Մեկնարկել է Պաշտպանական ներքին աուդիտի և ռիսկի կառավարման ծրագիրը
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    42%
    26 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    62%
    15 կմ/ժ
  • Լոռի 14°C
    68%
    23 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    71%
    5 կմ/ժ
  • Արարատ 19°C
    32%
    27 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    46%
    8 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    42%
    26 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    52%
    30 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    42%
    26 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    47%
    34 կմ/ժ
  • Արցախ 21°C
    48%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Մեկնարկել է Պաշտպանական ներքին աուդիտի և ռիսկի կառավարման ծրագիրը

Մեկնարկել է Պաշտպանական ներքին աուդիտի և ռիսկի կառավարման ծրագիրը

Երեկ ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում մեկնարկեց Պաշտպանական ներքին աուդիտի և ռիսկի կառավարման ծրագիրը: Վերապատրաստման այս ծրագրում կներգրավվեն Պաշտպանության նախարարության և Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի 30 աշխատակիցներ, որոնք կվերապատրաստվեն ներքին աուդիտի միջազգային չափանիշներին համապատասխան և կկարողանան կիրառել իրենց գիտելիքները՝ ի նպաստ վերահսկողության, թափանցիկության և հաշվետվողականության չափանիշների խթանման:

Բրիտանական դեսպանատան Գործերի ժամանակավոր հավատարմատար Փոլ Մորիսն իր բացման խոսքում ասաց. «Հանրային ոլորտի աշխատակիցները պետք է ձգտեն պահպանել ազնվության ամենաբարձր մակարդակ և բարձր պահեն հասարակության կողմից իրենց նկատմամբ ցուցաբերված վստահությունը՝ ապահովելով ծախսերի մասին հաշվետվողականություն։ Վստահություն ձևավորելու համար հարկ է ներդնել ամուր համակարգեր, ինչպիսին է ներքին աուդիտի համակարգը և ապահովել դրանց արդիականությունը: Ուրախ եմ, որ Միացյալ Թագավորության կառավարության աջակցությամբ իրականացվող դասընթացների այս շարքը ձեզ հնարավորություն կտա ձեռք բերել այդ նպատակի իրականացմանն ուղղված հմտություններ»:

Թեմայի այլ նորություններ