Հորդորում ենք միջադեպը չօգտագործել քաղաքական նպատակներով. Ոստիկանությունը Եռաբլուրի դեպքերի մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    87%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    76%
    2 կմ/ժ
  • Լոռի 11°C
    73%
    2 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    81%
    9 կմ/ժ
  • Արարատ 11°C
    60%
    27 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    91%
    7 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    87%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    61%
    1 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    87%
    6 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    60%
    20 կմ/ժ
  • Արցախ 14°C
    81%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Հորդորում ենք միջադեպը չօգտագործել քաղաքական նպատակներով. Ոստիկանությունը Եռաբլուրի դեպքերի մասին

Հորդորում ենք միջադեպը չօգտագործել քաղաքական նպատակներով. Ոստիկանությունը Եռաբլուրի դեպքերի մասին

Սեպտեմբերի 21-ին ոստիկանության ծառայողները Եռաբլուրի զինվորական պանթեոնում կազմակերպված միջոցառումների ժամանակ իրականացրել են իրենց գործառութային պարտականությունները, ինչի ընթացքում տարածքից ոստիկանություն են բերվել քաղաքացիներ:

Ոստիկանության պետի հանձնարարությամբ այդ գործողություններն ուսումնասիրվում են, և հանրությունը կիրազեկվի արդյունքների մասին:

Ոստիկանությունից հորդորում են միջադեպը չօգտագործել քաղաքական նպատակներով ու նկատառումներով:

"Չմոռանանք, որ ոստիկանությունը առաջին իսկ օրվանից մասնակիցն է մեր ազատության և անկախության համար մղվող պայքարի, և Եռաբլուրը նույնպիսի սրբավայր է նաև ոստիկանության ծառայողների համար. այնտեղ ննջում են Հայրենիքին իրենց կյանքը զոհաբերած նրանց տասնյակ ծառայակիցներ: Եվ զավակ կորցրած բոլոր ծնողների վիշտն էլ յուրաքանչյուր ոստիկան վերապրում է նույն ցավով, որ կրել ու կրում է իր զոհված ընկերների ծնողների հետ:

Եռաբլուրը բոլորիս սրբատեղին է և բոլորինս են չնվազող ցավն ու խորին խոնարհումը մեր հերոսների պայծառ հիշատակի առաջ", - ասված է ոստիկանության կողմից տարածված հաղորդագրության մեջ։

Թեմայի այլ նորություններ