Հուսանք՝ ողջամտությունը կհաղթի, և միջադեպն անարյուն հանգուցալուծում կստանա. Մասիսի քաղաքապետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    88%
    0 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    87%
    13 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    6 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    86%
    2 կմ/ժ
  • Արարատ 13°C
    72%
    2 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    88%
    5 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    94%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    87%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    88%
    0 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    72%
    4 կմ/ժ
  • Արցախ 11°C
    96%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Հուսանք՝ ողջամտությունը կհաղթի, և միջադեպն անարյուն հանգուցալուծում կստանա. Մասիսի քաղաքապետ

Հուսանք՝ ողջամտությունը կհաղթի, և միջադեպն անարյուն հանգուցալուծում կստանա. Մասիսի քաղաքապետ

Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը հայտարարություն է տարածել.

«Մասիս խոշորացված համայնքի հարգելի բնակիչներ, քիչ առաջ, տեղեկանալով մեր համայնքապետարանում տեղի ունեցող միջադեպի մասին, շտապ վերադարձել եմ արձակուրդից և այժմ աշխատանքային գործընթացի մեջ եմ: Հուսանք՝ ողջամտությունը կհաղթի, և միջադեպն անարյուն հանգուցալուծում կստանա…»:

Մասիսի փոխքաղաքապետ Նորայր Հակոբյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել, տեղեկացնելով, որ Մասիսի համայնքապետարան ներխուժած անձի գործողությունների հետևանքով որևէ անձ չի տուժել։

«Համայնքապետարանում գտնվող պահակը և մաքրուհին անվտանգ դուրս են եկել: Ներխուժած անձը դեռևս գտնվում է համայնքապետարանի շենքում»,- գրել է նա:

ԹԱՐՄԱՑՈՒՄ. Ոստիկանապետի առաջին տեղակալի բանակցությունների ընթացքում հնչել է կրակոց: Ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողները՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, մտել են ներս և հայտնաբերել hամայնքապետարանի շենք ներխուժած 36 տարեկան Էդվարդ Մարգարյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Նա ինքնասպան է եղել: Ոստիկանների շրջանում զոհեր կամ վիրավորներ չկան: Դեպքի մասին առավել մանրամասն՝ առաջիկայում:

Հիշեցնենք, որ նռնակով զինված քաղաքացին ներխուժել էր Մասիսի քաղաքապետարանի շենք։ 

Թեմայի այլ նորություններ