հայտնել չենք կարող, այժմ համապատասխան մարմիններն ուսումնասիրում են տեսանյութը:

Իսկության մասով, կարծում ենք, որևէ կասկած չկա, ադրբեջանական զինված ուժերին բնորոշ ձեռագիր է։ Այդ ձեռագիրը մեզ և միջազգային հանրությանը հայտնի է նախորդիվ տեղի ունեցած նույնանման դեպքերի վերաբերյալ անհերքելի ապացույցներից»- ասել է Արամ Թորոսյանը:

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը զբաղվում է այսօր առավոտյան տելեգրամյան ալիքներով տարածված տեսանյութով, որտեղ երևում է հայ գերիների գնդակահարությունը: Սա փաստացի պատերազմական հանցագործություն է: Այդ մասին ասված է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանի Ֆեյսբուքի էջում։

«Տեղեկացնեմ, որ այս պահին աշխատում ենք համապատասխան կառույցների հետ: Փաստերի համադրմամբ և հստակ ապացույցներով ուղեկցված նյութերով առավոտյան Ադրբեջանի դեմ նոր դիմումներ կներկայացնենք Եվրոպական և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարաններ»,- նշված է գրառման մեջ:

 ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԶՈՒ կողմից կատարած պատերազմական հանցագործությունների վերաբերյալ, որում նշված է.

«Սոցիալական ցանցերում ադրբեջանական օգտատերերի կողմից շարունակաբար տարածվող մի շարք տեսանյութեր փաստում են Ադրբեջանի ԶՈՒ կողմից կատարած պատերազմական հանցագործությունների՝ հայ ռազմագերիների արտադատական սպանությունների, հայ զինծառայողների, այդ թվում` կանանց խոշտանգման և դիերի պղծման դեպքերի մասին։

Հայաստանի Հանրապետությունը պահանջում է հստակ գնահատական տալ Ադրբեջանի ԶՈՒ կողմից այս և նախորդող ժամանակահատվածներում իրականացված աղաղակող պատերազմական հանցագործություններին։ Մենք հետամուտ ենք լինելու միջազգային համապատասխան հարթակներում և ատյաններում խնդրի բարձրաձայնմանը, և վերոնշյալ հանցագործությունների մեղավորներին ու կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելուն, այդ թվում՝ միջազգային պատժամիջոցների կիրառմամբ։ Այս համատեքստում միջազգային պատշաճ հետաքննության իրականացումը հրամայական է։

Միաժամանակ, միջազգային հանրությունը պարտավոր է մեծացնել Ադրբեջանի նկատմամբ ճնշումը՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման, բռնի անհետացումների և անհետ կորածների ճակատագրերի բացահայտման համար»։

Եվս մեկ սարսափելի տեսանյութ է տարածվել սոցցանցերում. ադրբեջանցի զինվորները կամայականորեն գնադակահարում են հայ ռազմագերիների խմբին Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Այդ մասին Twitter-ում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Միջազգային հանրությունը պետք է խստորեն դատապարտի այս ռազմական հանցագործությանը և համապատասխան միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի ագրեսիան կասեցնելու համար»,- նշել է նա:

Փաշինյանը նաև գրել է, որ Հայաստանը կօգտագործի բոլոր առկա միջազգային մեխանիզմները՝ ապահովելու հետաքննությունն ու հաշվետվողականությունը։ «Նման բռնության գործողությունները պետք է պատշաճ կերպով արձագանք ստանան՝ ագրեսորի համար հետևանքներով»,- նշել է նա:

Թեմայի այլ նորություններ