Հրավառությունների՝ ազատ կազմակերպումը պետք է արգելվի. Ավինյանը դիմում է ԱԺ գործընկերներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    21%
    2 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    30%
    2 կմ/ժ
  • Լոռի 23°C
    40%
    9 կմ/ժ
  • Տավուշ 22°C
    48%
    12 կմ/ժ
  • Արարատ 26°C
    19%
    4 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    48%
    13 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    21%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    41%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    21%
    2 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    25%
    12 կմ/ժ
  • Արցախ 22°C
    44%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.18523
  • Դոլար = 388.602

Հրավառությունների՝ ազատ կազմակերպումը պետք է արգելվի. Ավինյանը դիմում է ԱԺ գործընկերներին

Հրավառությունների՝ ազատ կազմակերպումը պետք է արգելվի. Ավինյանը դիմում է ԱԺ գործընկերներին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը  գրառում  կատարել, անդրադառնալով հրավառությունների կազմակերպման կարգի խստացմանն ու 2020թցականին ԱԺ ուղարկված նախաձեռնությանը։

Ավինյանի գրառումը ստորեւ․

«Դեռևս 2020թ. քննարկում էինք հրավառությունների կազմակերպման կարգի խստացման հարցը։ 2021թ. նախաձեռնությունը ստացավ կառավարության համաձայնությունը և ուղարկվեց Ազգային ժողով։ Հասկանալով հանդերձ գործարարների տնտեսական շահերը՝ կարծում եմ, որ, այնուամենայնիվ, հրագործական արտադրանքի ազատ վաճառքը պետք է արգելվի, ինչպես նախատեսված էր մեր առաջարկած կարգավորմամբ։

Նախագծով՝ հրավառությունները թույլատրվելու էին միայն պետական ու համայնքային միջոցառումների դեպքում, հրագործական արտադրանքի ազատ վաճառքն արգելվում էր։ Դրանց ազատ կիրառումը ոչ միայն խախտում է հասարակական կյանքը, մարդկանց անդորրը, այլև հաճախ հանգեցնում ֆիզիկական վնասվածքների։ Նույնիսկ այս օրերին է շարունակվում դրանց օգտագործումը՝ հարուցելով մեր համաքաղաքացիների զայրույթը։

Համոզված եմ, որ հրավառությունների՝ ազատ կազմակերպման արգելքը պիտի սահմանվի, և հորդորում եմ ԱԺ-ի մեր գործընկերներին ձեռնամուխ լինել այդ նախաձեռնության կյանքի կոչմանը։

Ցավակցում եմ բոլոր զոհվածների հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին»։

Ամբողջ գիշեր անդադար աշխատանքներ են կատարվել։ Վերջին հաղորդագրությունից հետո ևս 6 դի ենք հայտնաբերել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։ Նախարարը ավելացրեց, որ ներկա պահին ունենք 16 զոհ և 17 անհետ կորած։

«Անհետ կորածների թիվը 18 է եղել։ Ստացել ենք զանգ, որ տվյալ քաղաքացին երկրում չի գտնվում, կենդանի է և ընդհանրապես չի եղել դեպքի վայրում». ընդգծեց նախարարը։ 

ԱԻ գերատեսչության ղեկավարը նշեց, որ հրդեհաշիջման աշխատանքներ այս պահին չեն կատարվում, այլ կատարվում է հովացման աշխատանք, քանի որ փլատակների մաքրումից փոքր օջախներ են բռնկվում։ Ըստ Փամբուխչյանի՝ այս պահին կարելի է ասել ամբողջ ծավալով իրականացվում է որոնողափրկարարական աշխատանքներ։ 

«Քանի դեռ կա հավանականություն, որ մենք կարող ենք քաղաքացու հայտնաբերել փլատակների տակ, մենք ծանր տեխնիկա միանգամից չենք օգտագործում». հավելել է նախարարը։ 

Օգոստոսի 16-ին, ժամը 08։12-ի դրությամբ հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու դի (Միսակ Պատվականի Մարգարյան, ծնված 1964թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյան, ծնված 1967թ․, Ջեմմա Սարգսի Նազարյան, ծնված 1960 թ․, Անահիտ Զարզանդի Խալաթյան, Վարդան Գուրգենի Քոչարյան, ծնված 1960 թ․ և Գայանե Արտավազդի Ավետիսյան, ծնված 1966 թ․ և անձը չպարզված տասը քաղաքացու դի)։

Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 60 քաղաքացի, որոնցից 12-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացած 48-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել։

Դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության 171 հրշեջ-փրկարար, 6 հրշեջ և 1 փրկարարական տեխնիկա, 2 ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, ԱԹՍ մասնագիտացված և կինոլոգիական, Բժշկական ապահովման վարչության, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան, Շիրակի և Տավուշի քաղաքային որոնողափրկարարական թիմերը (համապատասխանաբար` 44 և 40 փրկարարներով), Ռուս-հայկական կենտրոնից՝ 2 փրկարար և 1 հրշեջ տեխնիկա, 30 կամավոր «ՈՄԱ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունից և 102 կամավոր՝ «Կարմիր Խաչ» մարդասիրական կազմակերպությունից։

Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են 4 տեղամասով։ Աշխատանքներում ներգրավվել են նաև քաղաքապետարանի 10 տրակտոր, 16 բեռնատար ինքնաթափ, 2 ջրատար, շտապօգնության 3 բրիգադ, 1 դի տեղափոխող ավտոմեքենա և 2 ավտոկռունկ։

Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ խումբը քաղաքացիներին տեղում ցուցաբերում է հոգեբանական աջակցություն։ Քաղաքացիները հոգեբանական աջակցություն կարող են ստանալ նաև զանգահարելով «911» թեժ գիծ։

Հրդեհաշիջման աշխատանքները դեպքի վայրում համակարգում է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը․

Դեպքի վայրում են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գ․Սանոսյանը։

ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյուքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝

1․ Արամ Հայրապետյան (ծնված 1981 թ․)

2․ Մարատ Շահբազյան

3․ Սիրարփի Խաչատրյան

4․ Մարիամ Խաչատրյան

5․ Հարութ Գարաքյան

6․ Գագիկ Կարապետյան

7․ Արտավազդ Հայրապետյան

8․ Էռնա Գրիգորյան (ծնված 1980 թ․) 

9․ Հրաչյա Սարգսյան (ծնված 1976 թ․) 

10․ Վաչագան Եղոյան (ծնված 2000 թ․) 

11․ Վանիկ Ամիրխանյան

12․ Կսենիա Բադալյան (ծնված 1981 թ․)

13․ Արամ Հարությունյան

14․ Դավիթ Մխիթարյան

15․ Լյուբա Գրիբովա (ՌԴ քաղաքացի, ծնված 1959 թ․)

16․ Մեհրի Թահերի (ԻԻՀ քաղաքացի)

17․ Գեղամ Պետրոսյան (ծնված 1985 թ․)

Անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել «911» թեժ գիծ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։ 

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ցավակցական հեռագիր է հղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանին՝ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը:

 Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր ցավակցությունն է հայտնել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի կապակցությամբ:

«Խորապես վշտացած եմ Երևանում տեղի ունեցած ցնցող պայթյունի առնչությամբ: Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում հարազատներ կորցրած ընտանիքներին, նաև ուժ ու տոկունություն եմ մաղթում փրկարարներին։ Ես հայ ժողովրդի կողքին եմ»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Վրաստանի նախագահը:

Թեմայի այլ նորություններ