ԿԳՄՍ նախարարն ընդունել է ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի ներկայացուցիչներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    94%
    0 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    96%
    2 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    94%
    1 կմ/ժ
  • Արարատ 13°C
    85%
    5 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    97%
    1 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    94%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    94%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    94%
    0 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    83%
    8 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի ներկայացուցիչներին

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի ներկայացուցիչներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա են եղել Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը, Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, գիտական ինստիտուտի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց մտահոգությունը` ավելի քան 15 տարի առաջ ինստիտուտի տարածքից առանձնացված և օտարված տարածքում սեփականատիրոջ կողմից կառուցապատում իրականացնելու վերաբերյալ: Գիտնականների կարծիքով` շինարարական աշխատանքների ընթացքում կարող են վնասվել հարևանությամբ գտնվող գիտական կենտրոնների թանկարժեք սարքավորումները, իսկ կառուցապատման ավարտից հետո ռիսկեր կստեղծվեն գիտական ինստիտուտի հետագա բնականոն գործունեության համար:

«Ընդգծելով, որ գիտնականների բարձրացրած խնդիրները պետության ուշադրության կենտրոնում են, նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ պետք է գտնել լուծման այնպիսի տարբերակներ, որոնցում համադրելի կլինեն գիտական կենտրոնի շահերը, սեփականատիրոջ օրինական իրավունքները և պետության առաջնահերթությունները: Ըստ այդմ՝ խնդիրը հարկ է քննարկել գործընթացում ներգրավված բոլոր կողմերի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում արծարծվել են նաև քիմիայի գիտական ուղղությունների զարգացման ռազմավարության մշակմանը, այդ ոլորտում պետություն-մասնավոր հատված համագործակցությանն առնչվող հարցեր:

Թեմայի այլ նորություններ