Հնդկաստանը 260 մլն դոլարի զենք է վաճառել Հայաստանին. հնդկական հեռուստաալիքը մանրամասներ է պատմել գործարքի մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    22%
    7 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    32%
    6 կմ/ժ
  • Լոռի 22°C
    45%
    11 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    48%
    12 կմ/ժ
  • Արարատ 26°C
    29%
    5 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    51%
    13 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    22%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    40%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    22%
    7 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    32%
    14 կմ/ժ
  • Արցախ 22°C
    39%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.1624
  • Դոլար = 388.08

Հնդկաստանը 260 մլն դոլարի զենք է վաճառել Հայաստանին. հնդկական հեռուստաալիքը մանրամասներ է պատմել գործարքի մասին

Հնդկաստանը 260 մլն դոլարի զենք է վաճառել Հայաստանին. հնդկական հեռուստաալիքը մանրամասներ է պատմել գործարքի մասին

Հայաստանը հնդկական «Պինակա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի (ՀԿՌՀ) առաջին օտարերկրյա գնորդն է:

Հնդկական India Today հեռուստաալիքը ծավալուն ռեպորտաժ է հրապարակել հայ-հնդկական ռազմական գործարքի թեմայով՝ նշելով, որ Հնդկաստանը մոտ 260 մլն ԱՄՆ դոլարին համարժեք զենք և զինամթերք է վաճառել Հայաստանի Հանրապետությանը:

Հնդկական հեռուստաընկերությունը կարևոր հաջողություն է համարում Հայաստանի հետ գործարքը հնդկական ռազմարդյունաբերության համար: Վաճառված զինատեսակներից India Today-ն առաջին հերթին առանձնացրել է հնդկական արտադրության ռեակտիվ հրետանին՝ ընդգծելով, որ Հայաստանը «Պինակա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի առաջին օտարերկրյա գնորդն է:

«Հնդկական զենքի արտահանումը տեղի է ունենում հայ-ադրբեջանական հակամարտության լույսի ներքո», - նկատել է հեռուստաալիքը:

Խոսելով «Պինակա»-ի տակտիկատեխնիկական բնութագրի մասին՝ հնդիկ հաղորդավարուհին նշում է, որ «Պինակա» ՀԿՌՀ-ն 44 վայրկանում կարող է 12 հրթիռ կրակել: «Պինակա»-ի հրթիռի հեռահարությունը 60 կիլոմետր է, հրթիռի երկարությունը 4950 մմ է, տրամաչափը՝ 214 մմ: «Պինակա»-ի նախագծումը սկսվել է 1981 թվականին, իսկ Հնդկաստանի զինված ուժերում այն սպառազինության է ընդունվել 1999 թվականին։

 Ի դեպ, նշված ռեակտիվ համակարգերի անվանումն էլ խորհրդանշական իմաստ ունի: Ըստ հնդկական դիցաբանության՝ «Պինակա»-ն Շիվա աստծո երկնային աղեղն է:

Ավելի վաղ հնդկական The Economic Times օրաթերթը հաղորդել էր, որ Հնդկաստանը մեծ քանակությամբ հրթիռներ, ռեակտիվ համակարգեր և զինամթերք կմատակարարի Հայաստանին: Նշվում է, որ Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունները զենք-զինամթերք մատակարարելու մասին մի շարք պայմանագրեր են ստորագրել սեպտեմբերի սկզբին: Ըստ հնդկական օրաթերթի՝ ստորագրված գործարքների արժեքը կազմում է ավելի քան 20 մլրդ հնդկական ռուփի կամ՝ մոտ 244 մլն ԱՄՆ դոլար:

Թեմայի այլ նորություններ