Ներկայացվել է առողջապահության ոլորտի 2023 թ. պետական բյուջեի նախնական տարբերակը
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    27%
    15 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    39%
    24 կմ/ժ
  • Լոռի 13°C
    91%
    4 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    75%
    7 կմ/ժ
  • Արարատ 24°C
    28%
    9 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    73%
    9 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    27%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    92%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    27%
    15 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    50%
    18 կմ/ժ
  • Արցախ 15°C
    76%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.17746
  • Դոլար = 388.501

Ներկայացվել է առողջապահության ոլորտի 2023 թ. պետական բյուջեի նախնական տարբերակը

Ներկայացվել է առողջապահության ոլորտի 2023 թ. պետական բյուջեի նախնական տարբերակը

2023 թ. նախատեսված է մեծաթիվ բժշկական կենտրոնների, հատկապես՝ ամբուլատորիաների ու պոլիկլինիկաների նախագծանախահաշվային աշխատանքների իրականացում, որը հնարավորություն կտա առաջիկայում եւս դրանք նախատեսել համակարգի առաջնահերթությունների շարքում, իսկ  նախագծերն ունենալու դեպքում դրանք եւս կընդգրկվեն կապիտալ ծախսերի իրականացման փաթեթում: Այս մասին ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ 2023 թ. պետական բյուջեի նախնական տարբերակի քննարկման ժամանակ:

Աշխատանքային քննարկումը տեղի է ունեցել հուլիսի 11-ին ԱԺ առողջապահության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովներում՝ Նարեկ Զեյնալյանի եւ Գեւորգ Պապոյանի նախագահությամբ:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ներկայացմամբ՝ 2023 թ. առողջապահության ոլորտում նախատեսվում է 12 բյուջետային ծրագրի շրջանակում իրականացնել 45 միջոցառում, որից 4-ն ուղղված է լինելու կապիտալ ծախսերին: 2023 թ. նախատեսվող բյուջեն կազմում է 142 մլրդ դրամ, որից 12,3 մլրդ դրամն ուղղված է կապիտալ ծախսերին: Ընթացիկ ծախսերի մասով նախատեսվող բյուջեն 2021 թ. փաստացի բյուջեից ավելի է 9,6 մլրդ դրամով կամ 7,99 տոկոսով: Կապիտալ ծախսերի մասով 2023 թ. նախատեսվող բյուջեն 2021 թ. նկատմամբ ավելացել է 5 մլրդ դրամով, իսկ 2021 թ. փաստացի բյուջեի նկատմամբ՝ 9,9 մլրդ դրամով: Ընթացիկ ծախսերի մասով բյուջեի ավելացումը հիմնականում պայմանավորված է ծառայությունների գների վերանայմամբ, պահպանման ծախսերի գների աճով, ինչպես նաեւ որոշակի ծրագրերի քանակական ցուցանիշների ավելացմամբ:

Նախարարի խոսքով՝ ակնհայտ է Կառավարության կողմից առաջնահերթությունն առողջապահության ոլորտի նկատմամբ, ինչը հստակ ընդգծված է միջնաժամկետ ծախսային ուղղություններում: Ընթացիկ տարում պետական պատվերի շրջանակում իրականացվող ծառայությունների արժեքների վերագնահատման ծավալուն աշխատանքներ են իրականացվելու:

2023 թ. գործադիրն առանձնահատուկ ուշադրություն է ուղղորդել առողջության առաջնային պահպանման օղակի ֆինանսական միջոցների ավելացմանը, ինչը եւս Կառավարության ծրագրում նշված համակարգի առաջնահերթություններից է:

2022 թ. անցումային շրջան է բժշկական շարունակական մասնագիտական զարգացման ինստիտուտի կայացման առումով: 2023 թ. հունվարի 1-ից բուժաշխատողները կարող են գործունեություն իրականացնել, եթե ունեն հավաստագիր: Ներկայում աշխատանքներ են իրականացվում մասնագետների վերապատրաստման, կրեդիտների լրացման, տվյալների հաշվառման գործընթացներն ապահովելու համար:

Առողջապահության նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին, ներկայացրել պարզաբանումներ պետպատվերի շրջանակում իրականացվող ծառայությունների արժեքների վերագնահատման, դրանց մեխանիզմների եւ  չափորոշիչների վերաբերյալ: Անդրադառնալով առողջապահության ապահովագրության համակարգի ներդրմանը՝ Անահիտ Ավանեսյանը նշել է, որ ապահովագրության հայեցակարգի նախագիծն ակտիվ աշխատանքային քննարկման փուլում է: «2023 թ. Կառավարության ծրագրում նշված է որպես ապահովագրական համակարգի ներդրման մեկնարկ, բայց 2023 թ. ուղղված է լինելու ապահովագրական հիմնադրամի ստեղծմանը, հաշվարկների վերանայմանը: Ապահովագրության ներդրումը չպետք է լինի սոսկ ֆինանսական միջոցների ավելացում, այլ պետք է ամբողջ ֆինանսավորման մեխանիզմը վերանայվի եւ գործարկվի՝ ըստ ապահովագրության տրամաբանության: Ուստի, 2023 թ. ուղղված է լինելու այդ ինստիտուտների կայացմանը, իսկ 2024 թ. մեկնարկելու է  ապահովագրական համակարգը»,- ասել է Առողջապահության նախարարը:

Ազգային ժողովի բյուջետային գրասենյակը գործադիրին է ներկայացրել մի շարք առաջարկություններ ու դիտարկումներ:

Ամփոփելով՝ Նարեկ Զեյնալյանը նշել է, որ առաջիկայում հանձնաժողովը եւս գործադիրին կներկայացնի համապատասխան առաջարկություններն ու դիտարկումները:

Թեմայի այլ նորություններ